27 Հոկտեմբեր, Գշ
22/11/2017
Նոյեմբերի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրերի շրջանակում, աջակցեց համայնքի երիտասարդ անդամ, ուսանողուհի Հարությունյան Մելինեին (19 տ.): Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նրան հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին արտերկրում բնակվող Առնոն և Լուսին Մարոյի հայրը: Մելինեի հայրը մահացել է տասնչորս տարի առաջ և նրան խնամում է մայրը՝ Թագվորյան Կարինեն (41 տ.), ով 3-րդ խմբի հաշմանդամ
21/11/2017
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօր մեր Մայր եկեղեցին իր սրբազան գրկում է հավաքել բոլորիս՝ իր հավատավոր զավակներին, որպեսզի այսօրվա զարմանահրաշ տոնի լուսավոր մաքրության ուրախությունը փոխանցի մեր հոգիներին: Այսօր Ամենասուրբ Կույսի՝ Սրբուհի Մարիամ Աստվածածնի տաճարին ընծայման տոնն է, և ես մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիդ՝ Երկնային Թագուհու բարեխոսությունը խնդրելով ձեզանից յուրաքանչյուրի համար: Սիրելինե՛ր, վստահաբար ամենքիդ
19/11/2017
«Ով որ այս մանկանը ընդունի Իմ անունով, Ինձ է ընդունում, իսկ ով որ Ինձ ընդունի, ընդունում է Ինձ Ուղարկողին» (Ղուկաս 9:48): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Թե որքան կարևոր են մանուկները մեզ՝ բոլորիս համար, որ նրանք մեր կյանքի շարունակությունն են, մեզ երջանկություն են պարգևում անգամ միմիայն իրենց ծնունդով, ակնհայտ է ու փաստարկման կարիք չի զգացվում: Սակայն օրվա ավետարանական ընթերցումը մեզ համար արժևորում է նաև քրիստոնյայի կյանքում
17/11/2017
Նոյեմբերի 17-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կարակով Էդուարդին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ իրենց թոռնուհու` Լուսին Մարոյի ծննդյան առթիվ տրամադրել էին արտերկրում բնակվող Պէնկլիան ամուսինները: Էդուարդն իր տարեց մոր և 13-ամյա զավակի հետ վարձակալությամբ բնակվում է Ա. Արմենակյան 21/7 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցի 708 համարի փոքրիկ սենյակում: Նրանք Բաքվից
16/11/2017
Կյանքի աղավաղումը չարն է, որը ճշմարտությունը փոխարինում է խաբեությամբ: Գիտենք, որ չարն իբրև սուբստանցիա գոյություն չունի, այնուամենայնիվ, յուրաքանչյուրս զգում ենք նրա ուժն ու սև ներգործությունը: Աստվածաբանները նշում են, որ չարն ակտիվ ուժ է դարձել առաջին հերթին ապստամբած հրեշտակների միջոցով, որտեղ գտել է իր լիարժեք գոյությունը: Այդ հրեշտակների անկումը ոչ միայն հոգևոր սխալի վրա է հիմնված և սխալ ուղու ընտրության, այլև գիտակցաբար կամային
15/11/2017
Նոյեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պայծառ Քիրազյանին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (40 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Վան Աշուղաթոյանը: Տիկին Պայծառը ամուսնու և երեք զավակների հետ չորս տարի է, ինչ Սիրիայից Հայաստան է եկել և վարձակալությամբ
13/11/2017
Ի կատարած. Տիրոջ ծառա Դավթի սաղմոսը: Գիշերով փորձեց Դավիթը և չսպանեց Սավուղին ու առավօտյան հանդիմանեց նրան և Սավուղն էլ երդվեց, սակայն չպահեց իր երդումը և այդ կապակցությամբ էլ ասաց այս սաղմոսը: Նորից՝ խորհրդանշում է հեթանոսների հավատալը և Աստծո դատաստանների անքննելիությունը: 1. Ասէ անօրէնն ի մեղանչել ընդ միտս իւր, թէ չի՛ք երկիւղ Աստուծոյ առաջի աչաց նորա: Անօրենն ասում է իր մտքում մեղանչելիս, թե իր աչքերի առջև Աստծո վախը չկա: Նախ սրտին
12/11/2017
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Աստվածային շնորհներով և իմաստությամբ զարդարված մեր Եկեղեցու հայրերը այսօրվա ընթերցվածքների շարքում ներառել են նաև ավետարանական այն հատվածը, որտեղ պատմվում է մեր ամենակարող Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկնային կյանքի հրաշքներից երկուսի մասին՝ արնահոսությամբ տառապող կնոջ բժշկումն ու Հայրոսի աղջկա հարությունը: Ավետարանիչներից երեքի՝ Ղուկասի, Մատթեոսի և Մարկոսի մոտ նկարագրված այս դրվագը ոչ