07/02/2025
«Երեխաները երկրի բնական ծաղիկներն են, իսկ այդ ծաղիկներն, առաջին հերթին, աճեցնում են ընտանիքում ծնողները»,- այդպես է արտահայտել իր միտքը Ա. Մ. Գորկին: Ընտանիքում է դրվում երեխայի զարգացման հիմքը: Ներկայումս ծնող-երեխա փոխհարաբերությունների հիմնախնդիրը կրում է երկակի դրսեւորում: Մի կողմից` դեռահասության տարիքում ծնողների հետ հուզական շփման պահանջմունքը գնալով ավելի ուժեղանում է. դեռահասը ծնողների հետ հաղորդակցվելու մեծ անհրաժեշտություն
06/02/2025
Յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է հոգեպես աճելու, որպեսզի, եկեղեցու հայրերի խոսքի համաձայն, հնարավորություն ունենա բարձրանալու այն աստիճաններով, որը տանում է դեպի հոգևոր կատարելություն: Հոգևոր աճն անմիջապես տեղի չի ունենում: Երանելի սբ. Մակար Մեծն ասում է. «Սաղմը մոր արգանդում անմիջապես չի ձևավորվում, այլ աստիճանաբար է մարդկային կերպարանք ձեռք բերում, ծնվում է ոչ կատարյալ տարիքում, երկար տարիներով աճում է և ապա նոր հասնում կատարելության
05/02/2025
Հոգևոր կյանքում արթուն և սթափ լինելն անչափ կարևոր է: Հավատքի և աղոթքի մեջ արթուն ու հաստատուն լինելու բազում օրինակների կարելի է հանդիպել Հին և Նոր Կտակարաններում: Իսկ մեծագույն օրինակը` մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսն է, Ում կյանքի յուրաքանչյուր դրվագը և ուսուցումներն այդ մասին են վկայում ու հիշեցնում: Երբ Քրիստոս անապատում քառասուն օր փորձվում էր չարից, Նա գործածեց հզոր մի զենք՝ Աստծո խոսքը, որով հաղթեց չարի փորձությունները, որոնցից մեկը
04/02/2025
Դժվար է իմանալ աշխարհի վրա գոյություն ունեցող համալսարանների ճշգրիտ թիվը: Համացանցի տարբեր պաշտոնական կայքէջեր տարբեր թվեր են տալիս՝ 20․000, 25․000, 30․000, այլ աղբյուրներում՝ 50․000: Խնդիրն աշխարհում գործող համալսարանների ճշգրիտ թիվն իմանալը չէ, այլ խորանալն է այդ համալսարանների ֆակուլտետների, ամբիոնների և դրանց կողմից դասավանդվող առարկաների բազմատեսակության մեջ: Եթե մի ակնարկ նետենք Հայաստանում գործող համալսարաններին, այնտեղ
03/02/2025
«Թրթուրն այնպես չի ուտում ծառը, ցեցը՝ բուրդը, ինչպես նախանձի հուրը խժռում է նախանձողի ոսկորները և ապականում հոգին» Սբ Հովհ. Ոսկեբերան Արարիչ Աստված արաչագործության թագ ու պսակ հանդիսացող մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ, ստեղծեց կատարյալ, անբիծ ու անթերի, բայց երբ բանսարկուի նախանձով մեղքն աշխարհ մտավ, մեղքի հետ նաև մահը, ըստ հետևյալ խոսքի. «Մահն աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. 2:24), մարդը վտարվեց եդեմական
01/02/2025
«Աստծու կամքը մեղավորների դարձն է և հոգիների փրկությունը՝ մեղքի ու չարիքի բռնությունից» (ս. Գր. Տաթևացի)։ Սուրբ Գրքից և Եկեղեցու սրբազան հայրերի վարդապետությունից հայտնի է, որ Աստծու կամքն Իր պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու փրկությունն ու սրբությունն է, ինչպես ասում է առաքյալը, Աստված կոչեց մեզ սրբության (տե՛ս Ա Թես. 4:7): Խախտելով աստվածային պատվիրանն ու զանց առնելով Աստծո կամքը՝ չուտել արգելված պտղից, մարդը վտարվեց Եդեմի
31/01/2025
Արարիչ Աստված, Իր անհուն սիրուց մղված, ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը՝ ի վայելումն արարչության թագ ու պսակ հանդիսացող մարդու, որին և տնտես կարգեց ողջ արարչության վրա, ինչպես փաստում է Ծննդոց Գիրքը. «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի» (2:15): Տեր Աստված պատվիրեց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան...» (1:28): Փաստորեն Արարիչ Աստված մարդու խնամքին և հոգածությանը,
30/01/2025
«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ. 7:1): Արդյո՞ք կատարում ենք տիրավանդ այս պատվիրանը: Ցավոք, ո՛չ: Մեզանում այսօր նկատվում է ոչ միայն միմյանց դատելու, բամբասելու, այլև հոգևորականներին դատելու, վատաբանելու խիստ պարսավելի երևույթը: Նկատելի է կրոնավորի հանդեպ ոչ միայն քամահրական վերաբերմունք, այլև հաճախ բացահայտ կերպով