27 Հոկտեմբեր, Գշ
13/06/2019
25. Սոյնպէս և Ռախաբ պոռնիկն՝ ո՞չ ապաքէն ի գործոց արդարացաւ, ընկալեալ զլրտեսսն՝ և ընդ ա՛յլ ճանապարհ արձակեաց: Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց լրտեսներին և արձակեց նրանց այլ ճանապարհով: Ծայրահեղ օրինակը և չափազանց պատվական սկզբում է դնում, և վերջում անարգն է բերում, որպեսզի երկու կողմերին էլ պատկառեցնի՝ ձեռնամուխ լինել բարի գործերի: Այդպես էլ, ասում է, պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ: Այս պոռնիկը հեռավոր
12/06/2019
Ինչպես ծառն է պտուղ տալիս իր տիրոջ և շատ ու շատ մարդկանց համար, այդպես էլ բարի մարդն է հանուն Աստծու փառքի և ի օգուտ մերձավորի բարի պտուղ տալիս: Աստված մարդու սրտում բարին է սերմանում, որպեսզի բարու մեջ ամրանա, քանի որ առանց Աստծու մարդը չի կարող թե՛ բարի լինել և թե՛ բարին արարել: «Առանց ինձ դուք ոչինչ անել չեք կարող: Ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, որպեսզի ինչ էլ որ խնդրեք Իմ անունով,
11/06/2019
Յուրաքանչյուր մարդ իր կյանքի այս կամ այն փուլում առնչվում է այնպիսի հարցերի, որոնք ուղղակիորեն կապված են թե՛ իր անցած, թե՛ ներկա, թե՛, առավել ևս, գալիք կյանքի հետ։ Այսօրինակ հարցերից մեկն է մարդու երջանկությունը։ Դժվար կլիներ պատկերացնել մեկին, որը չուզենար երջանիկ լինել, վայելել իր երջանկությունը կամ երբևէ միջոցներ և հնարավորություններ չփնտրեր երջանիկ լինելու համար։ Սակայն, թե ի՞նչ է երջանկությունը, ամեն մեկը յուրովի է ընկալում։ Շատերի
10/06/2019
Սաղմոս Դավթի այն ժամանակ, երբ տաճարը կառուցվեց։ [Գերությունից] դուրս գալուց հետո նավակատիք արեցին, ինչը խորհրդանշում է Քրիստոսի գալստյամբ արարածների և բնության նորոգումը: 1. Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. օրհնեցէք զՏէր ամենայն երկիր: Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցե՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ: Իրերի նորոգությամբ, որ Աստծուց է և նորոգող զորությամբ, որն այստեղ հավատքն է առ Սուրբ Երրորդությունը, և օրհնությունը՝ նորածնի
09/06/2019
Հունիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Հինանց շրջանի վերջին՝ յոթերորդ կիրակին՝ Հոգեգալստյան տոնը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հընթացս Ս. Պատարագի ներկաները երգեցին օրվա «Երեքսրբյան» աղոթքը, որ Սուրբ Հոգուն էր ուղղված, ունկնդիր եղան Ներսես Լամբրոնացու Սուրբ Հոգու գալստյան ներբողին, իսկ Ս. Հովհան Ոսկեբերանի «Ի Սուրբ Երրորդութիւն» աղոթքի
09/06/2019
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Մեծ ոգևորությամբ և առ Տեր երախտագիտությամբ շնորհավորում եմ ամենքիս այսօրվա շնորհառատ տոնի՝ Հոգեգալուստի կապակցությամբ: Սուրբ Հոգու էջքը կամ գալուստը նախասահմանված էր Սուրբ Երրորդության կողմից, և հզորագույն այս իրադարձությամբ նոր էջ բացվեց մարդկության պատմության մատյանում, որ պիտի շարունակվի գրվել մինչև Տիրոջ Երկրորդ գալուստը: Սուրբ Հոգու գալստյամբ օծվեցին և հաստատվեցին Քրիստոսի եկեղեցու
07/06/2019
Գերաշնորհ Սրբազան հա´յր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ: Սիրելի՛ Սրբազան հայր, աղոթում ենք, որ Տերն առատացնի Ձեր շնորհներն ու առավել օրհնի եկեղեցաշեն ու հայրենանվեր Ձեր ընթացքը: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, աստվածային զորակցություն՝ շարունակելու հոգևոր ուխտի այն ճանապարհը, որը Ձեր
07/06/2019
«Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ արդարությունն է պաշտպանում, Իր ողորմածությունն է ցուցաբերում հազարավոր սերունդների հանդեպ, վերացնում անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը...» (Ելք 34: 6-7),- ասաց Տերը, երբ անցնում էր Մովսես մարգարեի առջևից: Առաքինի կյանքով ապրող քրիստոնյան իր կյանքով է վկայում իր Աստվածանման լինելու, իր հոգու բարության ու գեղեցկության մասին: Բարի սիրտ ու կամք ունեցող մարդուց