28 Հունվար, Դշ. Առաջավորաց Պահքի Գ օր
13/03/2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը, անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին, հանդես եկավ սույն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ. «Գերագույն Հոգևոր Խորհուրդը արձանագրում է, որ Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների
12/03/2025
Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակությամբ ընդգծելով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին: Նորին Սրբությունը,
11/03/2025
Վերջին ժամանակներս որոշ անձինք և կազմակերպություններ կողմնակալ ու անառողջ քննադատություն են հնչեցնում քրիստոնեության և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Հիմնական պատճառը, կարծում եմ, հոգեղեն աշխարհի ամբողջականությունը չիմանալը կամ մակերեսային պատկերացումներ ունենալն է, որովհետև նա, ով իրապես զգացել, տեսել, ճանաչել է հոգեղեն աշխարհի իրականությունը և հասկացել քրիստոնեության սկզբունքները, այլևս չի թերագնահատի քրիստոնեությունը,
10/03/2025
Ե՛ս եմ յարութիւնը» (Յհ․ 11.25)։ Քրիստոսի յարութիւնը մեծագոյն ապացոյցն է յաւիտենական կեանքի գոյութեան։ Իր յարութեամբ մահը դարձուց ճամբայ՝ յաղթական կեանքի առաջնորդող։ Իր յարութեամբ երկինքը երկրի վրայ հաստատեց։ Իր յարութեամբ մեզ արդար Աստուծոյ արդար զաւակները դարձուց (Հռ․ 4.25)։ Իր յարութեամբ խնդացուց երկինքն ու երկնքին նայիլ սիրողները, եւ ահի մատնեց Չարն ու չարագործները։ Իր յարութեամբ մեղքով անապատացած մարդուն հոգին Աստուծոյ շնորհքներով
08/03/2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդներին ի հայրենիս և ի սփյուռս։ Այս տոնական օրը մենք վերստին առիթն ունենք գնահատանքի խոսք և ջերմ բարեմաղթանքներ ուղղելու մեր մայրերին, քույրերին ու դուստրերին, որոնք իրենց հոգու ողջ նվիրումով ու նախանձախնդրությամբ, աստվածպարգև իրենց ձիրքերով ու շնորհներով անփոխարինելի ավանդ են բերում ընտանիքներում, ազգային ու եկեղեցական մեր կյանքի
07/03/2025
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ պահքը կարևորագույն շրջաններից է, որն իր ուղերձներով դուրս է գալիս ծիսական-արարողական սահմաններից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա անհատի զղջման և խոստովանության ճանապարհը, որ տանում է դեպի Գողգոթա, դեպի հաղթանակ: Ապաշխարությունն առաջին նախապայմանն է այդ ճանապարհը անցելու: «Ապաշխարեցե՛ք, որովհետև մոտեցել է Երկնքի Արքայությունը»,- կոչ է անում Քրիստոս (Մատթ. 4:17): Փրկության ճանապարհը ապաշխարության
06/03/2025
Ապաշխարությունը օտար կամ ավելորդ է նրանց համար, ովքեր մտածում են, թե ի՞նչ են արել իրենք, որ ապաշխարեն, ո՛չ մարդ են սպանել, ո՛չ շնացել են, ո՛չ գողացել, ո՛չ էլ ինչ որ մեկին իրավունքից զրկել: Այսինքն՝ ո՞ւմ համար է ապաշխարությունը, միայն գողի՞, մարդասպանի՞, շնացողի՞ և իրավազուրկի՞ համար: Կամ այս կամ այն վատ արարքը չանելը արդյո՞ք բավարար է, որ մարդը չապաշխարի: Ավետարանական ոսկե օրենքը մարդուն թելադրում է ոչ թե չեզոք լինել, այլ. «Այն, ինչ ուզում
05/03/2025
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նախորդող ամենաերկարատև պահեցողության՝ Մեծ պահքի շրջանում որոշ փոփոխություններ են տեղի ունենում եկեղեցում. փակվում է Սբ. Խորանի վարագույրը: Եկեղեցին դրախտի օրինակն է, և Սբ. Խորանի վարագույրով փակվելը խորհրդանշում է Ադամի ու Եվայի արտաքսումը դրախտից: Երբ Աստված դուրս հանեց նրանց բերկրության դրախտից, հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները: