Աշխարհն այսօր տարատեսակ «անվտանգություններով» են լցրել, սակայն, Քրիստոսից հեռացած լինելով՝ այն մեծագույն անպաշտպանվածություն է զգում: Որևէ դարաշրջանում այնպիսի անպաշտպանվածություն գոյություն չի ունեցել, որպիսին՝ ժամանակակից մարդիկ ունեն: Եվ քանի որ մարդկային անվտանգությունները նրանց չեն օգնում՝ նրանք դեպի Եկեղեցու նավն են վազում, որպեսզի իրենք իրենց հոգևոր անվտանգության մեջ զգան, քանի որ տեսնում են՝ աշխարհի նավն անդունդն է .....
- Հա՛յր, մարդիկ կան, որ իրենց կյանքում դժվարության հանդիպելով՝ միանգամից սկսում են ինքնասպանության մասին մտածել:
- Եսասիրությունն է գործին խառնվում: Մարդկանց մեծամասնությունը, որ ձեռք է բարձրացնում իր կյանքի վրա՝ սատանային է լսում, ով նրանց ասում է, որ եթե իրենք իրենց կյանքին վերջ տան, ապա կփրկվեն այն ներքին տառապանքից, որ զգում են: Եսասիրությունից են այդ մարդիկ սպանում իրենց: Օրինակ, եթե մարդը գողություն է անում և հետո դա բացահայտվում .....
- Հա՛յր, եթե մի մարդ Աստծով համբերում է մարդկանց կողմից պատճառած վշտերին ու անարդարություններին, ապա այդ համբերությունը մաքրո՞ւմ է նրան կրքերից:
- Դու դեռ հարցնո՞ւմ ես: Դա նրան ոչ թե մաքրում է, այլ՝ զտում: Մի՞թե այդ համբերությունից վեր բան կա: Այդ կերպ մարդ կարող է իր մեղքերը քավել: Տեսեք. բռնած հանցագործին ծեծում են, բանտ նետում, այնտեղ նա իր փոքրիկ «կանոնն» է կատարում: Եվ եթե այդպիսի մարդն անկեղծորեն ապաշխարի, ապա նա կփրկվի հավիտենական .....
Այն մարդն ով փորձությունների միջով չի անցնում, չի ցանկանում ցավ ապրել, չի կամենում համբերել վշտերին, չի ուզում, որպեսզի իրեն նկատողություն անեն կամ դառնացնեն և ձգտում է անհոգ ապրել, ապա իրականությունից դուրս է գտնվում: «Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տվիր» (Սղմ. 65:12),- ասում է սաղմոսերգուն:
Տե՛ս, մեր Տիրամայր Ամենասուրբ Աստվածածինն էլ ցավ ապրեց, և մեր Եկեղեցու Սրբերն էլ դրա միջով անցան: Այդ պատճառով մենք ևս պիտի ցավ .....
«Քաղցր Դրախտ գնալու համար պետք է շատ դառնություն ճաշակել այս կյանքում և անցած փորձությունների ելքի անձնագիր ունենալ ձեռքում» «Մենք անցանք հրի ու ջրի միջով…» (Սղմ. 65:12)
- Հա՛յր, Ձեր կողմից օրհնված խաչը ես մշտապես ինձ վրա եմ կրում: Այդ խաչն օգնում է ինձ դժվարությունների ժամանակ:
- Գիտես, մեզնից յուրաքանչյուրի խաչերը հենց այդպիսի խաչեր են: Դրանք նման են փոքրիկ խաչերի, որ մենք կրում ենք մեր կրծքին և որոնք պահպանում են մեզ մեր .....
Ամեն մարդ, իր աղոթքով, իր (քրիստոնեական) կյանքով, պետք է սրբագործի իր աշխատանքը և ինքն էլ օրհնվի: Իսկ եթե աշխատավայրում ուրիշ մարդիկ են ենթարկվում նրան և նա պատասխանատվություն է կրում նրանց համար, ապա պետք է նաև հոգևոր կերպով նրանց օգնի: Եթե ինչ-որ մեկը ներքուստ բարի վիճակում է գտնվում, ապա իր աշխատանքը ևս օրհնվում է: Օրինակ՝ եթե պատանիները վարպետի մոտ են գնում, որպեսզի իր գործը նրանց սովորեցնի, ապա պետք է միաժամանակ օգնի նրանց հոգևոր կյանքով .....
- Հա՛յր, որոշ մարդիկ ինչո՞ւ են ձանձրանում աշխատանքի ժամանակ:
- Միգուցե նրանք չե՞ն սիրում իրենց աշխատանքը: Կամ էլ միգուցե աշխատանքի ժամանակ անընդհատ միևնույն բանո՞վ են զբաղված: Հաճախ որոշ արտադրություններում, օրինակ՝ արտադրամասում, որ դռներ ու պատուհաններ է արտադրում, մի վարպետն առավոտից երեկո տախտակներ է իրար կպցնում, մյուսն անընդհատ ապակի է տեղադրում դրանց մեջ, երրորդն ամեն օր մածկում է դրանք: Այդ մարդիկ անընդհատ միևնույն միօրինակ գործողությունն .....
- Հա՛յր, որոշ ծնողներ իրենց երեխաներին դրդում են այն նույն մասնագիտությունն ընտրել, ինչ իրենք ունեն և դա հաճախ բավականին համառորեն են անում:
- Ո՛չ, նրանք ճիշտ չեն վարվում: Պետք չէ երեխաներին ճնշել, որպեսզի նրանք անեն այն, ինչ ծնողներն են կամենում, եթե դա երեխաների սրտով չէ: Ես մի պատանու էի ճանաչում, ով ցանկանում էր աստվածաբանության բաժինն ընդունվել և հոգևորական դառնալ: Սակայն նրա մայրը դեմ էր և պնդում էր, որպեսզի բժշկական համալսարան գնա: .....