29 Հունվար, Եշ. Առաջավորաց Պահքի Դ օր
27/11/2024
Աստված ամեն ինչ իմաստությամբ է ստեղծել: Այլ շնորհներով է օժտել տղամարդուն, այլ շնորհներով՝ կնոջը: Տղամարդուն տվել է առնականություն, քաջություն, որպեսզի դժվար խնդիրների ժամանակ լուծում գտնի, և որպեսզի կինը նրան ենթարկվի: Որովհետև եթե կնոջն էլ տար նույն քաջությունը, ընտանիքը չէր կարող կանգուն մնալ: Իպիռոյում խոսում էին մի սարսափելի կնոջ մասին. հագնում էր մինչև ոտքերը հասնող սպիտակ շապիկ և միշտ սուր ուներ իր հետ: Ավազակները նրան իրենց մոտ
26/11/2024
Մկրտություն է այն սրբարար խորհուրդն, որ սրբում է մեզ մարդկային նախնական մեղքից, վերստին ծնունդ է տալիս Ս. Հոգու շնորհած նորոգ կյանքով և Քրիստոսի Եկեղեցու մեջ ընդունում: Մկրտությամբ ուրեմն Քրիստոս փրկում է մեզ և նորոգում, կամ ինչպես առաքյալն է ասում` «ապրեցոյց զմեզ ի ձեռն աւազանին միւսանգամ ծննդեանն եւ նորոգութեամբ Հոգւոյն
25/11/2024
Երեխայ ունենալն իսկական երջանկութիւն է: Բայց ցաւօք շատ ընտանիքներ զրկուած են դրանից, ու միշտ չէ, որ անզաւակութիւնն իրենց անձնական մեղքով է, քանի որ գոյութիւն ունեն այլազան երկարատեւ հիւանդութիւններ, բնածին արատներ, վթարներ, եւ այլն: Ամլութիւնը (անպտղութիւնը, անբերրիութիւնը կամ չբերութիւնը) կանանց անկարողութիւնն է պտղաբերելու, ինչպէս նաեւ բեղմնաւորելու տղամարդկանց անկարողութիւնը: Անպտղութիւնն անկախ հիւանդութիւն չէ. աւելի շուտ այն մարմնի
23/11/2024
Ի՞նչ է Դատաստանի օրը: «Դատաստանի օր» հասկացությունը պետք է ընկալել ոչ մարդկային այսօրվա պատկերացումներով: Նախ` օրն իբրև այդպիսին գոյություն չի ունենալու, որովհետև Դատաստանին նախորդելու է աշխարհի վախճանը: Հետևաբար, օրը` իբրև Երկիր մոլորակի պտույտ իր առանցքի շուրջը Արեգակի դիրքի հետ կապված, դադարելու է գոյություն ունենալուց: Դատաստանի պատկերավոր գաղափարը ևս տրված է մարդկանց ընկալողունակությանը համապատասխան, որպեսզի հնարավոր լինի
22/11/2024
Նախընթաց բացատրություններից երևաց, որ մարդու երանությունը հաստատվում է Աստուծո հաղորդակցության վրա, իսկ այդ հաղորդակցությունն իրականանում է քրիստոնեական աստվածպաշտության մեջ: Տեսանք նույնպես, որ այդ աստվածպաշտությունը կատարվում է երկուստեք փոխադարձ հարաբերությամբ, այսինքն` Աստուծո կողմից հայտնությամբ
21/11/2024
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը: Համաքրիստոնեական, այդ թվում և հայ միջնադարյան արվեստում, Հիսուս Քիստոսից հետո առավել տարածվածը Աստվածածնի պատկերներն են, որը Աստվածածնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Տիրամոր նկատմամբ անվերապահ հարգանքի մասին
20/11/2024
Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում աստվածային ողորմածության մասին՝ նշելով, որ ողորմության աղբյուրը Ինքը Աստված է: «Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ արդարությունն է պաշտպանում, Իր ողորմությունն է ցուցաբերում հազարավոր սերունդների հանդեպ» (Ելք 34:6): Սուրբ Գրքի Բ Թագավորության գրքում կարդում ենք, թե ինչպես Դավիթ արքան մեղանչեց Տիրոջ առջև, և ինչպես Աստված նրան տեսանող մարգարե Գադի միջոցով երեք պատժից մեկն
19/11/2024
Ցաւօք միշտ չէ, որ յղիութիւնն ընթանում է հարթ: Հնարաւոր են այլազան բարդութիւններ, որոնք առաջացնում են ակամայ կամ բնական վիժում: Պատճառները տարբեր են՝ արգանդի խախտումներ, յաւելումների բորբոքում, ուռուցք, պտղի թերզարգացում, որովայնի վնասուածք, թունաւորում, ֆիզիկական ուժեղ ցաւեր, հոգեկան ապրումներ եւ այլն։ Շատերը մտահոգուած հարցնում են, թէ ո՞րն է յետագայ վիճակն այն մահածինների, որոնք մնացին չմկրտուած: Այն նորածիններին, ովքեր մահացան չմկրտուած,