28/04/2025
Ոմանք կը տրամաբանեն ըսելով. «Քանի որ Աստուած ամենագէտ ու կանխագէտ է, ուրեմն, ոչինչ կրնայ պատահիլ առանց իր գիտութեան»։ Սկզբունքով մենք համաձայն ենք որ ոչինչ կրնայ պատահիլ առանց Աստուծոյ գիտութեան։ Այլապէս, եթէ աշխարհի մէջ որեւէ բան կրնայ պատահիլ առանց Աստուծոյ գիտութեան, Աստուած պիտի դադրէր ամենագէտ եւ նախագէտ Աստուած ըլլալէ։ Առողջ տրամաբանութիւն ունեցող մարդը սակայն, չ՚ընդունիր որ տեղի ունեցող չարիքները Աստուծոյ կամքով է որ
26/04/2025
Հովհաննես Մկրտիչը հանդես է եկել Գալիլեայի կառավարիչ Հերովդես Ագրիպիասի անբարո վարքի քննադատությամբ: Վերջինս, ոտնահարելով հրեական օրենքն ու սովորությունները, իր եղբորից՝ Փիլիպպոսից, բռնությամբ խլել էր նրա կնոջը՝ Հերովդիային, և ամուսնացել նրա հետ: Հերովդեսը Հովհաննես Մկրտչին բանտ է նետել, սակայն, վախենալով նրա վայելած մեծ ժողովրդականությունից, չի համարձակվել մահապատժի ենթարկել: Հերովդեսի ծննդյան տոնի առթիվ Հերովդիայի դուստր Սալոմեն
25/04/2025
«Բանտի մէջ էի եւ այցելեցիք ինծի» (Մտ․ 25.36)։ Ի՞նչ են այն բանտերը որոնց մէջ անհամար թիւով մարդիկ կ՚ապրին։ Մեղքի բանտը։ Ան որ Քրիստոսով չէ ազատագրուած իր մեղքերուն կապանքներէն՝ բանտարկեալ մըն է։ Սողոմոն կ՚ըսէ. «Չարագործը… իր մեղքին չուաններովը պիտի կապուի» (Առ․ 5.22)։ Դարձի չեկած մարդը՝ կապուած մարդ է։ Քրիստոս ի՛նքն է արձակիչն ու ազատարարը մարդկային ցեղին (Յհ․ 8.36)։ Բանտարկեալներուն այցելելը հետեւաբար, երթալ եւ գտնելն է բոլոր
24/04/2025
Ողջ աշխարհում՝ Մահ ու արյուն, Իսկ գարո՜ւն էր… Արնակոլոլ հազա՜ր սրտեր, Իսկ գարո՜ւն էր… (Պ. Սևակ) Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Այսօր մեզ Մայր եկեղեցում միախմբող առիթը, ցավոք, ուրախալի չէ։ Այսօր՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, մեզ եկեղեցի բերողը մեր ազգային գիտակցումը, մեր ազգային հիշողությունն է, որ այսքան տարիներ հետո էլ եկեղեցու զանգի պես տագնապալի ղողանջում է մեր հոգում վտանգի պահին։ Այսօր
23/04/2025
Հիւանդ էի եւ հոգ տարիք ինծի» (Մտ․ 25.36)։ Որո՞նք են հիւանդները։ Զանոնք կարելի է բաժնել հինգ խումբի. Հիւանդները բոլոր անոնք են՝ որոնք հեռու են եկեղեցիէն, աղօթքէն, Աստուծոյ խօսքէն, Քրիստոսի մարմինէն եւ արիւնէն, Սուրբ Հոգիին ներգործութենէն եւ ամէն բանէ որ զիրենք կրնայ մօտեցնել Աստուծոյ։ Եկեղեցիին (վերածնած հաւատացեալներուն եւ հոգեւոր հովիւներուն) պարտականութիւնն է այցելել իրենց տուներուն մէջ նստած եւ հաւատացեալներէն ու հոգեւոր հովիւներէն
22/04/2025
Հիսուս Քրիստոսի փրկագործական շնորհը հավիտենականորեն փոխեց մարդկության պատմությունը: Մարդը, որ մինչ Փրկչի գալուստը փորձում էր փրկության ելքը գտնել զանազան կրոնական վարդապետություններին հետևելով, այժմ Աստծո Որդու անձնազոհության քավչարար շնորհի միջոցով կարող էր լիովին արժանանալ հավիտենական փրկության: Այնուամենայնիվ, մարդու համար մեծ խորհուրդ է Աստծո Որդու մարդանալը: Արդ, բազմաթիվ աստվածաբաններ փորձեցին հասկանալ այդ անճառելի իրողությունը`
21/04/2025
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միության համար բարի ավանդույթ է դարձել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության ճրագալույցի օրերը նշանավորել դեպի Սուրբ Էջմիածին ոտքով ուխտագանցությամբ և Սուրբ Պատարագի մասնակցությամբ: Ապրիլի 19-ին՝ Սուրբ Զատկի ճրագալույցին, «Զորավոր արանց» միությունը, մինչև ուխտի ճանապարհ անցնելը, վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում
21/04/2025
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: Հավատացյալները գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները: Հավատացյալները