13/12/2014
Դեկտեմբերի 12-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ թեմի երիտասարդները հյուրընկալեցին Այգեպարի դպրոցի 20 աշակերտներին: Նրանք եկել էին Տավուշի թեմի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Արամ քահանա Միրզոյանի գլխավորությամբ: Առաջնորդարանի դահլիճում հյուրերին ողջունեցին Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը,
12/12/2014
Ահա այս անվանումն է կրում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համերգաշարը նվիրված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակին: Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Երրորդություն եկեղեցիներում ելույթներից հետո, երգչախումբը դեկտեմբերի 11-ին իր հերթական համերգացանկով ներկայացավ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: Հնչեցին կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ մի շարք երգեր՝ «Սուրբ, Սուրբ», «Սիրո քո հուր»,
10/12/2014
Հավատացյալ, անհավատ. ըստ էության` ինչպիսի՜ վերացական բառեր: Կարծես թե, հավատացյալը միշտ, անդադար հավատում է: Կարծես թե, անհավատն էլ անընդհատ ապրում է իր անհավատությամբ: Ահա Ավետարանում հիվանդ երեխայի հայրը դիմում է Քրիստոսին՝ աղաղակելով. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկոս 9:23), և այս խոսքերում շատ ավելի ճշմարտություն կա մարդու մասին՝ խորը, անեղծ ճշմարտություն, քան հավատի և անհավատության մասին բոլոր վերացական վեճերում:
09/12/2014
Դեկտեմբերի 9-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը օրհնությամբ բացեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը: Ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ: Ողջունելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց. «Այսօր
09/12/2014
Յուրաքանչյուր քաղաք ունի իրեն հատուկ դիմագիծն ու պատկերը, առավել ևս, եթե այդ քաղաքը հայտնի է իր բազմադարյան պատմությամբ: Ենթադրելի է, որ այդպիսի քաղաքն իր այցելուին ներկայանում է բացահայտված կամ դեռևս չբացահայտված իր բազմադարյան պատմության, հոգևոր և նյութական մշակութային խոր ծալքերով: Իսկ այցելուն, ականատես և ականջալուր լինելով, միայն կարող է հիանալ և մտովի վերապրել իր տեսածն ու լսածը: Ինչպիսի՞ն է մեր քաղաքի՝ 2796-ամյա Երևանի դիմագիծը,
04/12/2014
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Շիրակի թեմ, ուր հանդիսապետեց Գյումրու հայորդյաց տան բացման արարողությունը: Այն Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող ութերորդ հայորդյաց տունն է, որն ամբողջությամբ նորոգվել և բարեկարգվել է ազնիվ բարերարությամբ ամերիկաբնակ տիկին Սանդրա Լայթներ-Շահինյանի: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Արտաքին
04/12/2014
Դեկտեմբերի 2-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ «Հավասար ենք» խորագրով այս տարվա երկրորդ հանդիպումը կազմակերպվել էր ԱՀԹ Մալաթիայի ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան քահանա Առուշանյանը հանդիպումը սկսեց Տերունական աղոթքով, ապա փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի օրհնությունը: ԱՀԹ-ին օգնության դիմած «Զեյթունե և «Մարիամե հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ների
03/12/2014
- Հա՛յր, եթե ընտանիքի հայրն ինչ-որ կիրք ունենալով՝ ընդունում է իր մեղքը, խոստովանում է, սակայն շարունակում է ընդունել այդ կրքի ներգործությունը և ասում է իր կնոջը. «Ես տանջում եմ թե՛ քեզ և թե՛ երեխաներին: Ավելի լավ է հեռանամ և ձեզանից հեռու ապրելով՝ ձեզ գումար ուղարկեմ, որպեսզի չտանջվեք», այս պարագայում ինչպե՞ս վարվի նրա կինը: - Եթե ամուսինն իսկապես զգում է այն, ինչ ասում է, դա ցույց է տալիս, որ նրա մեջ շատ պատվասիրություն կա և նրա կինը