27 Հոկտեմբեր, Գշ
25/04/2019
Ապրիլի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, արև երեխաները Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում մասնակից եղան «Լույսը Արևների համար» խորագիրը կրող համերգային միջոցառմանը: Ազատ ձևաչափով համերգային ծրագիրն արև երեխաների համար երգի անկաշկանդ ու ջերմ հարթակ էր ստեղծել: Մինչ միջոցառումը համերգային ծրագրերի բաժնի վարիչ և «Լույս» վոկալ հնգյակի անդամ Հասմիկ Բաղդասարյանը շնորհակալություն
25/04/2019
6. Եւ դուք անարգէք զաղքատս: Իսկ դուք անարգում եք աղքատներին: Ձեր Տերն ու Արարիչը մեծարում և փառավորում է աղքատներին և արքայությանը բաժնեկից դարձնում, իսկ դուք անարգում եք և չեք ամաչում ու ակնածում, ապա ինչպես պիտի ներման և թողության արժանանաք: Եվ չե՞ք իմանում, թե նրա անարգանքները վեր՝ Աստծու մոտ են ելնում. «ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում» (Ղուկ. 10:16), ասում է Տերը: Եվ արդ, եթե ասեն, թե նրա առաքյալներին չանարգեցին հավատացյալ լինելու
24/04/2019
«Երանեալ է այր որ համբերիցէ փորձանաց. զի եթէ ընտիր ևս գտանիցի, առցէ զպսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց տէր»: «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակոբոս 1:12): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ. Ավետարանական այս խոսքերը լիովին վերաբերում են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ նահատակված հայորդիներին, որոնց Հայ Առաքելական
23/04/2019
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Սուրբ Հարության տոնին հաջորդում է Հինանց՝ Քրիստոսի Հարությանը նվիրված հոգևոր ուրախության շրջանը: Հարության ուրախությամբ և տոնական տրամադրությամբ էին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի 4-Բ դասարանի աշակերտներն ապրիլի 23-ին այցելել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Աշակերտներին ուղեկցող դասվար Քնարիկ Ղազարյանն ասաց, որ իրենք ամեն տարի դպրոցում նշում են Սուրբ Հարության տոնը, այս տարի որոշել են
22/04/2019
«Ի վերին Երուսաղէմ ի բնակարանս հրեշտակաց, ուր Ենովք եւ Եղիաս կան» (Շարական): Սիրելի՛ հավատացյալներ, այսօր մատուցվում է զատկական շրջանի հոգեհանգստյան պատարագ «վասն համօրէն ննջեցելոց»: Սակայն սա սգո հիշատակի օր չէ, այլ խորհրդանշում է «հոգւոցն հանգուցելոց» կենդանի մասնակցությունը Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին: Սիրելի՛ հավատացյալներ, քիչ առաջ ունկնդիր եղանք Գործք Առաքելոցի և Ղուկասու Ավետարանի` օրվա համապատասխան
21/04/2019
Սիրելի՛ հավատավոր զավակներ, Հայոց եկեղեցիների գմբեթների ներքո քաղցրաբարբառ հնչյուններով թևածում է կենսաբեր ավետիսը. «Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց»: Եվ երկինք ու երկիր միաձայն գովերգում են ու ասում. «Փա՜ռք Քրիստոսի Ամենազոր Հարությանը»: Սիրելինե՛ր, եկեք բյուրեղացնենք և զորացնենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի Հարությամբ շնորհված ճշմարտության վրա: Ապրենք վեհագույն արժեքներով՝ երկրային կյանքի մեջ ամրագրելով հավիտենությունը,
21/04/2019
Ամեն տարի գարնանը, երբ ողջ բնությունը զարթոնք է ապրում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում և փառաբանում է Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի Հարության հրաշքը: Ապրիլի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Զատկական տոնական Ս. Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հընթացս Ս. Պատարագի Տեր Վահան քահանա Առաքելյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի Սուրբ Հարության պատգամը: Եկեղեցին մարդաշատ
21/04/2019
Քրիստոսի Հարության դրվագը` հանդիպումը յուղաբեր կանանց հետ, կամ էլ նման հրաշալեցուն պատմությունները երբեք չեն կարող երևակայական իրադարձություններ լինել: Երբեմն որոշ գիտնականներ աստվածաշնչյան պատմություն կամ աստվածաշնչյան ճշմարտություն արտահայտությունների փոխարեն գործածում են աստվածաշնչյան առասպել արտահայտությունը` Քրիստոսի վերաբերյալ պատմությունները համարելով մտացածին, երևակայական: Մինչդեռ երևակայական պատմություններ կարող