
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի երիտասարդ վանական, որ քահանայական ձեռնադրություն էր ստացել, դուրս է գալիս վանքի ճաշարանից և քիչ հեռվում տեսնում` քարի վրա, պատկառելի տարիքով անծանոթ մի մարդ է նստած, իսկ նրա շուրջը երեք-չորս հոգի են կանգնած: Երիտասարդ վանականն ինքնագոհ ասում է.
- Հավանաբար անհավատ մարդիկ են, ճաշից հետո ժամանակն է գնալ և քարոզել:
Այնուհետև ճեմելով, հպարտ-հպարտ քայլերով առաջանում է դեպի այդ մարդիկ, իսկ նրա հետևից էլ ճանճերի մի բազմություն` կարծես շուրջպար .....
Մի մեծահարուստ պաշտոնյա ամեն երեկո մտնում է եկեղեցի, աղոթում, մռայլված և անհանգիստ սրտով հեռանում:
Մի օր եկեղեցու մոտ մի չքավոր մարդու հարցնում է.
- Ինչպե՞ս է, որ դու ամեն անգամ աղոթքդ վերջացնելուց հետո մեծ ուրախությամբ ու խաղաղությամբ ես գնում: Կարո՞ղ ես այդ գաղտնիքն ինձ էլ ասել:
Չքավոր մարդը հարցնում է.
- Իսկ ինչպե՞ս ես Աստծուն դիմում:
Մեծահարուստը պատասխանում է.
- Բարի գործ եմ ուզում ձեռնարկել: Տեսնում եմ` ունևոր մարդիկ բարձրահարկ .....
Մի երիտասարդ վանական նստած բլրի վրա նայում է երկնքին, արևածագին: Մեկ այլ վանական մոտենում է ու ասում.
- Եղբա՛յր, ժամերգության ժամանակն է, եկ գնանք վանք, օգնիր մեզ ժամերգությանը:
Երիտասարդ վանականը պատասխանում է.
- Ես մի մեծ ու բարի նպատակ ունեմ. սպասում եմ այն պահին, երբ ժամանակը գա, ես դառնամ եպիսկոպոս ու հանուն Աստծո փառքի գործեմ ու ծառայեմ այնչափ, որչափ ոչ ոք չի ծառայել:
Կեսօրին մոտենում է մի այլ վանական և հարցնում.
- Ի՞նչ ես անում .....
Ոմն եղբայր հարցեց հայր Պիմենին և ասաց. «Ո՞ւմ է վերաբերում խոսքը, որ գրված է. «Վաղվա մասին հոգ մի՛ արեք»» (Մատթ. Զ 34): Ասաց ծերը նրան. «Այս վերաբերում է ամեն մի հավատացյալ մարդու, առավել ևս կրոնավորի, որպեսզի մենք մեր հույսը կապենք Տիրոջ հետ և ոչ թե մեր հոգսերի, որովհետև ով ինչ ունի` ամենն էլ Տիրոջն է: Այս վերաբերում է և նրանց, ովքեր փորձության մեջ են ընկնում, որպեսզի լքվելով՝ չվհատվեն, այլ միշտ ակնկալեն Աստծո օգնությունը»:
«Սուրբ .....
Ամբրոսիոս անունով հռչակավոր մի ճգնավոր է լինում:
Նրա համբավը և հրաշագործություններն ամենուր տարածված են լինում: Մի երիտասարդ ցանկանում է նրա աշակերտը դառնալ, ավելի ճանաչել Աստծուն, նվիրվել հոգևոր կյանքին:
Մի անգամ հանդիպում է մի ծերունու, ով նրան ասում է.
- Եթե ուզում ես ավելին գիտենալ Աստծո մասին, այդ դեպքում, փնտրիր Ամբրոսիոս ճգնավորին. նա քո առջև կբացահայտի Աստծո խորհուրդները: Երիտասարդը ճամփա է ընկնում ու գտնում հռչակավոր սրբին .....
Մի իտալացի քանդակագործ մտախոհ պտտվում է մի հսկա քարի շուրջ: Նրան է մոտենում մի քահանա և հարցնում, թե ինչ է պատահել:
Քանդակագործն ասում է.
- Ես ամբողջ սրտով հավատում եմ Աստծուն ու հիշում, որ Ավետարանում ասվում է, եթե նույնիսկ մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, ապա կարող եք լեռներ տեղափոխել:
Եվ ահա ուզում եմ այս քարը տեղափոխվի իմ արհեստանոց և Աբրահամի հոյակերտ քանդակը պատրաստեմ: Սակայն ինչքան հավատով ասում եմ ու մեծ հավատքով հավատում, այս .....
Մի հավատացյալ մարդ սիրում է ծայրահեղ բարեգործություն և շռայլություն անել, և նրա բարեգործ լինելը չափից ավելի շատ է լինում: Եվ մի օր օգտվելով դրանից սատանան որոշում է փորձության ենթարկել նրան: Կիրակի օրը, երբ նա պետք է առավոտյան գնար Սբ. Պատարագի, ճանապարհին սատանան կերպարանափոխվում է ու դառնում իբրև մի պառավ ու մոտենում գումար խնդրում: Մարդը տալիս է գումարը, պառավը փառք է հայտնում Աստծուն, իսկ մարդը շարունակում է ճանապարհը: Սատանան պտտվում .....
