27 Հոկտեմբեր, Գշ
27/05/2019
Ողջ աշխարհի մարդիկ մի մեծ ընտանիքի անդամներն են համարվում, ընտանիքի, որի ջերմությունը հնարավոր է պահպանել միայն սիրո և հարգանքի շնորհիվ: Մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամն, ըստ Պողոս առաքյալի, պետք է հետաքրքրվի իր շուրջը եղողներով՝ մտածելով նրանց բարիքի մասին՝ նրանց հավատն ամրապնդելու համար (Հռոմ. 15:2): Ընտանեկան ամրությանն ու ջերմությանն են ուղղված սիրո գործնական բոլոր արտահայտությունները, որոնցից են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և
27/05/2019
Հայոց տոների շարքում Համբարձման տոնը սիրելի տոներից մեկն է: Այս տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Այն ժողովուրդը միշտ նշել է բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ և ուղեկցվել է ժողովրդական հանդիսություններով: Հայաստանի տարբեր շրջաններում տոնը հայտնի էր «Ծաղկամոր տոն», «Ճակատագրի տոն», «Վիճակի օր», «Ջանգյուլումի օր», «Կաթնապրի օր» անվանումներով, քանի որ Համբարձումը բնորոշվում
26/05/2019
«Բարւոք է աղ. ապա թէ աղն անհամեսցի, ի՞ւ համեմեսցի: Ոչ յերկիր՝ եւ ոչ յաղբ է պիտանացու, այլ ընկենուլ զնա արտաքս. որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ»: «Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչո՞վ այն պիտի աղվի: Ո՛չ հողի համար է պիտանի և ոչ էլ՝ պարարտանյութի, այլ՝ դուրս թափելու: Ով որ ականջ ունի լսելու, թող լսի» (Ղուկաս 14:34, 35): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Քարոզիս բնաբանը մեր Տեր և Փրկիչ Հիսուս
25/05/2019
Արարչագործության շարքը պատկերող մանրանկարների հանդիպում ենք Հին կտակարանների սկիզբը զարդարող էջերում: Արարչագործության առաջին օրը պատկերող մանրանկարներում աշխարհը ծածկված է ջրով, իսկ ջրերի վրա որպես լույս ճախրում է Աստծու հոգին: Արարչագործության երկրորդ օրը Աստված իրարից բաժանեց երկինքն ու երկիրը: Մանրանկարիչները աստվածային ոսկեդեղին լույսով են գծում երկնքի ու երկրի սահմանը: Մանրանկարների մեկ այլ խմբում պատկերվում է ջրբաժան կամար
24/05/2019
Մայիսի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սարգսյան Ռուզաննային (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սարգսյան ընտանիքը բնակվում է Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում՝ տարրական կենցաղավարության պայմաններից զուրկ երկու սենյականոց տնակում: Տիկին Ռուզաննան չորս զավակ ունի, որոնցից
23/05/2019
20. Կամիս գիտել՝ ո՛վ մարդ սնոտի, զի հավատք առանց գործոց դատարկ են: Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի: Երբ ընդդիմախոսեց և հանդիմանեց՝ դևերի հավատով և անհույս դարձրեց նրան, ով հավատի հետ մեկտեղ բարի գործեր չունի: Եվ որպեսզի անիրավները և պատասխան տալու համար պատրաստները չասեն, թե որտեղի՞ց ես այդ ասում և այդքան անտեղի մեծախոսում հավատի մասին, Սուրբ Գրքից վկայություն է մեջբերում այդպիսիներին լռեցնելու համար՝
22/05/2019
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև երեխաներ» ՀԿ-ի կողմից համատեղ իրագործված սոցիալական ծրագրերին շարունակում են իրենց աջակցությունը բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող հավատավոր հայորդիներ: Մայիսի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ և «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սվետլանային (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ
21/05/2019
««Երկնային հացը» հնարավոր է ճաշակել միայն «ճակատի քրտինքով» (Ծննդ. 3:19)»,- ասում են եկեղեցու հայրերը: «Ճակատի քրտինքով», այսինքն՝ մեծ ջանադրությամբ և հոգևոր նախանձախնդրությամբ է հնարավոր անցնել այն նեղ ճանապարհը, որ դեպի Երկնային Արքայություն և Կյանք է տանում: Սովորաբար թանկագին գանձ փնտրողը անտեսում է դժվարությունները, կանգ չի առնում և չի վախենում այն արգելքներից, որ հանդիպում են իր ճանապարհին: Նույնկերպ և նախանձախնդիր