23 Նոյեմբեր, Շբ
29/05/2023
Մեր աղոթքները լսելի չեն լինում, քանի որ մենք արժանի չենք լինում։ Պետք է դառնալ արժանի, որպեսզի աղոթել։ Մենք արժանի չենք, քանի որ չենք սիրում մեր մերձավորին այնպես, ինչպես՝ ինքներս մեզ։ Քրիստոս ի՞նչ է ասում․ «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մտթ․ 5։23, 24): Աղոթքը սկսելուց առաջ նախ գնա ու հաշտվիր
28/05/2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։ Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ
27/05/2023
Իր մեջ չարություն պարունակող նախանձը կարող է վնասել ուրիշներին: Դա էլ հենց չար աչքն է՝ դիվական ներգործությունը: - Հա՛յր, իսկ մի՞թե Եկեղեցին ընդունում է չար աչքը: - Այո՛, նույնիսկ հատուկ պահպանիչ աղոթք կա*: Չար աչքն ուրիշներին այն ժամանակ է վնասում, երբ մարդ ինչ-որ բան նախանձով է ասում: - Հա՛յր, շատերը մեզնից թալիսման են խնդրում՝ նորածիններին չար աչքից պաշտպանելու համար: Կարելի՞ է այդպիսի թալիսմաններ կրել: - Ո՛չ, չի՛ կարելի: Մայրիկներին
26/05/2023
Որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է (Բ Տիմ. Գ 15)։ Ուզո՞ւմ ես, որ զավակդ բարեբարո լինի. սկզբից ևեթ դաստիարակի՛ր նրան համաձայն առաքյալի հորդորի` «Տիրոջ խրատով և ուսումով» (Եփես. Զ 4): Մի՛ կարծիր, թե նրա համար ավելորդ
25/05/2023
Ցավոք սրտի, աշխարհում գոյություն ունեն «տերեր»՝ թմրանյութը, ծխախոտը, պոռնկությունը, մոլախաղը և այլն, որոնք բազմաթիվ մարդկանց մտային հանճարը հասցրին հիմարության, ֆիզիկական առողջությունը՝ հիվանդության, նյութական հարստությունը՝ աղքատության, հոգեկան աշխուժությունը՝ թուլության, կյանքի ազատությունը՝ բանտարկության կամ նույնիսկ մահվան: Չի՛ կարելի վերոհիշյալ «տերերի» հետ «բարեկամություն» անել, որովհետև այդ սխալ քայլը, ուշ
24/05/2023
Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով, որին մասնակցեցին նաև Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսները։ Ժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես և անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ
23/05/2023
- Մոտ արի, որդյա՛կ, ուզում էի հորդ առողջության մասին խոսել քեզ հետ։ Գիտե՞ս, թե հիմա ինչ վիճակում է գտնվում․ ծայրահեղ ծանր։ Եթե Աստված կամենա, նա կապրի։ Նա պահում է հորդ այս կյանքում։ Նրա կյանքը մազից է կախված, որն ամեն պահի կարող է կտրվել, անգամ այսօր։ Եթե ոչ այսօր, ապա դա կարող է պատահել մի քանի օր անց։ Երբ Տերը կամենա, նրան Իր մոտ կկանչի, որովհետև նրան շատ է սիրում։ Նա սուրբ մարդ է, և Աստված չի կամենում, որ նա այդպես տանջվի։ Քո հայրը տառապում
22/05/2023
«Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ․11։28)։ Ինչպիսի՜ ներշնչող ձայն, ինչպիսի՜ քաղցր հրավեր, որ հնչում է դարերի խորքից՝ առանց կորցնելու իր վստահ շեշտադրությունը: Այդ հրավերը Փրկչի՝ այս աշխարհում ունեցած կարևորության արտահայտումն է, մի ամբողջ զոհողության, մարդասիրական անպարագրելի շնչի ու աստվածային գործնական սիրո ավետարանացումը: Աշխարհը, սակայն, այնքա՜ն զբաղված է ինքն իրենով, որ դժվարությամբ