15/09/2016
Սեպտեմբերի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի Չարենցի 591 հասցեում բնակվող Մկրտչյան ընտանիքին: Սոցիալապես անպահով վիճակում հայտնված ընտանիքն այժմ երեք հոգուց է բաղկացած. երեխաների հայրը դատապարտվել է 2.7 տարվա ազատազրկման, մայրը լքել է երեխաներին և 56-ամյա Գրիգորյան Նինելի
14/09/2016
- Հա՛յր, իսկ վանականն ինչպե՞ս պետք է օգտվի ժամանակակից տեխնիկական միջոցներից: - Վանականը պետք է ձգտի, որպեսզի իր օգտագործած միջոցները միշտ ավելի հասարակ լինեն, քան աշխարհիկ մարդկանցը: Օրինակ՝ ես փայտն եմ նախընտրում վառարանը վառելու, տաքանալու, կերակուր եփելու և ձեռքի աշխատանքներ պատրաստելու համար: Սակայն, եթե Աթոսի անտառների այս ողջ առուծախն էլի որոշ ժամանակ շարունակվի նույն ոգով, և այլևս փայտ չլինի, ապա կսկսեմ որևէ այլ միջոցից օգտվել,
13/09/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, սեպտեմբերի 13-ին հերթական ուխտագնացությամբ մեկնեց Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Սիրիահայերից յուրաքանչյուրի համար կարևոր է ուխտի ճանապարհը՝ որպես հոգենորոգ ճանապարհ: Աղոթքով և շարականների երգեցողությամբ նրանք անցան հոգենորոգ այդ ճանապարհը: Հոգևոր
13/09/2016
Սբ. Գրքի բազում պատգամների և պատվիրանների լրումը հանդիսացող գերագույն պատվիրանը սիրո պատվիրանն է: «Գերագույն պատվիրանը սերն է՝ անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը»,- ասել է Սբ. Պողոս առաքյալը (Ա Տիմոթեոս 1:5): Աստծո հանդեպ մարդու սերը վաղ թե ուշ արտահայտվում է մերձավորի հանդեպ սիրով: Տիրավանդ պատգամ է սիրել մերձավորին, ինչպես ինքդ քեզ, այսինքն՝ տեսնել, գնահատել և սիրել դիմացինի մեջ առկա աստվածային պատկերը:
12/09/2016
Հոգեհանգիստը ննջեցյալի համար կատարվող արարողություն է: Այն բառացի նշանակում է «հանգիստ հոգու համար»: Ողջերը, հիշելով ննջեցյալներին, հոգեհանգստի ընթացքում նրանց հոգիների հանգստության համար աղոթում են և ողորմություն հայցում Աստծուց: Հոգեհանգստյան օրերը և արարողության ընթացքը Հոգեհանգիստ կատարվում է մահվանից հետո, թաղման հաջորդ օրը, յոթնօրյակին, քառասունքին, մահվան տարելիցին: Թաղման հաջորդ օրը կատարվող սովորությունը հնում
11/09/2016
Սեպտեմբերի 11-ին Հայաստանյաց Առաքելական Սբ. եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից Խաչվերացը՝ խաչի տոներից ամենահինը, որ պատմական սկզբնավորությամբ մինչև քրիստոնեական ակունքներ է հասնում: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում տոնական Սբ. Պատարագի մասնակիցները ևս մեկ անգամ հաղորդ դարձան տոնի սուրբ և զորավոր խորհրդին: Պատարագիչը՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Քրիստոսի խաչելությունը
11/09/2016
«Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա Կորնթացիներ 1:18) Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այս խոսքերը հիմնովին այսօրվա տոնի օրհնյալ բնաբանն են հանդիսանում: Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Խաչվերացը հիշատակությունն է 7-րդ դարում գերեվարությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և վերամբարձման: 614թ. պարսից Խոսրով
08/09/2016
Սեպտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների, կատարվեց Հանրապետական մաղթանք՝ Արցախ աշխարհի խաղաղության և բարօրության համար։ Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք, զինվորականներ և շուշեցիներ: Եկեղեցու