27 Հոկտեմբեր, Գշ
17/12/2017
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Տարեմուտի այս օրերին մենք բոլորս փորձում ենք ամփոփել անցնող տարին՝ իր անկումներով և վերելքներով, կորուստներով և ձեռքբերումներով ոչ միայն աշխարհիկ առօրեական մեր կենցաղում, այլ նաև հոգևոր կյանքում: Քանի որ հոգևոր կյանքի ամենակարևոր սկզբունքներից են՝ անկումից հետո վերելքը, մեղանչումից հետո զղջումը, հավատի և հույսի հակադրումը հուսահատությանը, սիրո հակադրումը մեր և մյուսների մեջ եղած վատ հատկանիշներին,
16/12/2017
Դարեր ի վեր, այսօր էլ քրիստոնեական եկեղեցին՝ որպես համայնք, ապրում է և գործում: Թեև կան մարդիկ, որ եկեղեցին նույնացնում են հոգևորականության հետ, այնինչ եկեղեցին նաև այն ժողովուրդն է՝ համայնքը, որ, հաճախելով եկեղեցի, մասնակից է դառնում եկեղեցական կյանքին: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը քրիստոնեութունը նախ և առաջ եկեղեցական համայնքային կյանք է համարում, ըստ Վեհափառ Հայրապետի՝ եկեղեցին համայնք է և քրիստոնեական հավատքը համայնքային
15/12/2017
Դեկտեմբերի 15-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի ու հավատացյալների մասնակցությամբ, օծվեցին սրբապատկերներ, խաչվառներ և վեմ քարեր: Համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգված արարողության՝ սրբապատկերները, խաչվառներն ու վեմ քարերը լվացվեցին նախ ջրով և գինով, ապա Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին Սրբալույս Մյուռոնով: Այսուհետ
15/12/2017
- Հա՛յր, նրանք, ովքեր ցանկանում են հասարակությունը կործանել, դրա հիմքերին, արմատներին են անցել՝ երեխաներին: Փչացրել են նրանց: - Այդ ամենը երկար չի տևի: Չարիքն ինքն իրեն է կործանում: Ռուսաստանում ամեն ինչ կործանեցին, բայց միայն տես, թե հիմա ինչ է կատարվում այնտեղ, երբ երեք սերունդ անցավ: Աստված մարդկանց չի թողնում բախտի քմահաճույքին: Եվ այդ դարաշրջանի երիտասարդների մեղքերն այնպես չի դատելու, ինչպես նախկին՝ մեր ժամանակների երիտասարդներինը: -
14/12/2017
«Ժամանակի ըմբռնումը հեթանոսության, վաղ քրիստոնեության և արդի ժամանակաշրջաններում» թեմայի շուրջ էր դեկտեմբերի 14-ի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, որ տեղի ունեցավ «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Օրվա բանախոսը՝ ԵՊՀ
13/12/2017
«Ստնտուի» պատկերագրական տարբերակները մեզանում համեմատաբար քիչ է հանդիպում: Գ. Հովսեփյանը նկատում է, որ Տարոնացին է ներկայացրել «Ստնտուի» պատկերագրական տարբերակներից մեկը: Գլաձորի 1323թ. Ավետարանում (Մ.Մ. 6289), Հովհաննեսի Ավետարանի անվանաթերթում՝ զարդարուն կիսախորանի կենտրոնական մասում, բազմել է թագադիր Աստվածամայրը, և կերակրում է Հիսուս մանկանը: Մատենադարանի մեկ այլ ձեռագրում (221) Մատթեոսի անվանաթերթի զարդարուն կիսախորանի կենտրոնում
11/12/2017
Ի կատարած. oրհնություն Իդիթոմին, սաղմոս Դավթի: Իդիթոմը Դավթի սաղմոսներին եղանակ էր դնում: Ոմանք ասում են, թե այս սաղմոսը Դավթին են տվել, մյուսներն էլ նրան են վերագրում՝ ի օգուտ նրա և որպես խրատ, քանզի հեշտ է ցասման մեջ ընկնելը: Ոմանք էլ ասում են, թե երբ Դավիթն այլափոխեց իրեն փղշտացիների դիմաց, այդ ժամանակ ասաց այս սաղմոսը: 1. Ասացի՝ թէ պահեցից զճանապարհս իմ. զի մի՛ մեղայց լեզուաւ իմով: Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ»: Քանզի
10/12/2017
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Սիրտս լի է աստվածապարգև ուրախությամբ և հույսով, և այս պահին շտապում եմ խնդությունս ձեզ հետ կիսել, քանզի դուք էլ անմասն չեք Աստծո այն անգին պարգևից, որի մասին պիտի խոսեմ այսօր: Ցնծացեք, սիրելինե՛ր, քանզի բոլոր այստեղ ներկա եղողներս հրավիրված ենք մի մեծ խնջույքի: Այո, բոլո՛րս, բոլոր մարդիկ անխտիր, և խնջույքն էլ մեր իմացած այն սովորական հավաքույթներից մեկը չէ, որը մի քանի ժամից ավարտվելու է և իրենից հետո