26/04/2023
Աշխարհում առկա չարն ու մարդկային տառապանքը Աստծուց չեն, քանի որ աշխարհի Արարիչը, անսահման բարի լինելով, ամեն ինչ ստեղծել է մարդու երջանկության և բարիքի համար: «Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է»,- կարդում ենք Սուրբ Գրքում (Ծննդ. 1:31): Աստված մարդուն ստեղծել է բարի և օժտել է նրան հոգևոր բարձր հատկանիշներով, այսինքն՝ ստեղծել է նրան Իր նմանությամբ: Մարդու կոչումը կայանում է նրանում, որ զարգացնի իր մեջ այդ բարի հատկանիշները
25/04/2023
«Սերը համբերող է, քաղցրաբարո է» (Ա Կորնթ. 13.4)։ «Մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց» (Ղուկ․ 7․47)։ Ինչպես որ յուրաքանչյուր քրիստոնյա էլ գիտի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Նրա հավատքի և Ավետարանի մեծագույն վարդապետությունն ու բարոյական արժեքները հիմնված են մեկ գաղափարի վրա և պտտվում են դրա շուրջը։ Այդ գաղափարը համայն աշխարհի արարածների կապն ու ոգին է, որով ամենքը ձգտում են իրար և միմյանց են ձուլվում մի գերբնական, ամենախորհրդավոր
24/04/2023
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշում է այդ վերածնունդը, որն իրականություն դարձավ հայրենիքի մի փոքր հատվածում անկախ պետականության վերակերտումով,
22/04/2023
Այսօր այս աշխարհում այլևս տեղ չի գտնվում ամենքի համար: Եթե մարդ ուզում է ազնիվ ու հոգևոր կյանքով ապրել, ապա նրա համար տեղ չի գտնվում աշխարհում: - Իսկ ինչո՞ւ տեղ չի գտնվում, հա՛յր: - Եթե դյուրազգաց, նուրբ հոգու տեր մարդը դաժանության ու քարսրտության մեջ հայտնվի ու նրա կյանքը խավարի վերածեն, ապա ինչպե՞ս կարող է դիմանալ: Կա՛մ պետք է բոլորի պես զազրախոս դառնա, հարմարվի մյուսներին, կա՛մ պիտի հեռանա: Բայց հեռանալ էլ չի կարող, որովհետև ինչ-որ
21/04/2023
Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խոսքն է: Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն: Եվ որոնք որ ապառաժի վրա են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ`
20/04/2023
Մաս երկրորդ Քրիստոսի մասին մարգարեություններ խորագրով առաջին հոդվածում ծանոթացանք Հին Կտակարանում հիշատակված որոշ մարգարեությունների՝ Բանն Աստծու մարմնացումը, կույսից ծնվելը, Բեթղեհեմ ծննդավայրի մարգարեությունը, մոգերի երկրպագության և ընծաներ մատուցելը, Եգիպտոս փախչելը, Բեթղեհեմի մանուկների սպանությունը, մկրտությունը, առակներով խոսելը, Բարի հովիվ կոչվելը, Տեր կոչվելը, Քրիստոսի նախանձախնդրության մարգարեությունը: Այս հոդվածում
19/04/2023
Թող ոչ ոք չտեսնի ու չհասկանա ձեր սրտի մղումները Աստծուն ծառայելու հարցում։ Թող ամեն ինչ ծածուկ, խորհրդավոր լինի, ինչպես ճգնավորների մոտ։ Հիշո՞ւմ եք, թե ինչ էի պատմում ձեզ սոխակի մասին։ Նա երգում է անտառում, լռության մեջ։ Մի՞թե որևէ մեկը լսում է նրան, որևէ մեկը՝ գովաբանում։ Ոչ ոք։ Ի՜նչ հիանալի երգեցողություն է անապատում։ Տեսե՞լ եք, թե ինչպես է ուռչում նրա կոկորդը։ Այդպես է լինում նաև այն մարդու հետ, որը սիրում է Քրիստոսին։ Այն ժամանակ,
18/04/2023
«Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը»: «Հարյավ» բառը մի քանի նշանակություն ունի․ այն երբեմն ցույց է տալիս մարդու նստած կամ ընկած տեղից վեր կենալը, ինչպես, օրինակ, այս պարագայում․ «Սողոսը գետնից վեր կացավ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում» (Գործք 9․8)։ Քնած տեղից արթնանալն ու վեր կենալը ևս այս բառով են բնութագրվում, զորօրինակ․ «Վա՜յ նրանց,