29 Հունվար, Եշ. Առաջավորաց Պահքի Դ օր
10/08/2024
Աստծու ժողովուրդը միշտ ունեցել է թաղման սովորութիւնը: Ամբողջ Աստուածաշնչում հնարաւոր չէ գտնել ոչ մի տող, որտեղ Աստծու ժողովուրդը մահից յետոյ դիակիզուի եւ համեստ ու պարկեշտ թաղման փոխարէն ուրիշ բան արուի (բացառութեամբ մի քանի դէպքերի, երբ մարմնի հրկիզումը հետեւանք էր Աստծու սաստիկ բարկութեան): Սրա մասին են վկայում Աստուածաշնչի՝ թաղման նախադէպերի հետեւեալ օրինակները: Առաջին թաղումը, որ արձանագրուած է Աստուածաշնչում, այն է, երբ Աբրահամը
09/08/2024
Եկեղեցին յանդիմանում է Հոլոուինի տօնակատարութիւնը, որովհետեւ Քրիստոսից մենք սովորել ենք, որ Աստծու դատաստանի առաջ պիտի կանգնենք ու պատասխան տանք այն ամէն բանի համար, որ մենք անում ենք ու հաւատում։ Գիտենք նաեւ, որ մեր կատարած գործողութիւնները կա՛մ Աստծու համար են, կա՛մ էլ Նրա դէմ: Իսկ Հելոուինի աւանդութիւնը բնաւ անմեղ մի սովորութիւն չէ՝ զերծ հոգեւոր խաւար աշխարհի հետ յարաբերութիւնի: Այն դիւային սովորութիւն է, ինչպէս որ ապացուցում է նրա
08/08/2024
Խաչելությունն ու թաղումը ամենածանր խոնարհությունն է, որի մեջ իջնելով` Քրիստոս մխիթարեց անկյալ մարդուն (Շար., 284, 306) և, մասնակցելով նորա մեղանչական կյանքի ամենավերջին վիճակին, հարության փառքով բարձրացրեց նորան: Քրիստոսի անձնավորությունն ու գործունեությունը փառավորապես հայտնվում է նորա հարությամբ:
07/08/2024
Ֆէմինիստական շարժումն առաջացաւ 17-րդ դարում ու հետզհետէ սաստկացաւ եւ յատկապէս ուժեղացաւ 1960-ականներին: Ֆէմինիզմի պատմութեան մէջ առանձնացնում են երեք շրջան կամ փուլ, որոնցից ամէն մէկին բնորոշ են իւրայատուկ նպատակներ: Նախկինում գոյութիւն ունէին ֆէմինիզմի երեք ուղղութիւններ՝ ազատական-բարեկարգչական (լիբերալ-ռեֆորմիստական), ընկերվարական (սոցիալիստական) եւ արմատական (ռադիկալ): Կանանց իրաւունքների պայքարի համար հիմք էր հանդիսացել ազատական-բարեկարգչական
06/08/2024
Քրիստոս իրականացրեց յուր մարգարեական գործունեության նպատակը քահանայապետաբար մատուցած պատարագով: Քահանայապետական պաշտոնի գաղափարն ու հիմունքն Աստուծո և մարդու միջի հաշտությունն է, որ արտահայտում է ամենայն քահանայության և նորա զոհաբերության մեջ: Եվ որովհետև մարգարեության
05/08/2024
Հայոց աշխարհը հարուստ է այնպիսի սրբավայրերով, որոնք, հեռու լինելով բնակելի վայրերից, հեռու են կյանքի աղմուկից և արագընթաց ռիթմից: Այնտեղ մի ուրիշ աշխարհ է, այնտեղ ամեն ինչ հիշեցնում է հոգևոր կյանքի մասին: Սուրբ վայրերի շեմը հատած ուխտավորն էլ չի կարող չզգալ այն սրբությունը, օրհնությունն ու խաղաղությունը, որոնցով առանձնանում է սրբավայրը: Այնտեղ հոգին ակամա տրամադրվում է աղոթելու, ներշնչվում է սրբավայրի օրհնությամբ և հաղորդակցվում Իր Արարչի
03/08/2024
Ծննդոց գրքում կարդում ենք. «Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից» (Ծննդ. 2, 7): Եւ երբ Ադամն ու Եւան անհնազանդ գտնուեցին Աստծուն, ճաշակելով արգելուած պտուղը դրախտում, Աստուած անիծեց նրանց՝ Ադամին ասելով. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծննդ. 3, 19): Դիակիզում առաջարկողներն ու կիրառողները դա արդարացնելու համար յաճախ են մէջբերում վերոյիշեալ (Ծննդ. 3, 19) եզրը,
02/08/2024
Սուրբ Գրքի` Աստծու շնչով գրուած ամէն մի գրութիւն օգտակար է սովորեցնելու, յանդիմանելու, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի Աստծու մարդը կատարեալ լինի` բոլոր բարի գործերի պատրաստ (տե՛ս Բ. Տիմ. 3, 16-17): Հետեւաբար, լինի՛ պատուիրանով, սկզբունքով կամ էլ օրինակով, ճշմարիտ քրիստոնեան ամէն ինչում հիմնւում է Աստուածաշնչի վրայ: Անկեղծ հաւատացեալը կարիք էլ չունի սուրբգրային անմիջականօրէն նշուած ակնյայտ հատուածին, եթէ արդէն իսկ կան