29/01/2025
2025-ի հունվարի 7-ին մեծ հրդեհներ սկսվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կալիֆոռնիայի անտառ-տնտեսության և հրդեհային պաշտպանության վարչությունը համացանցի իր՝ www.fire.ca.gov էջում նշել է, որ հրդեհները մեծ մասամբ Լոս Անջելեսում են, և հունվարի 25-ի դրությամբ այրել են շուրջ 55.000 ակր տարածք: Տասնյակ մարդիկ մահացան, տասնյակ հազարավոր տներ այրվեցին, որոնց բնակիչները տեղափոխվեցին ապահով վայրեր, հարյուր հազարավոր միլիարդ դոլլար արժողությամբ վնասները
28/01/2025
Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի
27/01/2025
Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը: Խաթարվեց նաև Աստծո և մարդու միջև, ապա` բնության և մարդու միջև ներդաշնակ հարաբերությունը:
25/01/2025
Երկնքի և երկրի Արարիչ Աստված, որ Իր անհուն սիրուց մղված` ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը և մեզ` մեղավորներիս համար երկնքից երկիր խոնարհվեց, խաչի անարգ մահը հանձն առավ հանուն աշխարհի փրկության, Իր համբարձումից առաջ խոստացավ մշտապես մեզ հետ լինել. «և ահա ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը»: Այո, Տերն, ըստ Իր անսուտ խոստման, մշտապես մեզ հետ, մեր կողքին է: Նա գթած Հայր է, որ հանապազ խնամում և հոգ է տանում մեզ նույնիսկ այնժամ,
24/01/2025
21-րդ դարում քրիստոնեական եկեղեցիները շարունակում են մարդուն պատգամել ապրելու հոգևոր կյանքով, որը նշանակում է հրաժարվել այնպիսի վարքականոններից ու բնույթից, որոնք քրիստոնեական բարոյագիտությամբ սահմանվում են «մեղք, մեղսավոր» հասկացությամբ: Սակայն աշխարհիկ կյանքի արժեքները որդեգրած անհատին այնքան էլ չի հետաքրքրում այս ամենը: Այնուամենայնիվ ինչո՞ւ է հոգևոր կյանքն այդքան կարևոր: Քրիստոնեությունը կյանքն ապրելու ուղեցույցն
23/01/2025
Նոյն առաքինություններով զարդարված անձ էր: Աստվածաշունչը վկայում է, որ Նոյ նահապետն արդար և կատարյալ էր. «Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ ..․. » (Ծննդ. 6:9): Նոյի արդարությունն ու կատարելությունը չպետք է մեկնաբանվի ու հասկացվի որպես բացարձակ, որովհետև միայն Աստված բացարձակ արդար ու կատարյալ է: Նոյը համեմատաբար արդար ու կատարյալ էր իր ցեղի մարդկանցից, որոնք երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով, և որոնց պատճառով երկիրը ապականվեց,
22/01/2025
Սրբության ձգտումը ոչ միայն մեղքի բացակայությունն է, այլև աստվածային սրբությանը հաղորդակից լինելը: Մեղքից հեռու կյանքը սրբության միայն մի կողմն է: Աստվածային սրբությանը հաղորդակից ենք լինում Քրիստոսահիմն եկեղեցում, որ Քրիստոսի Մարմինն է և սրբագործվում է Սուրբ Հոգով: Սուրբ եկեղեցու հիմքը դնելու համար մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր անձը տվեց. «Քրիստոս սիրեց եկեղեցին և իր կյանքը տվեց նրա համար, որպեսզի ջրի լվացումով մաքրի այն և սրբի իր
21/01/2025
Ամեն տարի նշում ենք մեր Աստված, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ծնունդ, որ սովորական մարդկանց ծնունդների նման չէ, այլ․ «Զմինն յերից անձանց զԲանն Աստուած՝ ծնեալ ի Հօրէ նախ քան զյաւիտեանս, ի ժամանակի իջեալ յԱստուածածին կոյսն Մարիամ, առեալ յարենէ նորա՝ միաւորեաց ընդ իւրում Աստուածութեանն, իննամսեայ ժուժկալեալ յարգանդի անարատ կուսին, եւ եղեւ Աստուածն կատարեալ՝ մարդ կատարեալ՝ հոգւով եւ մտօք եւ մարմնով. մի անձն, մի դէմ եւ միաւորեալ մի