29 Հոկտեմբեր, Գշ
29/10/2024
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այդքան տառապում: - Որովհետև խուսափում են աշխատանքից: Հարմարավետություն, ահա, թե որն է մարդկանց հիվանդությունների և տառապանքի պատճառը: Մեր ժամանակաշրջանում հարմարությունները բթացրել են մարդկանց: Իսկ փափամազիկությունն ու քնքշակեցությունը բազմաթիվ հիվանդություններ են բերել իրենց հետ: Առաջ մարդիկ որքա՜ն էին տանջվում, երբ ցորեն էին աղում: Ինչպիսի՜ աշխատանք էր, բայց ախր այն ժամանակվա հացն էլ որքա՜ն քաղցր էր:
28/10/2024
Ֆէմինիստուհիներին այս խօսքը շատ է զայրացնում, իսկ որոշ տղամարդիկ, հեղինակութիւն ձեռք բերելու համար եւ անկարողութիւնից տառապելով, այս խօսքի իրենց սխալ ընկալումով հակադրւում են ընտանիքում ինքնահաստատութիւն ձեռք բերելու համար: Յաճախ են այս խօսքերն ընկալւում որպէս ամուսնու բռնատիրութեան հաւանութիւն կամ պատժամիջոց ընտանիքում: Բայց շատերը մոռանում են, թէ այս արտայայտութիւնը կտրուած է ընդհանուր իր համատեքստից, եւ միայն այդ պատճառով անհասկանալի
26/10/2024
Քրիստոնեության ընդունման ժամանակներից սկսած՝ սրբապատկերի հետ միասին, որպես հավատի խորհրդանիշ, որպես քրիստոնեական կրոնի հաստատման փաստի հավերժացում, ընդունվել և օգտագործվել է խաչապատկերը: «Խաչի արուեստն ու պաշտամունքը հայոց մեջ,- գրում է Գարեգին Հովսեփյանը,- արժանի է յատուկ ուսումնասիրութեան: Նա իւր զարգացման պատմութիւնն ունի, որպէս հետևանք հայ եկեղեցու դաւանաբանական ուղղութեան: Նորա ուսումնասիրութեան համար առատ նիւթ ունինք հայ
25/10/2024
Աստվածաշունչը օգտակար է մեզ համար. «Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի» (Բ Տիմ. 3:16-17): Աստվածաշունչը Աստծո շնչով գրված գիրք է, որի նպատակը մարդու հոգու փրկությունն է: Մարդն աստվածաշնչական պատվիրանների գործադրության միջոցով կփրկի իր հոգին՝ կժառանգի Հավիտենական կյանքը՝ Երկնքի
24/10/2024
Հոգևոր մարդը նվիրում ունի կրոնական արժեքների հանդեպ և կապված է դրանց: Սա ճի՞շտ բացատրություն է: Քրիստոնեական տեսակետն այլ կերպ է ներկայացվում: Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված առաջին թղթում ասում է, որ նրանց հետ չկարողացավ խոսել` իբրև հոգևորների,այլ իբրև մարմնավորների, քանի որ նրանց մեջ կան կռիվ ու նախանձ (3.1-2): Պետք է նկատի ունենալ, որ այն ժամանակ կորնթացիները հայտնի էին իրենց շնորհներով, լեզվախոսությամբ, մարգարեությամբ (26-27, 31-32),
23/10/2024
Փրկությունը տարածվում է քարոզությամբ և յուրացնվում է ճանաչողությամբ, իսկ ճանաչողությունը զարգացնում է մարդու հոգու մեջ գիտակցական հավատք, որով նա մոտենում է այն փրկարար խորհուրդներին, որոնք տանում են հավատացողին դեպի Քրիստոսի հաղորդակցությունն ու Ս. Հոգու տաճար դարձնում: Ուրեմն նախ պետք է քարոզը լինի, որ հավատքն
22/10/2024
Այս հարցը, անշուշտ, արժանի է մանրակրկիտ ուսումնասիրութեան: Սակայն ակնյայտ է, թէ նոյնիսկ պատմական ապացոյցների մակերեսային ուսումնասիրութիւնը ցոյց են տալիս, թէ այս խնդրի հետ կապուած կան կարծիքների տարբերութիւններ: Ընդհանրական եկեղեցում հին ժամանակներից եղել են որոշակի կանոնակարգեր, որոնք քրիստոնեային օգնում էին յաջողութեամբ վարել հոգեւոր կեանքը: Որոշ կանոններ կազմեցին Եկեղեցու իրաւական կանոնագիրքը, որն իր մէջ ընդգրկեց առաքեալների
21/10/2024
Երեխաների հոգևոր և բարոյական դաստիարակությունը զարգացած հասարակության կարևորագույն հիմնասյունն է։ Բարոյական դաստիարակության թերություններն ու բացթողումներն անուղղելի վնաս են հասցնում հասարակությանը։ Այդ վնասից խուսափելու համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր առաջ հիմնել է կիրակնօրյա դպրոցներ, որ եկեղեցու անբաժանելի մասն են և կոչված են զբաղվելու երեխաների հոգևոր և բարոյական կրթությամբ ու դաստիարակությամբ: Հոկտեմբերի