25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
16/02/2016
Խոնարհությունը հսկայական ուժ ունի: Խոնարհությունից սատանան փոշու է վերածվում: Այն ամենաուժեղ շոկային հարվածն է սատանային: Այնտեղ ուր խոնարհություն կա՝ սատանայի համար տեղ չկա: Իսկ, եթե սատանայի համար տեղ չկա, ուրեմն գայթակղություններ էլ չկան: Մի անգամ, մի ճգնավոր սատանային ստիպեց «Սուրբ Աստված…»-ն ասել: « Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ» ասեց ու կանգ առավ, «ողորմյա մեզ» չասաց: «Ասա՛ «ողորմյա մեզ»: Բայց
15/02/2016
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը փետրվարի 15-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Մեղքը հայ ժողովրդական պատկերացումներում» բանախոսությանը: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը նշեց, որ բանախոսության թեմայի ընտրության հարցում կարևորվել է պահեցողության
15/02/2016
Ընտանիքն ամուր է և երջանիկ, երբ նրա բոլոր անդամները փոխադարձ սիրով և համագործակցությամբ աջակից են միմյանց: Մեծ պահքի շրջանում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մեծ և ամուր ընտանիքի՝ համայնքի, անդամները, իրենց սրտում և մտքում ունենալով սուրբգրային այն պատգամը, թե՝ բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով (Տոբիթ 12:8), անցնում են ծառայասիրության իրենց ուղին: Այս ընտանիքի յուրաքանչյուր անդամ մեծ նախանձախնդրությամբ
14/02/2016
Փետրվարի 14-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Տեառընդառաջը, իսկ տոնն իր կարևորագույն պատգամն է հղում բոլորին՝ ընդառաջ գնալ մեզ ընդառաջող Տիրոջը: Տոնի պատգամին ընդառաջ՝ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սոցիալական ծրագրերի շրջանակներում շարունակում է իր այցերն անապահով ընտանիքներին: «Տիրոջն ընդառաջ գնալ, այսինքն՝ ապրել Տիրոջ հետ երանելի հանդիպման բերկրանքը, որ կարող է տեղի
14/02/2016
Արդեն քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական պատարագի ավարտին կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Մինչ օրհնությունը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը նորապսակներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը՝
14/02/2016
Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ, Այո՛, այսօր տոն է, հայ ժողովրդի կողմից շատ սիրված, ազգային սովորություններով, երգ ու պարով համեմված մի սքանչելի տոն և դրանից շողարձակող լույսն է, որ այսօր ամենքիս համախմբել է մեր Երկնավոր Ծնողի Տանը: Սակայն շտապում եմ պարզեցում մտցնել խոսքերիս մեջ, որ այն լույսը, որի մասին խոսում եմ, ամենևին էլ ժողովրդական տոնակատարության խարույկներից ծագածը չէ, այլ այն աստվածայինը, որ այսօրվա Տեառնընդառաջի տոնի խորհուրդն
13/02/2016
Տեառնընդառաջի նախատոնակին՝ փետրվարի 13-ին, այս կոչին ընդառաջ, Հայ եկեղեցու մեծ թվով հավատավոր զավակներ իրենց քայլերն էին ուղղել դեպի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: Տոնի նախապատրաստությունն ազդարարվեց հանդիսավոր ժամերգությամբ, որի ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: «Համբարձի» շարականի երգեցողությունից հետո բացվեց Սուրբ Խորանի վարագույրը և տեղի ունեցավ նախատոնակ ու անդաստան: Քահանան, եկեղեցու ատյանում շրջելով,
13/02/2016
«Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդն արդար ու աստվածավախ էր և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Ս. Հոգին էր նրա մեջ» (Ղուկ. Բ. 29): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը` քառասնօրյա Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայվելու հիշատակը, երբ աստվածախոս Ղուկաս ավետարանչի միջոցով ևս մեկ անգամ մտովի տեղափոխվում ենք երկու