27/07/2016
Հուլիսի 27-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հինգ ամիս անց կրկին անգամ այցելեց Ղուկասյան ընտանիքին: Սոցիալապես անապահով ընտանիքը վարձակալությամբ է ապրում Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Շրջանային 2/5 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում, որը զուրկ է պատուհաններից և գտնվում է անմխիթար վիճակում: Ղուկասյան Գայանեն միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին
25/07/2016
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանին: Արշակունյաց 5 հասցեում տեղակայված փոքր տնակում է ապրում և ստեղծագործում բանաստեղծը: «Ինձ հարկավոր էր աթոռ և աշխատասեղան, ուրիշ ոչինչ չեմ որոնել: Իմ որոնածը միայն մշակություն անելն էր և փառք Աստծո, դժգոհության նշույլ իսկ չունեմ»,- ասաց բանաստեղծը: Այցը մեծ ուրախություն
24/07/2016
Հուլիսի 24-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Գևորգ սրկ. Համբարձումյանի գլխավորությամբ, մեկնեց ուխտագնացության Ծաղկաձորի Կեչառիս և Մեղրաձորի Թեժառույգի վանական համալիրներ: Վաղ առավոտյան երիտասարդները միասնաբար աղոթեցին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցուն կից Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում, որտեղից և շարունակեցին աղոթքի իրենց ուղին, որ նվիրված էր Հայոց աշխարհի խաղաղությանը
22/07/2016
Հուլիսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցեց «Իմ Հայաստան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համահայկական այս փառատոնը երրորդն է և այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Միջոցառումը
22/07/2016
Հուլիսի 22-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կրկին անգամ այցելեց 3-ամյա Հայկ Եղիազարյանին: Փոքրիկի մոտ մեկ ամիս առաջ ախտորոշել էին գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն: Հիշեցնենք, որ, ըստ բուժստուգումների արդյունքի, Հայկին անհապաղ հարկավոր է վիրահատություն անցկացնել Մոսկվա քաղաքում մինչև հուլիս ամսվա վերջը: Եղիազարյան ընտանիքը, սոցիալապես անապահով վիճակում
20/07/2016
Հուլիսի 20-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նիկոլյան ընտանիքին, որ բնակվում է Բագրատունյաց 28/4 հասցում: Քառանդամ ընտանիքը երեք տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել է Հայաստան և այժմ սոցիալապես ծանր վիճակում է: Նիկոլյան Հասմիկը (40 տ.) միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին: Նա թարգմանչուհի է, գիդ էքսկուրսավար, տիրապետում է մի քանի լեզուների, բայց
18/07/2016
Հուլիսի 18-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց կարիքավոր, բազմանդամ՝ տասը հոգուց բաղկացած Եղիազարյան ընտանիքին: Սիլիկյան թաղամասի Փիրումյան միկրոշրջանի 2/13 հասցեի չորս սենյականոց կիսակառույց տանն է բնակվում ընտանիքը: Մեկ ամիս է, ինչ սոցիալապես անապահով ընտանիքն առավել մեծ խնդրի առջև է կանգնել.
17/07/2016
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ավետարանական հատվածը, որի մասին այսօր պիտի խոսեմ, Մատթեոսի ավետարանից է. «Հիսուս, շաբաթ օրով, անցավ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին և սկսեցին հասկ պոկել և ուտել։ Փարիսեցիները երբ այս տեսան, Հիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինավոր չէ»։ Եվ նա նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգաց նա և նրանք, որ նրա հետ էին։ Թե ինչպես