27 Հոկտեմբեր, Գշ
06/06/2019
Գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին աստիճանականությունն է: Կարելի է նաև «հերթականություն» կամ «առաջընթացություն» ասել: Ինչպես սանդուղքի սկզբունքն է՝ քայլ առ քայլ վեր ես բարձրանում, իսկ սանդղավանդակները ցատկելով անցել չի հաջողվում: Այդպես էլ օրերն են միմյանց հաջորդում, և հասունությունը՝ պատանեկությանը: Եվ ըստ էության՝ կյանքում ամեն ինչ իր ժամանակն ու հերթական ժամկետներն ունի: Ամենուրեք պետք է սպասել, համբերել
05/06/2019
Աստված յուրաքանչյուր մարդու ազատ ընտրության հնարավորություն է պարգևել, և աշխարհի երեսին չկա մի մարդ, որի առջև բաց չլինի դեպի փրկություն և դեպի կործանում տանող ուղիները: Այսինքն՝ մարդն անկախ իր վիճակից, կարող է ազատորեն ընտրել այդ ուղիներից որևէ մեկը: «Ձեր առջև եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Երկրորդ Օրենք 30:19),-ասում է Տերը: Թե՛ հարստությունը, թե՛ աղքատությունը,
04/06/2019
Սուրբ Գրքի ընթերցանություն Ոչ՛ Քրիստոսի Ծնունդը և ո՛չ էլ Քրիստոսի Ծննդյան տոնակատարությունները մեզ համար ոչ մի արժեք չունեն, եթե մեր սրտերում հավատք և ջերմեռանդ սեր չկա Քրիստոսի հանդեպ: Այսպիսի զգացմունքների և հավատքի ամրապնդմանը նպաստում է հատկապես Սուրբ Գրքի ընթերցանությունը: Հատկանշական է մեր Եկեղեցու մեծագույն եպիսկոպոսներից Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանի միտքը Աստվածաշնչի ընթերցանության մասին. «Աստվածաշունչը կարող են
03/06/2019
Դավթի օրհներգը, երբ Օվսիա բարեպաշտ թագավորը Երուսաղեմն ու Իսրայելը մաքրեց կռապաշտությունից, հավաքում է ամբողջ ժողովրդին և ասում. 1. Եկայք ցնծասցուք ի Տէր, աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։ Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն։ Քանզի հեթանոսական աստվածներն անկենդան են և կորստյան մատնող։ 2. Կանխեսցուք առաջի նորա խոստովանութեամբ, սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։ Փութանք նրա մոտ խոստովանությամբ, սաղմոսերգություններով
02/06/2019
Բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումը՝ Համբարձման տոնը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տասը օր շարունակ: Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը՝ այս տարի հունիսի 2-ին, Հայ եկեղեցին նշեց Հինանց կիրակիներից նախավերջինը՝ Երկրորդ Ծաղկազարդը, որ հաստատել է Ներսես Շնորհալու եղբայրը՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը, 11-րդ դարում: Հունիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր
02/06/2019
Հունիսի 2-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, ՀԿ-ի սաները երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում մասնակցեցին տոնական միջոցառման: Արև երեխաներն արդեն տոնական տրամադրությամբ էին մուտք գործում սրճարան: Մինչ միջոցառումը արևներն ու նրանց ծնողները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր
02/06/2019
«Ովսաննա Բարձրելոյն: Օրհնեալ որ գասդ յանուն տեառն»: «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մարկոս 11:9): Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Երկրորդ Ծաղկազարդը: Եթե Առաջին Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը երկրային Երուսաղեմ, որի ժամանակ մանուկներն օրհնում ու փառաբանում էին Աստծո Միածին Որդուն, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի
01/06/2019
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից «Հայ միասնության խաչ»-ի Արվեստաց դպրոց հաճախող 46 հաշմանդամ և 150 անապահով ընտանիքների երեխաներ մասնակից եղան իրենց համար պատրաստված միջոցառման,