27 Հոկտեմբեր, Գշ
04/12/2017
Աստվածաշունչ մատյանը կոչում է մարդուն աստվածնմանության՝ նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ, և շարժվեցե՛ք սիրով (Եփես. 5:1): Քրիստոնյայի համար գերնպատակ է աստվածնմանության ուղով ընթանալը, Քրիստոսով զգեստավորվելը, ինչը, ըստ Պողոս առաքյալի, սկիզբ է առնում վերստին ծննդյամբ. «Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ» (Գաղատ. 3:27): Որքան քրիստոնյան ձգտում է նմանվել իր Նախապատկերին, այնքան
04/12/2017
Սաղմոս Դավթի՝ շաբաթօրյա հիշատակի առթիվ: Մեղանչելուց հետո՝ որոշ ժամանակ անց, խղճմտանքից ազդվելով՝ ասաց այս սաղմոսը: Նաև նման կերպ մեղանչածների համար սա բժշկարան է և զորավոր դեղ՝ հոգու համար: Իսկ շաբաթօրյա է կոչվում, որպեսզի ապաշխարողները խղճմտանքից հանգստություն գտնեն և մեղավորներն են, որ այստեղ լուծանում են իրենց հանգիստը և վերցնում են արդարների հանգստյան շաբաթը, որ յոթերորդ օրվա վերջն է և ութերորդ օրվա սկիզբը, ինչպես որ այստեղ շաբաթը
03/12/2017
«…ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:5): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ավետարանական այս խոսքերը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասաց ի պատասխան ոմանց պատմածին այն գալիլիացիների մասին, որոնց Պիղատոսը սպանել տվեց և նրանց արյունը խառնեց իրենց զոհերի արյանը (Ղուկ. 13:1-5): Եվ ահա, այդ պատմողները կամենում էին Վարդապետից լսել, որ սպանվածներն իրենց մեղքերի համար այդպես պատժվեցին, սակայն Ամենատես
02/12/2017
Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հայոց ազգի առաջին լուսավորիչների` Քրիստոսի տասներկու աշակերտներից երկուսի` Ս. Թադեոս և Ս. Բարդողիմեոս առաքյալների հիշատակը, հետևաբար այսօրվա խորհրդածության մեր նյութը պիտի լինի երանելի առաքյալների կատարած գործը և նրանց ունեցած դերը մեր պատմության մեջ: Հենց առաջինը, որ խոսում է առաքյալների մեծության մասին, նրանց անմահ սխրանքի մասին, նրանց փրկաբեր առաքելության
01/12/2017
«Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,- ասել է հայ պատմագիր Եղիշեն: Եկեղեցին մեր մայրն է դառնում հոգևոր ծննդյամբ՝ մկրտությամբ, որից հետո էլ Մայրը չի դադարում իր զավակներին խնամելուց՝ հոգալով նրանց հոգու և մարմնի կարիքները: Հոգատար Մայրը մեծ խնդություն է ապրում՝ տեսնելով Քրիստոսին միավորված իր զավակների սերը, ուշադրությունն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ: Զավակները ևս մեծ ուրախություն են ապրում,
01/12/2017
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Պայքար, որտեղ բավականին մեծ է հոգևոր-բարոյական դաստիարակության դերը: Ուստի «Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում» շարքի շրջանակում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օգնությամբ անդրադարձ ենք կատարել թեմային: Տեր հայրը նաև Արարատյան Հայրապետական թեմի ներքո գործող «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր պատասխանատուն է: - Նավասարդ Սրբազանի
30/11/2017
Նոյեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, կայացավ «Քրիստոնեության սխալ ընկալումները» բանախոսության շուրջ: «Զորավոր» երիտասարդաց միության և «Դիալոգ» ՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպմանը բանախոսեց երիտասարդ աստվածաբան Շուշան Խաչատրյանը, ով անդրադարձավ գիտության և մշակույթի ասպարեզներում առկա հակաքրիստոնեական
30/11/2017
Նոյեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Եղիազարյան Գևորգին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Գևորգն իր մոր՝ Հարությունյան Անուշի (63 տ.) հետ բնակվում է Էջմիածնի քաղաքի Հ. Հակոբյան 3-րդ փակուղի 8-րդ տ. հասցեում: Գևորգը հենաշարժողական խնդիր ունի: «Երկու տարի առաջ կոտրել էի ոտքս, սկզբնական