26/08/2024
Ճիշդ է, որ առաջին քրիստոնեաները մերժեցին հեթանոսական դիակիզումը, որովհետեւ ունէին իրենց Տիրոջ` Յիսուս Քրիստոսի թաղման նախադէպը: Սա եղել ու մնում է այն կարեւորագոյն փաստը, որ քրիստոնեան մերժի դիակիզումը: Կարեւոր է նաեւ այն, որ Քրիստոս պէտք էր թաղուէլ, որպէսզի կատարուէին Հին Կտակարանի մարգարէութիւնները: Յիսուսի ծննդից մօտ ութ հարիւր տարի առաջ Եսայի մարգարէն ասել էր, թէ Մարդու Որդին պիտի խաչուի «Իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով
24/08/2024
Կարդում ենք Միացյալ Ազգերի Կազմակերպության www.un.org կայքէջի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր» գրությունը, որտեղ մարդու իրավունքների մասին հիշված է 30 հոդված: Օրինակ՝ այնտեղ նշված է, որ մարդու իրավունքն է ապահով ապրել (Հոդված 3), ուսանել (Հոդված 26), աշխատել (Հոդված 23), ամուսնանալ (Հոդված 16), հանգստանալ (Հոդված 24), տեղափոխվել իր երկրի մեջ կամ ճամփորդել այլ երկիր (Հոդված 13), քվեարկել (Հոդված 21) և այլն: Գիտակից անձը ոչ միայն
23/08/2024
(որպէս վերջաբան) Որպէս վերջաբան՝ համառօտ ներկայացնում ենք Աստուածաշնչից քաղուածքներ, որոնք փաստում են, թէ որեւէ չարիքի մասնակից լինելը վայել չէ քրիստոնեային: Ինքներդ դատեցէ՛ք, թէ Աստուածաշնչի հետեւեալ համարները վերաբերո՞ւմ են արդեօք չարախորհուրդ Հելոուինին՝ քրիստոնեաների մասնակցութեան առընչութեամբ: «Ինձնից բացի այլ աստուածներ պիտի չլինեն քեզ համար» (Ելք 20, 3): «Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն» (Ելք 22, 18): «Այս ամէն
22/08/2024
Ի՞նչ է կրոնական հավատքը: Պարզապես հավատ առ Աստված, որ Նա գոյությո՞ւն ունի կամ, միգուցե, հավատ, որ կյանքը հավիտենական է, և մարդը մահից հետո կարող է արժանանալ հանդերձյալ դրախտային կյանքին, որպեսզի չհայտնվի դժոխային իրականության մեջ: Սբ. Պողոս առաքյալն այսպես է բնորոշում. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1)։ Եվ հռոմեացիներին ուղղված նամակում ասում է՝ հավատը լսվածից է, և
21/08/2024
Հավատամքի մեջ արտահայտված պարզ դավանանքը ճշտիվ որոշում է, որ Քրիստոս է կատարյալ մարդ և միանգամայն կատարյալ Աստված, այսինքն` ճշմարիտ աստվածամարդ: Այդ դավանանքն արդեն բավական պետք է լիներ, ճշմարիտ հավատացողի համար, սակայն գտնվեցան այնպիսի անձինք, որոնք զանազան մոլորություններ հարուցին հավատացելոց մեջ և սկսան Ավետարանին
20/08/2024
Մաս 2-րդ «Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոս է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած» (Ա. Կորն. 11, 3)։ Սրանք են Աստծու անջնջելի տնօրինութեան երեք մեծագոյն սկզբունքները, որ ընդհանուր հատուածում կարելի է ասել առաքեալի հիմնական թեզն է։ Բայց շատ անգամներ այս հատուածը սխալ է օգտագործւում։ Յաճախ այն մեկնաբանւում է որպէս արական սեռի գերազանցութեան ապացոյց: Եւ այդ պատճառով, գրութիւնը կորցնում է իր կարեւոր
19/08/2024
Քրիստոնէական հաւատի ամենահիմնական դաւանանքների անմիջական հետեւանքն է մեռելների յարութեան խորհուրդը: Մարդն ստեղծուած է Աստծու պատկերով, ոչ միայն աստուածային հոգու նմանութեամբ, այլեւ նա՝ մարդը, Աստծու յարութիւնն ընդունող մի զգայարանք է: Մարդու երեւան գալը ոչ այլ ինչ է, եթէ ոչ հանդերձեալ կատարելութեան մէջ յառնելու նախատիպը: Աւետարանում գրուած է, թէ սադուկեցիները չէին ընդունում ու ծաղրում էին մեռելների մարմնաւոր յարութիւնը, բայց Յիսուս
17/08/2024
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի օրը՝ Սբ. Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին: Այս սովորույթը ոչ մի առնչություն չունի բուն տոնի հետ, այլ գալիս է շատ հին ժամանակներից: Հնուց ի վեր եկած սովորության համաձայն՝ տարվա առաջին բերքը ընծայվում էր Աստծուն: Ըստ օրենքի՝ այդ բերքերն էին ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը, մեղրը և այլն: Այդ նվիրատվության արարողությամբ