29/04/2019
Հրաշքի սկիզբը Մենք պետք է պատրաստակամ լինենք բարի գործերի, քանի որ բարեգործության և որոշ դեպքերում հրաշագործության համար հաճախ անհրաժեշտ է միմիայն մարդկանց օգնելու մի պարզ և անկեղծ ցանկություն: Հավատ հրաշքների հանդեպ Սրբերի վկայաբանությունները, տարբեր հրաշքների մասին պատմությունները կարծես թե այս աշխարհից չլինեն, որովհետև առաջին հայացքից չեն առնչվում մեր սովորական առօրյայի, կենցաղի հետ և ինչ-որ տեղ օտար են թվում մեզ: Աստվածաշունչը,
28/04/2019
Սիրելի՛ հավատավոր քրիստոնյաներ, Տակավին անցյալ կիրակի տոնեցինք աշխարհի բոլոր քրիստոնյաների գլխավոր ու ամենասիրելի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, իսկ այսօր, շարունակելով վերապրել զատկական լուսավոր ուրախությունը, Եկեղեցին նշում է Կրկնազատիկը կամ Նոր Կիրակին: «Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան»,- տիեզերական ճշմարտությունն է հայտարարում Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված իր թղթում
28/04/2019
Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր Կիրակին է, որը հաջորդում է Սուրբ Զատկի տոնին: Արևմտյան եկեղեցին այս կիրակին կոչում է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգևոր մաքրագործումը: Օրթոդոքս և կաթոլիկ եկեղեցիներում ընդունված է այս կիրակին անվանել «Թովմասի կիրակի»: «Տեսնել և հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ
26/04/2019
Քրիստոսի ճշմարիտ հետևորդն իր կյանքով չարչարանակից է լինում Քրիստոսին՝ միաժամանակ իր կյանքով վկայելով նաև հարուցյալ հավատքի մասին: Հարությունից հետո Հիսուս փակ դռնով ներս մտավ, ողջունեց առաքյալներին՝ նրանց արժանացնելով հարության պարգևների: Նախ խաղաղություն պարգևեց առաքյալներին, խաղաղություն, որ չէր բացառելու նրանց կյանքից փորձությունն ու պայքարը, այլ բացառելու էր այն հուսահատությունն ու տարակուսանքը, որ կարող է մարդուն ակնթարթորեն
25/04/2019
Ապրիլի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, արև երեխաները Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում մասնակից եղան «Լույսը Արևների համար» խորագիրը կրող համերգային միջոցառմանը: Ազատ ձևաչափով համերգային ծրագիրն արև երեխաների համար երգի անկաշկանդ ու ջերմ հարթակ էր ստեղծել: Մինչ միջոցառումը համերգային ծրագրերի բաժնի վարիչ և «Լույս» վոկալ հնգյակի անդամ Հասմիկ Բաղդասարյանը շնորհակալություն
25/04/2019
6. Եւ դուք անարգէք զաղքատս: Իսկ դուք անարգում եք աղքատներին: Ձեր Տերն ու Արարիչը մեծարում և փառավորում է աղքատներին և արքայությանը բաժնեկից դարձնում, իսկ դուք անարգում եք և չեք ամաչում ու ակնածում, ապա ինչպես պիտի ներման և թողության արժանանաք: Եվ չե՞ք իմանում, թե նրա անարգանքները վեր՝ Աստծու մոտ են ելնում. «ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում» (Ղուկ. 10:16), ասում է Տերը: Եվ արդ, եթե ասեն, թե նրա առաքյալներին չանարգեցին հավատացյալ լինելու
24/04/2019
«Երանեալ է այր որ համբերիցէ փորձանաց. զի եթէ ընտիր ևս գտանիցի, առցէ զպսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց տէր»: «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակոբոս 1:12): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ. Ավետարանական այս խոսքերը լիովին վերաբերում են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ նահատակված հայորդիներին, որոնց Հայ Առաքելական
23/04/2019
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Սուրբ Հարության տոնին հաջորդում է Հինանց՝ Քրիստոսի Հարությանը նվիրված հոգևոր ուրախության շրջանը: Հարության ուրախությամբ և տոնական տրամադրությամբ էին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի 4-Բ դասարանի աշակերտներն ապրիլի 23-ին այցելել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Աշակերտներին ուղեկցող դասվար Քնարիկ Ղազարյանն ասաց, որ իրենք ամեն տարի դպրոցում նշում են Սուրբ Հարության տոնը, այս տարի որոշել են