30 Սեպտեմբեր, Բշ
11/06/2022
Մարդն իր կյանքում տարբեր առիթների է մասնակցում, իսկ մինչ այդ որոշում է և ընտրում, թե ինչ հագուստ կրի, ինչպես ներկայանա: Կյանքի բազմազանության մեջ քրիստոնյայի համար կարևոր է նաև իր քայլերը դեպի եկեղեցի՝ Աստծու տուն ուղղելը, լինի դա աշխատանքային, թե Տերունական օր՝ կիրակի: Մինչ Աստծու տուն մտնելը քրիստոնյան բացի ներքին պատրաստվածությունից, հոգ է տանում նաև արտաքինի վերաբերյալ՝ կարևորելով թե՛ ֆիզիկապես մաքուր լինելը և թե՛ համապատասխան հագուստը:
10/06/2022
Մեծ Պահքի առաջին կիրակին կոչվում է բարեկենդան: Այս բառը նշանակում է զվարթություն և խնդություն, և այդ օրը պետք է ուրախություն անենք, պարարտ կերակուրներ ուտենք, որովհետև հաջորդ օրվանից պետք է պահք պահենք և զղջանք մեր գործած մեղքերի համար: Այդ օրվա ուրախությունը մեզ հիշեցնում է առաջին մարդկանց երջանկությունը դրախտում: Իրենց նպատակին հասնելով` մարդիկ ցանկանում են մեկ այլ նպատակի իրականացում, և մարդը չի կարողանում իր ցանկություններին հագեցում,
09/06/2022
- Եկեղեցու գլուխը Քրիստոս է, իսկ մարմինը մենք ենք՝ մարդիկ, քրիստոնյաները,- սովորեցնում էր հայր Պորֆիրիոսը։ Պողոս առաքյալն ասում է․ «Նա՛ է գլուխը մարմնի, որ եկեղեցին է» (Կող․ 1։18)։ Եկեղեցին ու Քրիստոս մեկ ամբողջություն են։ Մարմինը չի կարող գոյություն ունենալ առանց իր գլխի։ Եկեղեցու մարմինը կերակրվում է, սրբագործվում ու ապրում Քրիստոսով։ Նա՝ Տերը՝ ամենազոր, ամենագետ, ամենուր ներկա ու ամեն ինչ իրագործող, մեր հաստատումն է, մեր Ընկերը,
08/06/2022
Գինեմոլություն Գինեմոլություն բառը, ըստ Մալխասյանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է գինեմոլ լինել, գինեմոլի հատկություն ունենալ: Ճիշտ է, որ գինեմոլություն ասելով՝ հասկանում ենք գինուն մոլի դարձած անձի վիճակ, սակայն ընդարձակ իմաստով հասկանում ենք ալկոհոլային խմիչքների բոլոր տեսակների մոլությունը, լինեն դրանք օղի, վիսկի, շամպայն, գարեջուր, կոնյակ, ջին թե այլ: Գինեմոլության պատճառները Գինեմոլությունը ունի բազմաթիվ պատճառներ,
07/06/2022
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալստյան տոնը նշեց հունիսի 5-ին: Սուրբ Հոգու էջքի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը նշեց ուխտագնացությամբ: Մինչ ճանապարհ ընկնելը երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի օրհնությանն ու բարեմաղթանքին արժանացան: Տեր Հայրը մաղթեց երիտասարդներին, որ ոչ միայն Սուրբ Հոգու շնորհներով լցվեն, այլև հարստանան նրանցով և իրենց կյանքում
04/06/2022
Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր խոսքում (հարստության և հարուստների մասին) խոսում է ծանոթ մի մեծահարուստի մասին, որը կորցնում է հարստությունը և դառնության առջև կանգնում: Այս իրողությունն արդիական է նաև ներկայիս հասարակության համար, որովհետև մեր հասարակության մեջ ընչաքաղցության, ագահության, փողը պաշտամունք դարձնելու և դրան ծառայելու սկզբունքը գործում է ցայտուն: Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով ապրել է բարգավաճող Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում,
03/06/2022
․․․․Դե, իսկ հիմա ես էլ ձեզ «կանիծեմ»: Ահա. «Թող Աստված ձեր սիրտն Իր բարեգթությամբ և Իր մեծ սիրով լցնի, այնքան, որ խենթանաք, որ ձեր միտքը կտրվի երկրից ու այսուհետ Նրա մոտ՝ Երկնքում մնա: Արդ, խենթացե՛ք Աստծու սիրո աստվածային խենթությունից: Թող Աստված ձեր սրտերն այրի Իր սիրով»: Ահա, թե ինչպիսի «անեծք» եմ տալիս ձեզ և մի ստիպեք, որ կրկնեմ այն, քանի որ իմ բարի «անեծքը» սրտիցս է բխում, ուստի և զորավոր է: Կարեկցում էի ձեզ, երբ
02/06/2022
- Եկեղեցին անսկիզբ է, անվախճան, հավերժ,- հաճախ ասում էր հայր Պորֆիրիոսը,- ինչպես Ո՞վ։ Իհարկե, ինչպես նրա Հիմնադիրը՝ Ամենասուրբ Երրորդությունը՝ անսկիզբ, անվերջ ու հավերժ։ Եկեղեցին անստեղծ է, ինչպես և Աստված։ Այն գոյություն է ունեցել ժամանակներից էլ առաջ, հրեշտակներից առաջ, աշխարհի արարումից առաջ։ «Նախքան աշխարհի արարումը» (Եփես․ 1։4), ասում է Պողոս առաքյալը։ Դա աստվածային սահմանում է։ Եկեղեցու «մեջ է բնակվում Աստվածության ամբողջ