Թեմատիկ Քարոզներ
Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը խոստովանության մասին
Ապաշխարության այլ ճանապարհ էլ կա: Իսկ ո՞րն է այն. մեղքերի պատճառով տրտմե՛լն ու հառաչելը և այդպիսով սեփական հանցանքները քավելը: Քեզնից ոչինչ ավելի չեմ պահանջում, այլ գեթ այն, որ գաս ու տրտմես քո մեղքերի համար և հոգս անես, հեծեծաս ու հառաչես դրանց պատճառով: Քեզ չեմ ասում անդունդները կտրել-անցնել և ոչ էլ ծովի խորքերը սուզվել: Ո՛չ լեռներ մագլցել և ո՛չ ձորեր հաղթահարել, ո՛չ երկայնաձիգ դաշտերի միջով անցնել և ո՛չ էլ ունեցվածքը վաճառել, այլ գեթ սգալ .....
Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում
Առաքինի վարքի շատ օրինակներ կան Գրքերում. որը որ կամենում ես, պատկերի՛ր քո հոգում, այնպես, ինչպես որ վարդապետի օրինակով անում է նրա աշակերտը: Քանի որ մեկը ոչինչ չունենալով՝ լուսավորվեց, իսկ մյուսն՝ ունեցվածքով. ինչպես Եղիան՝ ոչինչ չունենալով, և Աբրահամը՝ հարստությամբ. որը պատշաճում է քեզ և թեթև է քեզ համար, դրանո՛վ առաջնորդվիր: Դարձյալ մեկն՝ ամուսնությամբ, իսկ մյուսը՝ կուսությամբ. Աբրահամն՝ ամուսնությամբ, իսկ Եղիան՝ կուսությամբ: Դու ևս .....
Հոր հետ հարաբերությունները մղձավանջի են վերածվել, ի՞նչ անել
«Ֆոմա»-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում հոր հետ հարաբերություններում առկա ճգնաժամի մասին: Տարիքային տարբեր խմբերի մարդիկ՝ պատանուց մինչև տարեց, պատմում են, որ իրենց համար այնքան անհրաժեշտ հարաբերությունը հոր հետ մղձավանջի է վերածվում: Կամ այն մասին, որ չեն կարողանում ներել հորը, որն արդեն հեռացել է այս կյանքից: Մարդիկ ինչո՞ւ են այդքան սուր զգում սեփական հոր հետ խաղաղության կորուստը: Եվ հուսահատ զավակներն արդյո՞ք հույս .....
Անհանգստություն, որից չենք կարողանում բաժանվել
- Արդյո՞ք անհանգստության զգացում ունենում ես,- ես այս հարցը բազմաթիվ մարդկանց եմ տվել, և նրանցից շատերը նայել են ինձ, ժպտացել ու պատասխանել. - Հայր Սուրբ, դա հռետորակա՞ն հարցում է: Բնականաբար, բոլորս էլ անհանգստություն զգում ենք: Միգուցե՞, դո՛ւ չես անհանգստանում: Եվ այդ պահին ես դժվարին իրավիճակում հայտնվեցի, երբ այդ հարցն ուղղեցի ինձ, հասկացա, որ ինձնում ևս անհանգստության զգացում է ապրում: Մենք բոլորս շատ ենք անհանգստանում: Եվ հիմա, ռադիոհաղորդումը .....
Դեղամիջոց՝ փարիսեցիության դեմ, մաս 2-րդ
Մարդիկ, որ ոչ մի քարոզ բաց չեն թողել… նրանք, որ միշտ առաջինն են գիշերային հսկումների, գրքերի ընթերցանության ժամանակ… Նրանք միշտ իրենց երեխաներին բերում են իրենց հետ… Բայց երբ գալիս է ժամանակը, որպեսզի երեխան իր ազատությունը դրսևորի՝ ինքնուրույն որոշի, թե ինչ ուղի ընտրել, այդ մարդիկ միանգամայն հակառակ ճամբար են տեղափոխվում՝ ապացուցելով, որ Քրիստոս երբևէ չի խոսել իրենց սրտերի հետ: Նրանք ուղղակի «կրոնասեր մարդիկ» են եղել: .....
