4 Ապրիլ, Շբ, պահք
01/01/2026
Քեզ մի հեքիաթ կպատմեմ, որ լսել եմ Բեթղեհեմի մոտ ապրող ուղղափառ արաբներից: Հեռո՜ւ հեռավոր ժամանակներում, Քրիստոսի ծնունդից շատ առաջ, Բեթղեհեմում Հեսսե անունով մի մարդ էր ապրում՝ Օբեդի որդին, Բոոսի և Հռութի թոռը: Հեսսեն ութ որդի ուներ, որոնցից ամենակրտսերի անունը Դավիթ էր: Նա հովիվ էր և բեթղեհեմյան ոչխարներն էր արածեցնում: Սուրբ Գիրքն ասում է, որ նա խարտյաշ էր ու գեղեցիկ (Ա Թագ. 16:12): Այդ երիտասարդ, գեղեցիկ հովիվը շատ ուժեղ ու քաջ էր: Եթե
31/12/2025
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատարի՛մ զավակներ, Զորավորի սիրելի՛ համայնք, Փա՜ռք և երկրպագություն մեր Երկնավոր Հորն Իր անհատնում ողորմածության համար, որի շնորհիվ միասին բոլորեցինք անցնող տարին և այսօր կանգնած ենք նորի շեմին։ Որքան էլ փորձություններ ու դառնություններ հանդիպեն մարդու ճանապարհին, որքան էլ փոթորկվի նրա կյանքի ծովը, միևնույն է, Ամանորի շեմին մարդը ոտք է դնում հրաշքի ակնկալիքով, հույսով լի սրտով, հավատով, որ նոր տարին
30/12/2025
Տարին սկսում ենք Քրիստոսի Ծնունդը նշելով, իսկ տաղավար և տոների սկիզբը համարվող այս տոնին պատրաստվում ենք պահեցողությամբ, որ սկսվում է դեկտեմբերի 30-ից և տևում է մինչև հունվարի 5-ը: Քրիստոնեության վաղ շրջանում Սուրբ Ծննդյան տոնին նախորդել է պահքի երկարատև շրջան, որը տևում էր 50 օր: Այդ շրջանը կոչվում էր Հիսնակ և սկսվում էր Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրյա այդ շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա
29/12/2025
Աստուածաշունչը կը խօսի երկու անձերու մասին որոնք նաւուն մէջ կը քնանային երբ անդին ծովը փոթորկած էր, Յովնան մարգարէին մասին (Յվն 1.5) եւ Յիսուսի մասին (Մր 4.37-38)։ Երկուքին պարագան ամբողջովին տարբեր է։ Անոնց քնանալուն պատճառներն ալ տարբեր են։ Յովնան մարգարէն ամբողջ օր մը փորձեց փախչիլ Աստուծոյ կամքը կատարելէն։ Աստուած ուզեց զինք Նինուէ ղրկել որպէսզի ապաշխարութիւն քարոզէ, իսկ ինք Աստուծմէ փախչելու համար Յոպպէ իջաւ եւ հոն նաւ մը բարձրացաւ
27/12/2025
Ի՞նչ է հավատքը: Ո՞րն է հավատի իմաստն ու նշանակությունը: Մարդկության պատմության մեջ` սկսյալ հնագույն ժամանակներից, մարդը մինչ այսօր ձգտում ունի դեպի Աստված, որովհետև միշտ եղել են հավատացյալ ժողովուրդներ, հասարակություններ, իսկ անհավատները, աթեիստները բացառություններ են կազմել այդ ժողովուրդների մեջ: Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված թղթում հավատի էության վերաբերյալ հարց է առաջ քաշում և ինքն էլ տալիս է պատասախանը` ասելով. «Հավատը
26/12/2025
Իւրաքանչիւր մարդ որ կ՚ապրի աշխարհի մէջ դէմ յանդիման կը գտնուի երկու որոշումներու. կա՛մ որոշել Աստուծոյ հետեւորդ մը ըլլալ, եւ կա՛մ որոշել Չարին հետեւորդ մը ըլլալ։ Մէկը չի կրնար մտածել թէ ինք ո՛չ Աստուծոյ կը պատկանի եւ ո՛չ ալ Չարին։ Մահէն ետք մարդուն սպասողը կա՛մ դրախտն է եւ կա՛մ դժոխային վիճակը, կա՛մ հրեշտակներն են եւ կա՛մ՝ չար ու պիղծ ոգիները։ Աստուածաշունչը բնա՛ւ չի խօսիր մահէն ետք երրորդ տեղի մը մասին, ո՛չ քաւարանի եւ ո՛չ ալ քաւչարար
25/12/2025
«Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք»,- ասել է Քրիստոս (Հովհաննես 8:12): Մեր Տերը՝ Իր կենդանարար խոսքով, լույս և կյանք բերեց մարդկությանը: Ահա թե ինչու Մատթեոս ավետարանիչն ասում է. «Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր ապրում, տեսավ մի մեծ լույս, և լույս ծագեց նրանց համար, որ ապրում էին մահվան աշխարհի ու ստվերի մեջ» (Մատթեոս 4:16, Եսայի 9:2): Աշխարհ եկած Լույսը լուսավորեց
24/12/2025
«Եթէ Աստուած իր Որդիին մահովը մեզ իր հետ հաշտեցուց դեռ այն ատեն՝ երբ տակաւին թշնամի էինք իրեն, հիմա որ ա՛լ հաշտուած ենք՝ որքա՜ն աւելի վստահութեամբ կրնանք ըսել՝ թէ պիտի փրկուինք Քրիստոսի կեանքով» (Հռ 5.10)։ Այս համարին հիմնական երկու գաղափարներն են՝ (1) հաշտութիւն՝ Քրիստոսի մահուամբ, եւ (2) փրկութիւն՝ Քրիստոսի կեանքով։ Խօսինք ասոնց մասին առանձնաբար.- Առաջին.- հաշտութիւն Քրիստոսի մահուամբ։ Հաշտութիւն որո՞ւն հետ։ Մեղքի իբրեւ արդիւնք