Թեմատիկ Քարոզներ
Տերը թագավորեց
«Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը թող ցնծա, թող հեթանոսներին ասեն՝ «Տերը թագավորեց»» (Ա Մնաց. 16։31)։ «Տերը թագավորեց, վայելչություն հագավ, զորություն հագավ Տերն ու գոտևորվեց» (Սաղմ. 92։1)։ Պրուսիայի Ֆրեդերիկ Բ թագավորը, որը 18-րդ դարի պատմության մեջ ուշագրավ տեղ է զբաղեցնում, հաճախ իրեն սեղանակից էր ունենում հմուտ մտածողների և սիրում էր փիլիսոփայական թեմաների վերաբերյալ զրույցներ ունենալ նրանց հետ: Մի անգամ էլ խոսակցության .....
Հանգստի օրը
«Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելք 20:8): «Եվ Հիսուս ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար. ապա ուրեմն՝ մարդու Որդին տերն է և շաբաթ օրվա» (Մարկ․ 2:27-28): Շաբաթ օրը սուրբ պահելու առաջին հիշատակությանը հանդիպում ենք արարչագործության պատմության մեջ, ուր նկարագրվում է, որ Աստված վեց օրում ողջ տիեզերքը ստեղծելուց հետո յոթներորդ օրը հանգստացավ, այսինքն՝ դադարեց գործելուց։ «Աստված օրհնեց .....
Հավատքը
«Եվ Հիսուս ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ» (Ղուկ․ 8։48)։ Մենք չէինք հասկանա Ավետարանի պատմվածքների, մասնավորապես՝ Հիսուսի գործած բժշկությունների ո՛չ գեղեցկությունն ու ո՛չ էլ շահեկանությունը, եթե ուշադրություն չդարձնեինք այն նպատակին, որը նկատի ունեն ավետարանիչները յուրաքանչյուր բժշկության պարագայում։ Առհասարակ կա կարծիք, որ Հիսուսի ձեռամբ գործված նշաններին ու սքանչելիքները Նրա ժամանակակիցների .....
Ագահությունը
«Զգո՛ւյշ եղեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկ․ 12:15): Արդյոք կա՞ մի այնպիսի բարոյախոս կամ քարոզիչ, որը մեկից ավելի անգամ բացատրած չլինի, որ «ոսկին ու հարստությունը չեն կարող երջանկություն բերել»։ Այս ճշմարտությունը շատ հաճախ է կրկնվել, և ամեն ոք գիտի, որ մարդ, ինչքան էլ լիացած լինի ունեցվածքով, մի օր՝ գուցե հենց վաղը կամ նույնիսկ, թերևս, մեկ րոպե անց ստիպված է լինելու իր ողջ հարստությունն էլ հանդիսավորապես թողնելու գերեզմանի .....
Թերահավատությունը
«Հավատում եմ, Տե՜ր, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկ․ 9։24)։ Կան մարդիկ, որ ասես խավարի միջով են ընթանում, հոգևոր ոչինչ չեն տեսնում և եթե երբեմն էլ նրանց կյանքի ճանապարհը լուսավոր է եղել, սակայն այժմ նրանց տեսադաշտում ամեն բան մութ է, մռայլ ստվերները վարագուրել են շուրջբոլորը։ Հոգևոր այս տխուր վիճակը հավատքի տկարացման արդյունք է, և այդ տկարացման հետևանքով է, որ մարդիկ սկսել են ամեն բանից տարակուսել ու թերահավատ գտնվել։ Նրանք տարակուսում .....
Երկրաշարժ, բայց ոչ սրտաշարժ
«Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ: Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն»: «Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար» (Սաղմ․ 46։1-2, 12)։ Հայաստանի քաղաքներից Լենինականի և շրջակա 37 գյուղերի՝ երկրաշարժի հետևանքով ավերվելը մեզ ամենքիս խոր ցավ պատճառեց և մի նոր վերք ավելացրեց մեր սրտին։ Հետզհետե մեզ հասնող հեռագրական .....
Ո՞ւր է եղբայրդ
«Տերը հարցրեց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»» (Ծննդ․ 4․9)։ Սուրբ Գրքի առաջին գլուխներում ընթերցողի ուշադրությունը գրավում են հետևյալ երկու հարցումները, որոնք Աստված ուղղել է մարդուն. «Ո՞ւր ես» (Ծննդ. 3.9), «Ո՞ւր է եղբայրդ» (Ծննդ. 4.9): Այս երկու հարցադրումներից է սկիզբ առել ողջ աշխարհի՝ ինչպես անհատական, այդպես էլ համայնական փրկությունը: Այս հարցումներն այսօր էլ Աստված ուղղում է մեզ նույնքան հանդիսավորությամբ՝ .....
