30 Սեպտեմբեր, Բշ
03/08/2022
Հայրենասիրության վառ օրինակների հանդիպում ենք նաև սրբերի կյանքում, նրանց սերը հայրենիքի հանդեպ այնքան մեծ էր, որ հաճախ հասնում էր ինքնազոհողության: Պողոս առաքյալն էլ իր նամակներից մեկում գրում է. «Մեծ տրտմություն է ինձ և անհատնում ցավ՝ իմ սրտին, որովհետև ես ինքս երդումով փափագում էի նզովվել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար, որ իսրայելցիներն են: Իմ սրտի փափագը և աղոթքը առ Աստված՝ նրանց փրկության համար են» (Հռոմ. 9:2-4; 10:1): Ինքը՝
02/08/2022
Տասանորդ բառը Հին Կտակարանի եբրայերեն բնագրում հանդիպում է «מַעֲשֵׂר» բառով, հունարենի Յոթանասնից թարգմանությունում՝ «δεκάτην», անգլերենում՝ «tithes»: «Տասանորդ տալ» նշանակում է բերքի կամ մաքուր եկամտի տասներորդ մասը տալ: Կան մարդիկ, որ չեն լսել տասանորդ տալու աստվածաշնչական պատվիրանի մասին։ Երկրորդ խմբի մարդիկ լսել են, բայց որպեսզի չգործադրեն, փորձում են իրենք իրենց արդարացնել որոշ անհիմն պատճառաբանություններով։
01/08/2022
Քրիստոնեական կրոնն ուշագրավ է նրանով, որ մարդուն անսահմանափակ հոգևոր հնարավորություններ է տալիս ոչ միայն Աստծու որդի կոչվելու, այլ նաև Երկնավոր Հորը նմանվելու: Որքան առավել է քրիստոնյան ձգտում նմանվել իր Երկնավոր Հորը, այնքան առավել խորն ու խորհրդավոր է դառնում Հոր հետ կապն ու միությունը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասել է. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա
30/07/2022
«Կենդանի եմ Ես՝ ասում է ամենակալ Տերը և ամբարշտի մահը չեմ ուզում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը» (Եզեկիել 33:11): Աստծու մեծագույն կամքն է, որ յուրաքանչյուր մեղավոր տեսնի իր մեղքերը և դառնա դեպի Իրեն, բայց ցավալիորեն երբեմն մեղավորն ինքն է մերժում Աստծուն մոտենալը: Աստվածային փրկության պարգևը բոլորին է տրված․ երբ մարդ ընդունում է այս փրկարար շնորհը, արդյունքում անբացատրելի ներքին խաղաղություն և ուրախություն
29/07/2022
Արարչաստեղծ մարդու կարևորագույն կոչումներից է սիրո ծառայությունը: Առաքյալներից Հովհաննեսը կոչվել է սիրո առաքյալ. նա կարողացավ գործով մարմնավորել պատվիրաններից մեծագույնը՝ սիրո պատվիրանը՝ մեծագույն սեր ցուցաբերելով Աստծու և մերձավորների հանդեպ: Քրիստոնյայի համար կարևորը ոչ թե լինելն է, այլ քրիստոնեաբար ապրելը: Հավատքով, աղոթքով և սիրո ծառայությամբ ճշմարիտ քրիստոնյան գործածում է իրեն շնորհված քանքարները՝ պարգևները, չնմանվելով
28/07/2022
«Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ: Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն»: «Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար» (Սաղմ․ 46։1-2, 12)։ Հայաստանի քաղաքներից Լենինականի և շրջակա 37 գյուղերի՝ երկրաշարժի հետևանքով ավերվելը մեզ ամենքիս խոր ցավ պատճառեց և մի նոր վերք ավելացրեց մեր սրտին։ Հետզհետե մեզ հասնող հեռագրական
27/07/2022
- Ինչպե՞ս է մայրդ: - Վատ է, հա՛յր: Ժամանակ առ ժամանակ ջերմությունը շատ է բարձրանում և նրան անտանելի ցավ է պատճառում: Նրա մաշկը ճաքում է, պատվում վերքերով, և գիշերները չի կարողանում քնել: - Գիտե՞ս՝ այդպիսի մարդիկ մարտիրոսներ են: Եթե ոչ ամբողջովին, ապա կիսով չափ՝ հաստատ: - Հա՛յր, նրա ողջ կյանքը տառապանք է: - Նշանակում է այն վարձքը, որ կստանա, կրկնապատիկ կլինի: Գիտե՞ս, թե որքան է ստանալու: Դրախտը երաշխավորված է: Տեսնելով, որ մարդ կարող
26/07/2022
- Մենք պետք է անսանք Եկեղեցու, նրա եպիսկոպոսների խորհուրդներին, որպեսզի պահպանենք մեր միասնությունը։ Հնազանդվելով Եկեղեցուն՝ հնազանդվում ենք հենց Քրիստոսին։ Քրիստոս ուզում է, որ մենք լինեք մեկ հոտ, մեկ հովիվ (տե՛ս Հովհ․ 10։16)։ Մենք պետք է սրտացավ լինենք Եկեղեցու հանդեպ, ուժգին սիրենք այն։ Չպետք է հանդուրժենք, որպեսզի պախարակեն Եկեղեցու ներկայացուցիչներին։ Ինչպիսի՞ն է ուղղափառ ոգին։ Սուրբ լեռան վրա ես յուրացրի այն՝ խորապես սուրբ,