25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
19/06/2015
«Մենք մեր զինվորի կողքին ենք». մեկնարկում է զինվորներին ուղղված բարեգործական երկրորդ ծրագիրը Արարատյան Հայրապետական թեմը սկսում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական երկրորդ ծրագիրը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ երկրորդ անգամ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ 2015թ. հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանկային
18/06/2015
Բյուրականից հյուսիս, բարձունքի վրա սրբատաշ բազալտ քարով կառուցված հայկական ճարտարապետության մեջ սկզբունքային նորությամբ եկեղեցու չափին գերազանցող եռագմբեթ գավթով տարածվում է 13-րդ դարի Տեղերի վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին: Հունիսի 18-ին վանքը հյուրընկալել էր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու նորակազմ «Զորավոր» երգչախմբին: Նրանք Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ էին այնտեղ այցելել:
18/06/2015
Հունիսի 18-ին Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի կամավորներն ու աշխատակիցները «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակում ԱՀԹ-ի «Ցերեկային կենտրոն»-ի սաների համար կազմակերպեցին այց Երևանի կենդաբանական այգի: Մինչ այդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում կենտրոնի սաներին օրհնեց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: Կենդանաբանական այգում յուրաքանչյուր երեխա մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ էր
18/06/2015
Սիրելի հավատացյալներ, Այսօր ուզում եմ խոսել անսահման կարևոր մի գաղափարի մասին, որ շատ մարդկանց, միգուցե, անմեկնելի ու անհասանելի մի գաղտնիք է թվում: Խոսքս Աստծո սրբագույն կամքի մասին է: Հիշենք Տերունական աղոթքը, որ սովորեցրեց մեզ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս. «Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցե արքայություն Քո, եղիցի կամք Քո...»: Սիրելիներս, արդեն շատ է խոսվել այն մասին, որ հաճախ, երբ աղոթքի ենք կանգնում, կուլ
16/06/2015
Հունիսի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Ոսկե Շղթա. Հայ քնարերգության ընտրանի» գրքի շնորհանդեսը: Դավիթ Գասպարյանը 50-ից ավելի գրքերի, դասագրքերի հեղինակ է, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր: Շնորհանդեսին օրհնության խոսք ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սրբազան հայրն
15/06/2015
«ՀԱՍԱԿՈՎ ԻՆՁՆԻՑ ԲԱՐՁՐ, ՀԱՎԱՏՔՈՎ ԼԵՑՈՒՆ» Գարեգին Ա Այս խոսքերը հնչել են Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու Սուրբ Խորանից, երբ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն Արագածոտնի հավատավոր ժողովրդին էր ներկայացնում նորանշանակ թեմակալ առաջնորդին: Ես այն երջանիկներից եմ, ով իր կյանքում մասնակից է եղել թեմի հոգևոր վերազարթոնքին: Երիտասարդությանս տարիներին ես հայտնվեցի մի զարմանահրաշ աշխարհում, ուր սեր ու բարություն էր քարոզվում: Արագածոտնի
14/06/2015
Հունիսի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի կողմից թեմական երիտասարդական կառույցների այն անդամներն, ովքեր այս տարի ավարտեցին հանրակրթական դպրոցները, նվեր ստացան Նոր կտակարաններ ու «Հավատով խոստովանիմ» աղոթագրքեր: Դրանք երիտասարդներին հանձնեց թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը: Տեր հայրը շրջանավարտներին փոխանցեց Սրբազան հոր շնորհավորանքները, մաղթեց, որ առաջնորդվեն
14/06/2015
Հունիսի 14-ին ուխտավորների մի խումբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ուխտի մեկնեցին Նորավանք և Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի: Այս ուխտավորներին համախմբել և բարեկամացրել էր տարեսկսզբյան ուխտագնացությունը: Նրանք Տեր Գրիգորի առաջնորդությամբ տարին սկսել էին Երուսաղեմ ուխտագնացությամբ՝ առիթ ունենալով Հիսուս Քրիստոսի ծնունդը նշել Տնօրինական սրբավայրերում, իրենց սրտից ու հուգուց