Երկու մենակյացներ սպասավորության նպատակով շրջում էին Տյուրոսում: Երբ նրանցից մեկն անցնում էր փողոցով, մի պոռնիկ ձայն տվեց նրան և ասաց. «Ապրեցրո՛ւ ինձ, հա՛յր, ինչպես որ Քրիստոսն ապրեցրեց պոռնիկին»: Իսկ մենակյացը, բոլորովին չքաշվելով մարդկանցից, նրան ասաց. «Ե՛կ իմ հետևից»: Եվ բռնելով նրա ձեռքից՝ բոլորի աչքի առաջ գնաց նրա հետ` ամենևին չմտահոգվելով նրանց պարսավանքներից: Եվ համբավը տարածվեց, թե աբբան իրեն կին արեց տիկին Պորփյուրային, .....
Մի հովիվ երեք ոչխար ուներ: Երբ արոտավայրում էր, քնով ընկավ, պառկեց խոտերի վրա ու քնեց: Արթնանալիս տեսավ, որ կորցրել է իր ոչխարներից երկուսին և սկսեց աղոթել Աստծուն, որ գտնի իր ոչխարներին, բայց այդպես էլ իր աղոթքը մնաց անպատասխան. փնտրեց ու չգտավ իր ոչխարներին: Վերադարձավ այնտեղ, ուր քնել էր: Հովիվը սկսեց գանգատվել Աստծուց, որ իրեն չի օգնում և այդ պահին աչքն ընկավ գետնի վրայի հետքերին, որոնք գայլերի հետքեր էին: Քայլեց այդ հետքերով և փոքր-ինչ .....
Մի հավատացյալ գյուղացի այգիներ ուներ: Ամեն տարի բերքահավաքի եկամտից նաև բաժին էր հանում եկեղեցու համար: Երբ մի շոգ ու արևոտ օր ճամփա է ընկնում իր այգիները, վաճառականի կերպարանքով սատանան նստում է ծառի ստվերի ներքո` ձեռքին մի մեծ կուժ` սառնորակ ջրով լի: Մոտեցող գյուղացուն բարձաձայն ասում է.
- Այս շոգին ծարավ կլինես, լեռների սառնորակ ջուրն եմ վաճառում, բայց քեզանից վարձ չեմ ուզում, էլ ո՞ւր մնաց մարդկությունը, վերցրո՛ւ, խմի՛ր:
Կժով լի ջուրը .....
Շատ մարդկանց հավատքը կամ անհավատությունը նմանվում է մի խլուրդի, որը, ինչպես մյուս խլուրդները, կույր է: Խլուրդը հողը փորելով դուրս է գալիս ու հպարտ կանգնում, հայացքը հառում դեպի երկինքը, արեգակը: Արևի ճառագայթներն ընկնում են նրա վրա ու ջերմացնում խլուրդի սառած մաշկը: Ճառագայթների ջերմությունից իրեն լավ զգալով՝ խլուրդն ասում է.
- Ասում են, թե արեգակ գոյություն ունի, որտե՞ղ է այդ արեգակը, թող ցույց տան ինձ այդ արեգակը:
Այդ ժամանակ երկնքում .....
Մի անգամ հայր Սիսոյին նրա աշակերտ Աբրահամը հարցրեց. «Եթե եղբայրների հավաք լինի ու դա համընկնի շաբաթ կամ կիրակի օրվան, մեկնումեկը երեք բաժակ գինի ըմպի` շա՞տ կլինի, հայր»: Ծերն ասաց. «Եթե դև չկա, շատ չէ»: Հաճախ էր աշակերտը նրան ասում. «Ճաշակեն՛ք փոքրինչ, հա՛յր», և ծերն ասում էր. «Մի՞թե չկերանք, որդյա՛կ. եթե չենք կերել, ապա ուտենք»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Ասում են, թե մի զինվորական տեսիլք է տեսնում, որ Միքայել հրեշտակապետը երկնային զորքերով իրեն է մոտենում ու ասում.
- Տեր Աստված տեսավ քո հավատարմությունն ու հավատքը և կամենում է քեզ շնորհ անել այն, ինչ որ խնդրես:
Զինվորը առիթը չկորցնելով արագ պատասխանում է.
- Խնդրում եմ, որպեսզի Աստծո զորությունը գործի իմ մեջ, որպեսզի զորավոր գործեր անեմ և այս աշխարհում Աստծո անունը փառավորեմ, ինչպես դուք եք փառավորում Տիրոջ անունը երկնային զորագնդերով .....
Զինվորները շղթայակապ մի զորահրամանատարի, որը միացել էր թշնամուն և ապստամբել թագավորի դեմ, տանում են դեպի խաչելության վայրը: Սակայն մահվան դատապարտված զորահրամանատարը՝ քարացած ու սարսռած, կանգնում է` իր փոխարեն խաչի վրա տեսնելով նույն թագավորին, ում դեմ ապստամբել էր: Թագավորն իր հայրն էր, ով արդարադատության համար չէր կարող մերժել պատիժը, սակայն հայրական սիրո պատճառով իր որդու փոխարեն հանձն էր առել կրել պատիժը:
Ահա այսպիսին է Աստծո արդարությունը .....
Կեսօրին անապատում մոլորված մի եգիպտացի՝ հոգնած ու ծարավ, հասնում է մի մեծ վանական համալիրի, ուր վանականները պատրաստվում էին միջօրեի աղոթքին: Եգիպտացին հիանում է` տեսնելով մի վանականի, որը ջանադրաբար աղոթում էր, եռանդուն կերպով անդադար ծնկի իջնելով և բարձրանալով: Մոտենում է և խմելու ջուր խնդրում: Վանականի դեմքը խոժոռվում է ու զայրացած ասում է.
- Երեք օր է շարունակաբար աղոթում եմ և Աստծուց մեղքերի թողություն խնդրում, իսկ դու եկել ես ու սատանայի .....