29 Հունվար, Եշ. Առաջավորաց Պահքի Դ օր
22/06/2024
«Ծնողական օրհնությունը մեծագույն ժառանգություն է երեխաների համար: Այդ պատճառով էլ երեխաները պետք է ջանան ծնողական օրհնությանն արժանանալ» - Հա´յր, ես նկատել եմ, որ երբեմն Սուրբ Պատարագի ժամանակ նորածինները ժպտում են: - Նրանք ոչ միայն Սուրբ Պատարագի ժամանակ են ժպտում: Նորածիններն անընդհատ կապի մեջ են Աստծո հետ, որովհետև անպաշտպան են: Հիշո՞ւմ եք, թե ինչ ասաց Քրիստոս մանուկների մասին: «…երկնքում նրանց հրեշտակները մշտապես
21/06/2024
Մարդը ցանկանում է Աստծո հետ ունենալ կենդանի հաղորդակցություն, բայց բազմաթիվ քրիստոնյաների հավատքը տարբեր պատճառներով մնում է վերացական հարթության մեջ: Եվ այդ վերացականությունը մարդուն թույլ չի տալիս ապրել հոգևոր արթնություն և լցվել աստվածային կենսական լույսով: Հետևաբար, այդպիսի անձը իրական կերպով չի զգում Աստծո ներկայությունը, և առաջանում է հավատքի ճգնաժամ: Եվ եթե նույնիսկ փորձում է Աստծուն հաղորդակից լինել, զգում է Արարչին իրենից
20/06/2024
Եկեղեցու սուրբ հայրերի բնորոշմամբ` աղոթքն Աստծո հետ հաղորդակցություն հաստատելու ամենաանմիջական ճանապարհն է, դեմ հանդիման խոսակցություն Նրա հետ: Ինչպես կերակուրը մարմնի սնունդն է, այնպես էլ աղոթքը` հոգու: «Ուստի մարմնի պես պետք է ամեն օր սնել նաև հոգին, այլապես կնվաղի, կհիվանդանա կամ կմեռնի»,-ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին և հավելում. «Որքան մարդիկ օտարանում են աղոթքից, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից, մինչև մեծամեծ մեղքերի
19/06/2024
Որոշ ծնողներ շատ են ճնշում իրենց երեխաներին, նաև ուրիշների ներկայությամբ: Կարելի է կարծել իրենց երեխան բեռնակիր կենդանի է, որին ճիպոտով են քշում, որպեսզի գնա՝ առանց աջ կամ ձախ շեղվելու: Դա նույնն է, թե նրան բռնած պահեն սանձից և միևնույն ժամանակ ասեն. «Ազատ քայլիր»: Այնուհետև այդպիսի ծնողներն այնտեղ են հասնում, որ սկսում են ծեծել իրենց երեխաներին: Այսօր մի մայր էր եկել իր որդու՝ մի հաղթանդամ պատանու հետ: Նրա զավակը հիվանդ էր: «Ի՞նչ
18/06/2024
Երիտասարդների մեջ հաճախ հարց է հնչում, թե ինչու է Աստված լռում, չի արձագանքում, չի աջակցում իրենց բարի ու լավ նպատակների առնչությամբ, այլ երբեմն էլ փորձություններ, դժվարություններ են լինում, որոնք խաթարում են երազանքների ու ծրագրերի իրականացումը: Բայց մենք մոռանում ենք, որ Երկնավոր Հայրը տեսնում է աննկատելին, այն՝ ինչը մենք չենք տեսնում: Նա նայում է անհատի հոգուն և վեր հանում այդ էության մեջ թաքնված իրական պատկերը: Երբ մեծահարուստ
17/06/2024
Քաղաքականություն բառը, ըստ Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանի», նշանակում է՝ 1. պետության գործերը կառավարելու որոշակի ուղղություն, 2. երկրի որևէ վարչության՝ կուսակցության կամ կազմակերպության բռնած ուղղությունը, 3. մի պետության հարաբերության եղանակը այլ պետությունների հետ, 4. մի անհատի այս կամ այն կերպ վարվելու եղանակը իր նախադրյալ նպատակին հասնելու համար, 5. ճարտարություն, խորամանկություն որևէ գործի մեջ: Քաղաքականությունը
15/06/2024
Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի երեխաներին երեկոյան չնախատեն, որովհետև երեկոյան երեխաներն իրենց վատ տրամադրությունը ոչնչով չեն կարող փարատել: Իսկ գիշերային խավարն էլ ավելի է մթագնում նրանց հոգեվիճակը: Երեխաներն սկսում են մտածել, թե ինչպես ավելի շատ դիմադրեն ծնողներին: Նրանց գլուխները սկսում են լցվել «պաշտպանության» զանազան տարբերակներով, նաև չարն է խառնվում դրան և այդ կերպ նրանք կարող են հուսահատության հասնել: Իսկ ահա
14/06/2024
Հունիսի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի