25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
12/12/2014
Ահա այս անվանումն է կրում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համերգաշարը նվիրված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակին: Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Երրորդություն եկեղեցիներում ելույթներից հետո, երգչախումբը դեկտեմբերի 11-ին իր հերթական համերգացանկով ներկայացավ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: Հնչեցին կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ մի շարք երգեր՝ «Սուրբ, Սուրբ», «Սիրո քո հուր»,
10/12/2014
Հավատացյալ, անհավատ. ըստ էության` ինչպիսի՜ վերացական բառեր: Կարծես թե, հավատացյալը միշտ, անդադար հավատում է: Կարծես թե, անհավատն էլ անընդհատ ապրում է իր անհավատությամբ: Ահա Ավետարանում հիվանդ երեխայի հայրը դիմում է Քրիստոսին՝ աղաղակելով. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկոս 9:23), և այս խոսքերում շատ ավելի ճշմարտություն կա մարդու մասին՝ խորը, անեղծ ճշմարտություն, քան հավատի և անհավատության մասին բոլոր վերացական վեճերում:
09/12/2014
Դեկտեմբերի 9-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը օրհնությամբ բացեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը: Ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ: Ողջունելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց. «Այսօր
09/12/2014
Յուրաքանչյուր քաղաք ունի իրեն հատուկ դիմագիծն ու պատկերը, առավել ևս, եթե այդ քաղաքը հայտնի է իր բազմադարյան պատմությամբ: Ենթադրելի է, որ այդպիսի քաղաքն իր այցելուին ներկայանում է բացահայտված կամ դեռևս չբացահայտված իր բազմադարյան պատմության, հոգևոր և նյութական մշակութային խոր ծալքերով: Իսկ այցելուն, ականատես և ականջալուր լինելով, միայն կարող է հիանալ և մտովի վերապրել իր տեսածն ու լսածը: Ինչպիսի՞ն է մեր քաղաքի՝ 2796-ամյա Երևանի դիմագիծը,
07/12/2014
«Երկնքի Արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մեջ: Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մատթ. 13.31-32): Քրիստոս Երկնքի Արքայությունը մեր հավատքն է կոչում, բայց նաև Երկնքի Արքայությունը մեր Տերը` Հիսուս Քրիստոսն է: Գիտեք, որ մանանեխի հատիկը ամենափոքր
05/12/2014
«Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ.16.33): Այս է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի պատգամը. Ես ձեզ հետ եմ, որպեսզի դուք խաղաղություն ունենաք: Մենք մեր ծնունդից սկսած մինչև մահ փնտրում ենք: Յուրաքանչյուր մարդ փնտրտուքի մեջ է և յուրաքանչյուր գլուխ ցավի մեջ է: Փնտրում ենք, բայց չենք էլ իմանում, թե ինչ ենք փնտրում.
04/12/2014
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Շիրակի թեմ, ուր հանդիսապետեց Գյումրու հայորդյաց տան բացման արարողությունը: Այն Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող ութերորդ հայորդյաց տունն է, որն ամբողջությամբ նորոգվել և բարեկարգվել է ազնիվ բարերարությամբ ամերիկաբնակ տիկին Սանդրա Լայթներ-Շահինյանի: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Արտաքին
04/12/2014
«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին`գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա~յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18.6-7): Իսկ ինչի՞ համար է Տերն այսօր մեզ խոսում գայթակղության մասին: Որովհետև այն շատ հին պատմություն ունի, դեռևս Ադամի դրախտի արմատներից է գալիս