28/05/2019
Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Գուգարաց թեմի սրբավայրեր: Ուխտավորները Արևագալի ժամերգությամբ, երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի բնութագրմամբ, աղոթքով ողջունեցին արևի ծագելը երկրի վրա: Աղոթքից
28/05/2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր ժողովրդի: Հանուն հայրենիքի, մեր ինքնության
27/05/2019
Մայիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը Առաջին Հանրապետության օրվա և Համբարձման տոնին ընդառաջ տոնախմբություն էր կազմակերպել «Փարվանա» ռեստորանում: Միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ և շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին և Զորավոր
27/05/2019
Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ: Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգևորականները Սուրբ Գայանե վանքում
27/05/2019
Ողջ աշխարհի մարդիկ մի մեծ ընտանիքի անդամներն են համարվում, ընտանիքի, որի ջերմությունը հնարավոր է պահպանել միայն սիրո և հարգանքի շնորհիվ: Մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամն, ըստ Պողոս առաքյալի, պետք է հետաքրքրվի իր շուրջը եղողներով՝ մտածելով նրանց բարիքի մասին՝ նրանց հավատն ամրապնդելու համար (Հռոմ. 15:2): Ընտանեկան ամրությանն ու ջերմությանն են ուղղված սիրո գործնական բոլոր արտահայտությունները, որոնցից են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և
27/05/2019
Հայոց տոների շարքում Համբարձման տոնը սիրելի տոներից մեկն է: Այս տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Այն ժողովուրդը միշտ նշել է բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ և ուղեկցվել է ժողովրդական հանդիսություններով: Հայաստանի տարբեր շրջաններում տոնը հայտնի էր «Ծաղկամոր տոն», «Ճակատագրի տոն», «Վիճակի օր», «Ջանգյուլումի օր», «Կաթնապրի օր» անվանումներով, քանի որ Համբարձումը բնորոշվում
26/05/2019
«Բարւոք է աղ. ապա թէ աղն անհամեսցի, ի՞ւ համեմեսցի: Ոչ յերկիր՝ եւ ոչ յաղբ է պիտանացու, այլ ընկենուլ զնա արտաքս. որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ»: «Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչո՞վ այն պիտի աղվի: Ո՛չ հողի համար է պիտանի և ոչ էլ՝ պարարտանյութի, այլ՝ դուրս թափելու: Ով որ ականջ ունի լսելու, թող լսի» (Ղուկաս 14:34, 35): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Քարոզիս բնաբանը մեր Տեր և Փրկիչ Հիսուս
25/05/2019
Արարչագործության շարքը պատկերող մանրանկարների հանդիպում ենք Հին կտակարանների սկիզբը զարդարող էջերում: Արարչագործության առաջին օրը պատկերող մանրանկարներում աշխարհը ծածկված է ջրով, իսկ ջրերի վրա որպես լույս ճախրում է Աստծու հոգին: Արարչագործության երկրորդ օրը Աստված իրարից բաժանեց երկինքն ու երկիրը: Մանրանկարիչները աստվածային ոսկեդեղին լույսով են գծում երկնքի ու երկրի սահմանը: Մանրանկարների մեկ այլ խմբում պատկերվում է ջրբաժան կամար