4 Ապրիլ, Շբ, պահք
23/12/2025
Մեր օրերում հաճախ են ահազանգում կրոնական արժեքների անկման մասին: Իտալիայում կաթոլիկությունն այլևս չի միավորում մարդկանց, Նիդերլանդների ընդունած հանդուգն դիրքը` բարոյականության և էֆթանազիայի հարցում, ոմանց կարծիքով վկայում է այն մասին, որ այդ երկիրը կտրուկ հեռանում է քրիստոնեությունից: Հոգևոր-կրոնական արժեքների անկումը համատարած բնույթ ունի: «Կրոնական արժեքների անկում» ասելով` հիմնականում պետք է հասկանալ այդ արժեքների հանդեպ
22/12/2025
Տարօրինակ պէտք է թուի այս յօդուածին վերնագիրը բոլոր անոնց համար՝ որոնք կ՚ապրին աճապարանքով եւ աճապարողներով լեցուն այս աշխարհին համար։ Մեզի՝ վերանորոգուած քրիստոնեաներուս համար, «աճապարել» բառը գոյութիւն պէտք չէ ունենայ կեանքի բառարանին մէջ։ Ինչպէս Աստուած ո՛չ մէկ բանի մէջ կ՚աճապարէ, այնպէս ալ Աստուծոյ զաւակները, թող բանի մը մէջ չաճապարեն։ Աճապարանօք կատարուած գործին կամ աճապարանօք առնուած որոշումին մէջ, ոչ միշտ, բայց
20/12/2025
Հայոց Աբգար թագավորը, ով Քրիստոսին հավատացած առաջին հայոց թագավորն է, մեծ առնչություն ունի Քրիստոսի երկրային կյանքի դեպքերի հետ: Քրիստոս ծնվեց այն ժամանակ, երբ Հռոմի կայսր էր Օգոստոսը, իսկ Եդեսիայում թագավորում էր Աբգարը: Մոգերը, որ տասներկու հազար հեծելազորով ճանապարհվում էին Պաղեստին` Քրիստոսին երկրպագելու, լսեցին, թե սով է սկսվել Պաղեստինում, և մտան Եդեսիա, թողեցին իրենց զորքը Աբգարի մոտ և իրենք գնացին տասներկու իշխաններով և հազար
19/12/2025
«Գացէք սա դիմացի գիւղը. հազիւ մտած՝ հոն կապուած աւանակ մը պիտի գտնէք, որուն վրայ ոչ ոք նստած է տակաւին։ Քակեցէ՛ք զայն եւ բերէ՛ք։ Եթէ ոեւէ մէկը հարցնէ՝ "Ինչո՞ւ կը քակէք աւանակը", իրեն ըսէք՝ "Տէրը անոր պէտք ունի", եւ անիկա անմիջապէս հոս պիտի ղրկէ զայն» (Մր 11.2-3)։ Այս երկու համարներուն վերաբերեալ հինգ կէտեր պիտի ընդգծեմ.- 1.- Դիւրին չէր այն երկու աշակերտներուն համար, հնազանդիլ Քրիստոսի խօսքին եւ երթալ անծանօթ գիւղ մը, անծանօթ մարդու
18/12/2025
Սիմեոն Նոր Աստվածաբանն առանձնացնում է աղոթքի և ուշադրության երեք կերպ: Նա ուշադրությունն անբաժան է համարում աղոթքից, ինչպես հոգին՝ մարմնից: Ուշադրությունը պետք է ընթանա աղոթքի առջևից և այն պահպանի չար խորհուրդներից: Ուշադրությունը պետք է առաջինը պայքարի մեղքի դեմ և հակադրվի չար խորհուրդներին, որոնք կարող են մուտք գործել սիրտ: Իսկ աղոթքը պետք է հետևի ուշադրությանը և ոչնչացնի ու կործանի բոլոր այն չար խորհուրդները, որոնց դեմ մինչև այդ ուշադրությունը
17/12/2025
Աշխարհի մէջ չկա՛յ մարդ մը որ իրեն յատուկ նեղութիւն եւ ցաւ չունենայ։ Չկա՛յ մարդ մը որ մխիթարողի եւ մխիթարութեան կարիքը չզգայ։ Գրեթէ ամէն մարդ գթացող եւ կարեկցող կը փնտռէ։ Ամէն մարդ պէտք ունի իր շուրջ տեսնելու յուսադրիչ եւ գօտեպնդիչ անհատներ։ Որքան յաճախ կոշտ վերաբերմունքով մը կամ խօսքով մը կը խոցոտենք մեր նմանը որ արդէն իսկ խոցոտուած է, տրուած ըլլալով որ կ՚անցնի ծանր պարագաներէ եւ նեղութիւններէ։ Որքա՜ն զգոյշ պիտի ըլլայինք չվիրաւորելու
16/12/2025
Ինչպե՞ս են բնորոշվում նախանձը և խանդը եկեղեցական հեղինակների ուսուցմամբ: Նախանձը մարդու վշտանալն է ուրիշների հաջողության համար և ուրախանալն է այլոց անհաջողություններով: Եկեղեցական հեղինակները նախանձը համարում են կործանարար մեղք, որովհետև նաև այս բառը, ինչպես նշում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, նշանակում է, որ մարդը նախ իր անձին և հոգուն է վնասում, ապա` բարեկամներին, ընկերներին: Նախանձը համարվում է չար ուժերի ազդեցության հետևանք, եկեղեցական
15/12/2025
Կայէն եւ Աբէլ Ադամին եւ Եւային առաջին երկու զաւակներն էին։ Կայէն երկրագործ էր, իսկ Աբէլ՝ հովիւ (Ծն 4.2)։ Երկուքն ալ Տիրոջ ընծայ բերին. Տէրը ընդունեց Աբէլին ընծան, իսկ Կայէնին ընծան՝ մերժեց։ Ասիկա պատճառ եղաւ որ Կայէն սպաննէ Աբէլը։ Գանք հիմա յաւելեալ մանրամասնութեանց։ Կայէնի կատարած սպաննութիւնը ընդհանրապէս կը վերագրուի իր եղբօր նկատմամբ իր ունեցած նախանձին, եւ ասիկա ճիշդ է, բայց պէտք է փնտռել այդ նախանձին բուն պատճառը։ Այդ նախանձին պատճառը