27 Հոկտեմբեր, Գշ
31/12/2017
Հայ Եկեղեցու սիրասուն զավակնե՛ր, Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր կայքի թանկագին ընթերցողնե՛ր, Բարեգութ Աստծո անսահման ողորմածությամբ ևս մեկ տարի բոլորեց և այսօր օրացույցային նոր տարվա նախաշեմին կանգնած՝ սրտի թրթիռով սպասում ենք միմիայն դրական նորի: Մեծ ենք, թե փոքր՝ նշանակություն չունի, բոլորս էլ ուրախության և հրաշքի ակնկալիքի իրավունք ունենք, և սրտիս ցանկությունն է, որպեսզի այս տարի մենք՝ ինքներս, մեկս մեկու համար հրաշքներ գործողներ
30/12/2017
Փոքր թվացող բարի արարքները մարդու համար նույնքան օգտակար են, որքան ջուրը ծաղկի համար: Փոքրի կարևորության մասին կյանքն ինքն է վկայում. մի փոքր թթխմորը կարող է խմորել մի պարկ ալյուրը, աննշան լույսը կարող է ցրել շրջապատի խավարը, մի փոքր աղը համեմում է ողջ կերակուրը: Նմանապես ամենափոքր արարքը կարող է մեծ ազդեցություն ունենալ: Այդ պատճառով եկեղեցու հայրերը հորդորում են չհրաժարվել փոքր թվացող արարքներից՝ ասելով, որ մեծ բարիք չեմ կարող գործել,
30/12/2017
Ամանորի նախաշեմին քրիստոնյան փորձում է արժանավայել պատրաստվել Ս. Ծննդյան տոնին՝ անցնելով յուրահատուկ նախապատրաստության մի շրջան՝ Ս. Ծննդյան պահքը, որը կարևոր է իմաստավորել նաև ողորմածությամբ: Ս. Ներսես Շնորհալի հայրապետը հորդորում է. «Ուստի աղաչում եմ՝ եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով՝ ագահությամբ և որկրամոլությամբ մի՛ վարվեք դրանց հետ, այլ…. պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ
30/12/2017
Եկեղեցու հայրերը բազմիցս են պատգամում հեռու մնալ ագահությունից, գոհանալ ունեցածով՝ մոռացության չմատնելով կարիքավորներին: «Ասա ինձ, ի՞նչ ունես, որ քո սեփականն է, որտեղի՞ց ես վերցրել և քեզ հետ կյանք բերել…Հարուստները, խլելով ընդհանուրը, դարձնում են իրենց սեփականությունը, քանի որ տիրացել են այդ ամենին ավելի շուտ, քան մյուսները: Եթե յուրաքանչյուրը, իր կարիքի համաձայն, վերցներ իրեն անհրաժեշտը, ավելորդը կհասներ կարիքավորին, և ոչ հարուստ
29/12/2017
Ս. Պետրոս առաքյալն իր ընդհանրական նամակում հորդորում է բոլորին և ասում. «Համախո՛հ եղեք, ուրախակից և ցավակից միմյանց, եղբայրասեր, բարեգութ, խոնարհամիտ: Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու» (Ա Պետրոս 3:8,13): Երանելի Օգոստինոսը, սույն հատվածը մեկնելով, ասում է. «Ո՞վ կարող է ձեր դեմ չարիք գործել, եթե դուք սիրեք բարին: Սիրող անձը վնաս չի կրի: Ինչ էլ, որ խլի քեզանից քեզ վրա բարկացողը, կորստյան չի մատնի քեզ Նա, Ով
28/12/2017
«Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33),- քաջալերում է Քրիստոս Իր հետևորդներին: Մեր Տիրոջ երկրային կյանքը համայն մարդկության համար մարդասիրության մեծագույն օրինակը հանդիսացավ: Փրկչի օրինակի համաձայն՝ մերձավորին օգնության ձեռք մեկնողը ներքին մեծ հաղթանակ է ունենում: Ողջ աշխարհում բազմաթիվ գիտություններ կան, որ ուսումնասիրվում են մարդկանց կողմից, բայց մարդասիրությունը,
27/12/2017
Դեկտեմբերի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, տարեվերջյան ժողովով ամփոփեց տարվա իր գործունեությունը: Այն սկսվեց Տերունական աղոթքով: Մինչ տարվա հաշվետու զեկույցին անցնելը, Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց ծխական խորհրդի անդամներին՝ համայնքային կյանքից ներս ակտիվ գործունեություն ծավալելու և իրականացվող ծրագրերին աջակցելու համար: Տեր Գրիգորն ուրախությամբ
26/12/2017
Բարի գործին հետամուտ անձը նախ ինքն է հարստանում. նրա հոգին լիանում է լույսով, ուրախությամբ և խաղաղությամբ: Ամանորի նախաշեմին այդ հոգեպարար լույսը, ուրախությունն ու խաղաղությունն էին վայելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց միությունը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ՝