24 Ապրիլ, Ուր, Հինանց Ի օր
05/04/2015
Համաշխարհային պատմության մեջ նշանավոր և աշխարհացունց իրադարձություն է Քրիստոսի Հարությունը: Այդ օրը ողջ մարդկությունը, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրը, ստացավ փրկության հույսը. Հարություն առավ Քրիստոս: Մեր հավատքը իմաստավորվում է Քրիստոսի Հարությամբ: Քրիստոնեական միջավայրում թե՛ ծնողի և թե՛ մանկավարժի համար անչափ կարևոր է, որ երեխայի հավատքը փոքրուց իմաստավորվի և աճի Քրիստոսի հրաշափառ Հարությամբ: Այս կարևոր նպատակին է հետամուտ
05/04/2015
«…ԻՍԿ ՈՐԴԻՆԵՐԸ ՍԻՈՆԻ ԵՐԳՈՒՄ ԷԻՆ՝ ԱՅՍ ԱՍԵԼՈՎ. ՓԱ՜ՌՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՄԵՆԱԶՈՐ ՀԱՐՈՒԹՅԱՆ»: Սբ. Գ. Նարեկացի Հարության տոնն է այսօր: Հայոց Սուրբ Եկեղեցիների գմբեթների ներքո քաղցրաբարբառ հնչյուններով թևածում է հուսաբեր ավետիսը. «Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց»: Հրաշափառ իրողությամբ պայծառացած Եկեղեցին իր խնկաբույր օրհներգն է հնչեցնում ի լուր ամենքի. «Օրհնեա՜լ է յարութիւնն Քրիստոսի»: Եվ երկինք ու երկիր միաձայն գովերգում
05/04/2015
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Այսօր հրեշտակք յերկնից իջեալ տան զաւետիս մարդկան. յարեաւ խաչեալն եւ յարոյց զձեզ ընդ ինքնեան» (Շարական): Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայրենիս և ի Սփյուռս, Քրիստոսի հրաշափառ Հարության ուրախությունն է վերստին թևածում մեր հոգիներում: Բերկրում ենք յուղաբեր կանանց նման, ովքեր թափուր տեսան Փրկչի գերեզմանը և հրեշտակներից լսեցին Նրա Հարության ավետիսը: Ցնծում ենք վերնատանը
04/04/2015
Ապրիլի 4-ին` հավարտ Սուրբ Հարության Ճրագալույցի ս.պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը ստանալով, թեմի երիտասարդները «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ իրականացրին: Այն մեկնարկեց առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց: Նպատակն էր մարդկանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը փոխանցել: Երթն առաջնորդում էր ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող,
04/04/2015
Ապրիլի 4-ին` հավարտ Սուրբ Հարության Ճրագալույցի ս. պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց ԱՀԹ Ծաղկազարդ համախմբին՝ հայ հոգևոր և ազգային երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Նախագահին թեմի՝ պրոֆեսիոնալ երգիչերից կազմված համախմբին նման բարձ ուշադրության արժանացնելու համար: Շնորհակալագիրը
04/04/2015
Այսօր՝ ապրիլի 4-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար և ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավոր Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ, Երևանի քաղաքապետ
29/03/2015
Մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Ծաղկազարդի տոնական ս. պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Ս.Պատարագին մասնակցում էին նաև Արմենիա ՀԸ «Ամենախելացի» նախագծի պատանիները՝ հաղորդման կազմակերպիչների ու հաղորդավար Նազենի Հովհանննիսյանի հետ: Նրանց մի մասն առաջին անգամ էր ներկա ս. պատարագին: Ավարտին Սրբազան հայրն օրհնեց երեխաներին, ապա
29/03/2015
Ծաղկազարդի տոնին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդաշատ էր: Եկեղեցում ներկա երեխաների ուրախությունը մեծ էր, քանի որ այդ օրը իրենց օրն է, իրենց օրհնության օրը: Օրհնված ուռենու ճյուղերով երեխաներն իրենց ընտանիքներով մասնակցում էին Սուրբ և անմահ Պատարագին: Այդ օրը մեծ թե փոքր հաղորդ դարձան օրվա տոնի խորհրդին և պատգամին: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով պատարագիչ քահանան էր, քարոզի ընթացքում