13 Ապրիլ, Բշ, Հինանց Թ օր
24/02/2018
Փետրվարի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրահայ համայնքից Լենա Քեշիշյանին ( 50 տ.) հանձնեց դրամական օգնություն (6 000 ռուբլի), որ տրամադրել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցը, ով չցանկացավ իր անունը նշել: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Լենան իր մայրիկի՝ Անժել Նազարյանի (84 տ.) և 1-ին խմբի հաշմանդամ եղբոր՝ Հովհաննես Քեշիշյանի (57տ.) հետ երկու տարուց ավել է, ինչ եկել է Հայաստան՝
23/02/2018
Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի նիստերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Օրակարգի
23/02/2018
Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ կատարվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ
23/02/2018
Աշխարհը հոգեբուժարանի է վերածվել: Փոքր երեխաները կեսգիշերին են պառկում քնելու, երբ հարկ է, որ մայրամուտից անմիջապես հետո պառկեին քնելու: Նրանք փակված են բազմահարկերում, բետոնի մեջ, նրանք ապրում են ըստ մեծահասակների կարգ ու կանոնի: Երեխաներն ի՞նչ անեն և մեծահասակներն ի՞նչ անեն: Երեխաները գալիս են ու ինձ ասում. «Ծնողները մեզ չեն հասկանում»: Գալիս են ծնողներն ու ասում. «Մեր երեխաները մեզ չեն հասկանում»: Ծնողների և երեխաների միջև
22/02/2018
Փետրվարի 22-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Մկրտության ծեսը ԺԹ դարավերջի և Ի դարասկզբի բանահյուսական և ազգագրական նյութերում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Քրիստինա Այվազյանը: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու
22/02/2018
«Աստվածածինը քնած Մանկան հետ» պատկերները քրիստոնեական արվեստում հայտնի են նաև «Չննջող ակն» անվանումով, քանի որ քնած Մանկան կերպարում մարմնավորվում է մշտարթուն և ամենատես Աստված: Պատկերագրությունը հիմնվում է Աստվածաշնչի, ինչպես նաև Աստվածամոր փառաբանական երգերի վրա: Դավթի սաղմոսներում կարդում ենք. «Թող քո ոտքը չսասանվի, և քո Պահապանը թող չննջի, ինչպես չի ննջում և քուն չի մտնում Պահապանն Իսրայելի» (Սաղմոս 120:3-4): «Աստվածածինը
20/02/2018
Փետրվարի 20-ին նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար նախագահի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի
20/02/2018
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին։ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավոր Տիրոջն արդյունավորել ժողովականների ջանքերը, որպեսզի