Դեղամիջոց՝ փարիսեցիության դեմ, մաս 1-ին
Ուղղափառ հավատացյալի համար կարևոր է իր առաջ հարց դնել՝ այն ամենն, ինչ անում ենք՝ մեր ուխտագնացությունները, մոմավառությունները, գիշերային հսկումները, աղոթքները, պահքերը, ողորմությունը, մեր բոլոր արարքներն ինչի՞ համար են: Ինչո՞ւ ենք դրանք գործում: Այդ հարցի պատասխանից է կախված մեր հոգևոր կյանքի ճիշտ կամ ոչ ճիշտ լինելը: Պատահել է, որ ամառային ուղղափառ ճամբարներում հարցրել եմ երեխաներին. «Աստծո ո՞ր պատվիրանն է ամենակարևորը»: Եվ բոլոր .....
Հրեշտակը խորանում
Մարդիկ ուզում են, որ քահանաները սուրբ լինեն: Նրանց այդպես է թվում: Իրականում իսկական սրբությունը ոչ միայն ջերմացնում է, այլ նաև ժամանակ առ ժամանակ՝ այրում: Կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Աստված հաճեր ոչ թե մարդկանց շուրջառ հագցնել ու խորանում դնել, այլ հրեշտակներին: Եկեղեցին, որտեղ, ասենք՝ Միքայել հրեշտակապետը կծառայեր, բարեպաշտ հավատացյալներով լի լինելու փոխարեն դատարկ կլիներ: Բոլորովին դատարկ: Բավական է միայն հրե թևերով երկնաբնակն .....
Ինչ է սերը. սերը ինքդ քեզ հաղթահարելն է
Սերն ու ազատությունը միշտ միասին են «Ես սիրում եմ իմ երեխային»,- ասում է մի մայր: Եվ օրը հինգ հարյուր անգամ զանգահարում է նրան: «Ես դա սիրուց եմ անում, որպեսզի իմանամ, թե նրա գործերն ինչպես են, որտեղ է»: Բայց դա այդպես չէ: Իրականում նա ուղղակի չի համակերպվում, երբ իր երեխան հեռանում է իրենից: Նա տանել չի կարող, երբ երեխան անհետանում է իր տեսադաշտից և բացվում՝ սեփական կյանքի համար: «Իսկ ո՞ւմ հետ ես: Ինչո՞ւ ես ուշանում: Իսկ այդ ի՞նչ .....
Ինչ է սերը. սիրել՝ ուրիշին բարին կամենալ
Յուրաքանչյուրին՝ իր չափով: Ամենևին էլ պարտադիր չէ, որ այն, ինչ ինձ դուր չի գալիս, ոչ ոքի դուր չի գա: Եվ հակառակը՝ ամենևին էլ փաստ չէ, որ այն, ինչ ինձ է դուր գալիս, անպայման քեզ էլ պետք է դուր գա: Այդ պատճառով էլ ազատ ընտրության հնարավորություն ունենք՝ ինչ լսել, ինչ հաղորդում դիտել, ինչ սիրել, ինչպիսի երաժշտություն լսել: Մենք անկարող ենք ուրիշներին փոխել: Այդպես չէ՞: Բայց չնայած այդ տարաձայնություններին, հայացքների տարբերությանն ու միմյանցից .....
Ապաշխարության քարոզը
Մարդկության հոգևոր բոլոր նշանավոր առաջնորդներն ու մարգարեները ապաշխարության քարոզով են սկսել իրենց գործը: Անապատի և առանձնության մեջ նախ իրենք են ապաշխարության ենթարկվել, խորասուզվել են իրենց հոգու խորին խորանները, սրբություն սրբոցը, գտել են իրենց Աստծուն և Նրա պարգևած ճշմարտությունը և ապա հոգով վերածնված և մկրտված, հանդես եկել պատմության մեջ ներշնչված սրբազան առաքելությունը կատարելու, մյուսներին ևս հաղորդակից անելով իրենց գտած անմահական .....
