6 Դեկտեմբեր, Շբ
12/10/2022
Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1:27) և պատվիրեց՝ ասելով. «...․Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդ. 2:16-17): Ադամն ու Եվան իրենց ազատ կամեցողությամբ կերան բարու և չարի գիտության ծառից, և այսպիսով մահը մտավ աշխարհ իր ֆիզիկական, բարոյական և հոգևոր բաժիններով: Ինչքան էլ մարդիկ ուշադիր լինեն իրենց ուտելիքին,
11/10/2022
«Որովհետև քահանայություն փոփոխվելով՝ պետք էր, որ օրենքի փոփոխություն էլ լիներ» (Եբր. 7:12): «Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք Նրան, Ով խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին» (Ա Պետ. 2:9): Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը, մովսիսական և քրիստոնեական Եկեղեցիների քահանայությունների համեմատականը տանելով, ցույց է տալիս, որ Հին Ուխտի՝
10/10/2022
Հոկտեմբերի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Խոր Վիրապ: Մինչ ճանապարհ ընկնելը կիրակնօրյա դպրոցի սաները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին,
09/10/2022
Ժամանակակից աշխարհն այսօր կորցրել է աղոթքի ոգին: Մարդը մոռացել է, որ բաղկացած է մարմնից և հոգուց և ըստ Պողոս առաքյալի՝ կոչված է փառավորելու Աստծուն թե՛ մարմնով և թե՛ հոգով (Ա Կորնթացիս 6:20): Իսկ Քրիստոսին ճշմարտապես հետևել ցանկացողների համար աղոթքը հոգու պահանջ է, ամենօրյա ջանք, որ հոգևոր ուրախություն պատճառելուց զատ նոր ուժ և նոր հնարավորություններ է տալիս՝ Աստծով հաղթահարելու կյանքի դժվարություններն ու փորձությունները: Հոկտեմբերի
08/10/2022
Սուրբ հայրերը ամեն ինչին հոգևոր, աստվածային աչքով էին նայում: Հայրաբանական գրքերը Աստծու Հոգուց են գրվել և նույն Հոգու առաջնորդությամբ էլ սուրբ հայրերը մեկնել են Սուրբ Գիրքը: Այժմ հաճախ չես հանդիպի այդ Հոգուն, և այդ պատճառով էլ մարդիկ չեն հասկանում հայրաբանական գրվածքները: Նրանք ամեն ինչին աշխարհիկ աչքով են նայում, ավելի հեռուն չեն տեսնում, նրանք չունեն այն տարածականությունը, որը հավատն ու սերն են տալիս: Երանելի Արսեն Մեծը* չէր փոխում
07/10/2022
«Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թես. 5։16-18),- ըստ Պողոս առաքյալի՝ ահա, թե ինչով պետք է լիացնել հոգին: Այսինքն՝ շնորհակալ լինել Աստծուն ամեն ինչի, ամեն ուրախության ու փորձության համար: Ինչքան անազնիվ է, երբ մարդ ուրախության մեջ մոռանում է շնորհակալ լինել Աստծուն, այնքան էլ վեհ ու ազնիվ է, երբ մարդ վշտի մեջ չի մոռանում երախտապարտ
06/10/2022
- Ով քիչ է սիրում, քիչ էլ տալիս է,- ասում էր հայր Պորֆիրիոսը։- Ով շատ է սիրում, շատ է տալիս է։ Իսկ ով ուժգին է սիրում, հավասարազոր ի՞նչ կարող է տալ։ Ինքն իրեն է տալիս։ Քրիստոս ուրախություն է, ճշմարիտ լույս, երջանկություն։ Քրիստոս մեր հույսն է։ Ո՞րն է կապը Քրիստոսի հետ։ Սերն է, աստվածային բաղձանքը, տոչորումը, խանդավառությունը, աստվածայինի հանդեպ տենչը։ Քրիստոս ամեն ինչ է։ Նա մեր սերն է, մեր աստվածային տենչը։ Բաղձանքը առ Քրիստոս անհագ ծարավ
05/10/2022
Աստվածաշնչում բազմիցս ենք հանդիպում «մի՛ վախեցիր» արտահայտությանը, որն աստվածային մի պատգամ է՝ բոլորիս ուղղված: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Հարությունից հետո Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն ձեզ, Ես եմ, մի վախեցեք»: Քրիստոնեական հավատքի մեջ վախի զգացում չկա, որովհետև այն հիմնված է սիրո գաղափարախոսության վրա, որը հեռու է վանում ամեն տեսակի բացասական երևույթ: Դավիթը, տավիղ նվագելով, երգում էր ու ասում. «Տերն իմ լույսն է ու