20 Հունիս, Շբ
01/12/2017
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Պայքար, որտեղ բավականին մեծ է հոգևոր-բարոյական դաստիարակության դերը: Ուստի «Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում» շարքի շրջանակում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օգնությամբ անդրադարձ ենք կատարել թեմային: Տեր հայրը նաև Արարատյան Հայրապետական թեմի ներքո գործող «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր պատասխանատուն է: - Նավասարդ Սրբազանի
30/11/2017
Նոյեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, կայացավ «Քրիստոնեության սխալ ընկալումները» բանախոսության շուրջ: «Զորավոր» երիտասարդաց միության և «Դիալոգ» ՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպմանը բանախոսեց երիտասարդ աստվածաբան Շուշան Խաչատրյանը, ով անդրադարձավ գիտության և մշակույթի ասպարեզներում առկա հակաքրիստոնեական
30/11/2017
Նոյեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Եղիազարյան Գևորգին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Գևորգն իր մոր՝ Հարությունյան Անուշի (63 տ.) հետ բնակվում է Էջմիածնի քաղաքի Հ. Հակոբյան 3-րդ փակուղի 8-րդ տ. հասցեում: Գևորգը հենաշարժողական խնդիր ունի: «Երկու տարի առաջ կոտրել էի ոտքս, սկզբնական
29/11/2017
Նոյեմբերի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ոսկանյան Սիրանուշին (30 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Ինը հոգուց բաղկացած Ոսկանյան ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի 13 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում, որ զուրկ է կեցության համար տարրական պայմաններից: Սիրանուշը նշեց, որ ձմռանը խոնավության պատճառով
28/11/2017
Հոգևոր կյանքը ենթադրում է հոգևոր պայքար, որ մղվում է չարն արմատախիլ անելու և բարին արմատավորելու նպատակով: Պայքարի արդյունքում մարդու հավատքը դառնում է ավելի ջերմեռանդ և կենդանարար, և մարդն իր հավատքից բխող բարի գործերով դառնում է սիրո ջերմության տարածողը: «Ինչ որ դուք կամենում եք ու կատարում, Աստված Ինքն է ներգործում ձեզ վրա, որպեսզի շարժվեք Իր կամքի համաձայն» (Փիլիպպ. 2:13): Եկեղեցական համայնքային կյանքում սիրո գործունեության
27/11/2017
Աստված սեր է և Նրա սիրառատ բնությունը սիրով արարեց Իր արարածներին՝ պարգևելով նրանց հոգևոր շնորհներ ու պարգևներ: Մարդն ապրում է նորովի, երբ միավորված է սիրո և կյանքի Աղբյուրին, երբ սիրով գործածում է Աստծո պարգևածը՝ վստահ լինելով, որ հակառակ պարագայում կկորցնի սիրո պարգևները: Նա նաև վստահ է, որ առանց Արարչին սիրելու՝ արարածին սիրելն անկատար է: Այդ պատճառով յուրաքանչյուր օրը Աստծո ներկայության մեջ ապրելը, Նրան և մարդկանց ծառայելը իրական
27/11/2017
Սաղմոս Դավթի. ծերության ժամանակ, երբ իր փորձառությամբ [արդար] նախանձողներին խրատելու և ցույց տալու համար, թե ինչ է լինում [մեղավորների] հետ, ասաց այս սաղմոսը: Սա նաև վարդապետություն է նրանց, ովքեր ապաքինվել են ցանկանում՝ լի դեղերով, սպեղանիով և պատմություններով: Դարձյալ, սա կատարվում է Երուսաղեմի և Սամարիայի վրա, այդ պատճառով էլ ասում է. 1. Մի՛ նախանձիր ընդ չարս. և մի՛ ընդ այնոսիկ՝ որ գործեն զանօրէնութիւն: Մի՛ նախանձիր չարամիտներին և ոչ
26/11/2017
«Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմեացիներ 5:5): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Օրվա ընթերցվածքը Եսայու մարգարեությունից էր, որտեղ պատմվում է, որ Ասորեստանի Սենեքերիմ արքայի պատգամաբերը գալիս է Հրեաստան և դիմում Եզեկիա թագավորի ներկայացուցչին՝ պահանջելով հանձնվել իր արքային: Եվ հետևյալ հարցն է ուղղում՝ ո՞ւմ վրա է հույս դրել Եզեկիա արքան` եգիպտացիների փարավոնի՞, որը եղեգնյա մի ցուպ է, որի վրա հենվողը