25/11/2014
«Իսկ համբերությունը թող դրսևորվի լիությամբ, որպեսզի անթերի և կատարյալ լինեք , ոչ մի բանով պակաս չլինեք» (Հակ. 1:4)։ Այսօր պետք է խոսեմ մի երևույթի մասին, որը շատ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, ինչի բացակայության պատճառով մենք չենք կարողանում ամրանալ մեր հավատքի մեջ: Դա համբերությունն է: Ինչպե՞ս ձեռք բերել համբերություն: Մարզե՞լ այն մեր մեջ, թե՞ Աստծուց խնդրել: Բոլորս էլ մեր կյանքում ունեցել
24/11/2014
Սույն թվականի մարտի մեկից սկսյալ ամեն շաբաթ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները մասնակցում են «Եկեղեցին մենք ենք» խորագրով բանախոսություններին և քննարկումներին: Բանախոսները հոգևորականներ և մշակույթային գործիչներ են, իսկ երիտասարդներին հետաքրքրող թեմաների շղթան բազմաբնույթ են՝ քայքայիչ աղանդների գործունեություն, բանակում Հայ եկեղեցու դերը,
22/11/2014
Նոյեմբերի 22-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ներկայությամբ տեղի ունեցավ էրեբունի համայնքի «Ոսկե հատիկ» մանկապատանեկան հոգևոր թատրոնի առաջին ներկայացման պրեմիերան: Նրանք հանդիսատեսի դատին հանձնեցին «ՎԵՐՆԱՏՈՒՆ» քրիստոնեական առաջին օպերետը: Ներկայացման բեմադրության, լիբրետոյի և երաժշտության հեղինակը Հրանտ Աղաջանյանն է: Թատրոնը կազամակրպվել է էրեբունի համայնքի հոգևոր
22/11/2014
Մի օր մեկն ինձ մոտ եկավ և ասաց, որ շատ տխուր է, որովհետև համաձայնության չի գալիս իր կնոջ հետ: Տեսա, որ որևէ լուրջ բան չկա նրանց միջև: Մի խնդիր ամուսինն ուներ, մի խնդիր՝ կինը և չէին կարողանում հաշտվել: Երկուսն էլ մի փոքր հղկման կարիք ունեին: Օրինակ՝ վերցնենք երկու անհարթ տախտակներ: Մեկը մի տեղում կորություն ունի, մյուսը՝ մեկ ուրիշ տեղում, և երբ ուզում ես իրար փակցնել, չի հաջողվում: Սակայն եթե ռանդայով երկու տախտակների կոր տեղերը մի փոքր հղկես,
22/11/2014
Նոյեմբերի 21-ին, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում մեկնարկեց «Ռուսաստանի եւ Հայաստանի թանգարանները» ռուս-հայկական թանգարանային ֆորումը` կազմակերպուած ՌԴ եւ ՀՀ Մշակոյթի նախարարութիւնների համատեղ ջանքերով: Ֆորումը բացուեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան
19/11/2014
Ինքնախեղումը սեփական առողջությանը դիտավորյալ հասցված վնասն է: Ինքնախեղումը սովորաբար կատարվում է զինվորական ծառայությունից ազատվելու, բանակ զորակոչվելուց խուսափելու, բանտարկությունից ազատվելու, ինչպես նաև ապահովագրական գումարներ ստանալու նպատակով: Ինքնախեղման ձևերը տարատեսակ են: Այդ նպատակներով ինքն իրեն հասցվում են հրաձգային, ծակող, կոտրվածքային, կտրվածքային և այլ վնասվածքներ, առաջացնում են մաշկային տարաբնույթ խոցեր, վերջույթները
19/11/2014
- Հա՛յր, որևէ երիտասարդ, որ ամուսնանալու որոշում է կայացրել, ինձ հարցրեց, թե ամուսնական կյանքը ինչպես պետք է ճիշտ սկսել: - Նախ պետք է մի լավ աղջիկ գտնի, որ նրա հետ իրեն հանգիստ զգա, որովհետև յուրաքանչյուրը տարբեր կերպ է իրեն հանգիստ զգում: Չնայի, որ աղջիկը լինի հարուստ և գեղեցիկ, այլ ամեն ինչից առավել պարզ և խոնարհ: Այսինքն՝ պետք է շատ ուշադրություն դարձնի աղջկա ներքին գեղեցկությանը և ոչ թե արտաքին: Այն հանգամանքը, որ աղջիկը դրական մարդ է և
18/11/2014
Երբ ինչ որ բան շատ ես ցանկանում, Աստված արձագանքում է, և երազանքդ իրականություն է դառնում: Անկեղծ ցանկությունը կբացի ամեն մի դուռ՝ մեծ, թե փոքր: 16-ամյա Հովհաննես Բաղդասարյանը, չնայած ֆիզիկական խնդիրներին ու դժվարություններին, լավատես, կենսախինդ ու խելացի պատանի է: Տղան մանկուց վերջույթների խնդիր ունի, սակայն 2 տարի առաջ իրականացրած սխալ վիրահատությունը նրան գամեց սայլակին: Այնուամենայնիվ, դա չի հուսահատեցրել Հովհաննեսին. նա փորձում