Երեխային հանգիստ թող, մաս 2-րդ
Հայր Պաիսիոսը պատմում էր, որ իր մայրն իրեն աղոթել է սովորեցրել փոքր հասակից՝ երբեք աղոթքի մասին չխոսելով: «Երբ փոքր էինք,- հիշում էր նա,- մտքում ասում էինք. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր ինձ»: Մեր մայրը մեզ երբեք չի ստիպել դա արտասանել, չի պահանջել. «Աղոթե՛ք»: Մենք ուղղակի լսում էինք, թե հացի խմորը հունցելուց ինչպես էր ասում. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր ինձ»: Այսպես պետք է ապրել: Քո գործերով զբաղվիր, իսկ ուրիշին հանգիստ .....
Երեխային հանգիստ թող, մաս 1-ին
Այսօրվա զրույցը «Երեխային հանգիստ թող» անվանեցի: Այս թեման երեխա չունեցողների համար էլ է կարևոր, քանի որ մեր կյանքում առկա հոգեբանական ճնշման ու բռնության տանջալի խնդրի մի մասն է կազմում: Այն կարելի էր անվանել նաև «Մարդուն հանգիստ թող», այսինքն մի՛ անհանգստացրու և մի՛ արհամարիր ուրիշ մարդկանց: 1986 թվականին, երբ առաջին անգամ Սուրբ լեռ գնացի, սուրբ Աննայի ճգնարանում ճգնող վանականին հարցրեցի. - Հա՛յր, դու վանական ես, ընտանիք ու .....
Հույսի հոգեբանություն
Ամեն ինչ լուծում ունի: Մեր խնդիրների լուծումներից մեկն այն մարդկանց աղոթքները փնտրելն է, որոնց մասին գիտենք, որ աղոթում են ու մեզ համար էլ կաղոթեն: Դա օգնություն է մեր հոգուն: Որովհետև բազմաթիվ դժվարին պահեր են լինում մեր կյանքում, երբ զգում ենք, որ կորցնում ենք «ոտքի տակի հողը», ինչպես այն քանանացի կինը, որ Քրիստոսին ասաց. «Կործանվում եմ, զավակս տառապում է» (հմմտ. Մտթ. 15:22): Ինչ-որ մեկի երեխան հիվանդ է, մեկ ուրիշինը մահացել է, երրորդը .....
Ողջ աշխարհի ցավն ես զգում, երբ խաչված ես, մաս 2
Հայր Սոֆրոնին շատ լավ է ասել, որ երբ տառապանք ես զգում, սովորաբար փակվում ես քո մեջ՝ մենակ մնալով տառապանքներիդ ու խնդիրներիդ հետ: Բայց այլ ուղի էլ կա՝ կարող ես ուրիշների մասին մտածել, այն մասին, որ հենց այդ պահին միլիոնավոր մարդիկ Երկրի վրա՝ չգիտեմ որտեղ, միգուցե հարևան բնակարանում, վերևի հարկում, դիմացի տանը, հարևան շրջանում, ուրիշ քաղաքում, ուրիշ երկրում, ուրիշ մայրցամաքում, ամբողջ աշխարհում, ողջ մոլորակով մեկ նույնպիսի մեծության փորձության .....
Ողջ աշխարհի ցավն ես զգում, երբ խաչված ես
Չգիտեմ, հայտնի՞ է քեզ արդյոք, որ անգլերեն kiss բառը համբուրել է նշանակում: Այն հունարեն κυνέω (inf. κύσσαι) բայից է առաջացել, որը նույն նշանակությունն ունի: Իսկ προσκυνω նշանակում է առաջ գնալ ու համբուրել, այդ պատճառով էլ ասում ենք, որ երկրպագում ենք սրբապատկերներին, այսինքն մի քայլ առաջ ենք գնում, խոնարհվում ու համբուրում ենք սրբապատկերը: Հիմա ես քեզ մեկ այլ տեղ կտանեմ՝ Խաչի մոտ: Ասում ենք, որ երկրպագում .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․