Հույսը
«Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ. 5:4)։ Ստորին Եգիպտոսի ընդարձակածավալ անապատներում՝ արևի կիզիչ ճառագայթների տակ, երբեմն մի արտակարգ տեսարան է առաջանում, որը կոչվում է կրկներևույթ և որի գիտական բացատրությունը միայն 19-րդ դարի սկզբում տրվեց: Ճամփորդն իր հոգնությունից ու ծարավից ընկճված, տկար աչքերով հորիզոնի վրա հետզհետե ընդնշմարում է կապտագույն, ընդարձակ լճեր, որոնք մինչև իսկ եզերված են բնակավայրերի տարտամ ուրվագծերով՝ այնպիսի .....
Մի՛ սպանիր
«Մի՛ սպանիր» (Ելք 20.13)։ Թերևս ձեզնից ոմանք, չսպասելով, որ ավարտեմ բնաբանս, սրտնեղած ասեն․ «Պատշաճ չէ, որ քաղաքակիրթ ու բարեհամբավ այս քաղաքի եկեղեցում նման բնաբանով սկսվող քարոզ հնչի»: Գուցե նաև ասեք. «Ավելի լավ կլիներ այս պատվիրանն ուղղել թաքստոցներում հանգրվանած ավազակներին, որոնք հարձակվում են քարավանների ու ճանապարհորդների վրա, կողոպտում են ու սպանում: Այսպիսի բնաբանով խոսել մի ժողովրդի հետ, որն արժանապատվորեն է ապրում .....
Աստվածաշունչը
«Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ․ 3․16)։ «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսաւորում է իմ շաւիղները (Սաղմ․ 118․105)։ Ճիշտ է, մենք չենք հավատում Սուրբ Գրքի՝ երկնքից ընկած լինելուն, ինչպես այլազգիներն են հավատում, որ Ղուրանը երկնքից է ընկել, սակայն հավատում ենք, որ Սուրբ Գիրքը Աստծու հրաշալի պարգևներից մեկն է, որի միջոցով մարդկությունը հաղորդակից .....
Տրտմությունը
«Բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի» (Հովհ. 16.20)։ Հարցնում եմ ձեզ՝ ունկնդիրներիս, այժմ դուք ավելի զվա՞րթ եք, քան երբևէ, և արդյո՞ք շատ ուրախ եք զգում ձեզ: Կարծում եմ, որ ամենքիդ պատասխանն էլ պիտի բացասական լինի: Ինձ թվում է, որ մարդ որքան մեծանում է, որքան զարգանում և մասնավորապես խորամուխ է լինում գիտության ոլորտում, այնքան ավելի նրա մեջ աճում է տրտմությունը: Տրտմությունը մակընթացության նման քիչ-քիչ տարածվում է հասարակության .....
Միամտությունը
«Աղավնիների նման միամի՛տ եղեք» (հմմտ․ Մատթ․ 10․16)։ Մի շարք պարագաներում, երբ մեկի մասին ասում ենք, որ «միամիտ» է, նրա այդ հատկությունը գովերգած չենք լինում։ Սակայն այս բառը, որը հաճախ իբրև նախատինք է գործածվում, նաև ամենագնահատելի հատկանիշներից մեկն է, ի մասնավորի՝ դպրության մեջ ու գեղարվեստում։ Շատ ճիշտ է ասված․ «Միամտությունը գեղեցկության հիմնական նկարագրիչներից մեկն ու վսեմության ցուցիչն է» (Didero)։ Այդ խոսքը նույնքան .....
Զոհողությունը
«Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն» (Ծննդ. 22.10)։ Հասել էր ամենասարսռազդու պահը: Աբրահամը Մորիա լեռան ստորոտին զոհասեղան էր կառուցել, փայտերն էլ շարել էր անհրաժեշտ վայրում, և եկել էր զոհին փայտերի վրա դնելու պահը. ահա՛ ամենադժվարին ու տաժանելի գործը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի՜ մեծ դժվարությամբ ու կսկիծով ծերունի նահապետը կապեց իր միակ սիրելի զավակի ոտքերն ու ձեռքերը՝ նրան փայտերի վրա դնելու և զոհաբերելու .....
Աղքատը և հարուստը
«Աղքատ եղբայրը թող պարծենա, երբ Աստված բարձրացնում է իրեն, իսկ հարուստը թող պարծենա, երբ Աստված խոնարհեցնում է իրեն» (Հակ. 1.9-10)։ Ամեն անգամ, երբ Սուրբ Գրքում խոսվում է աղքատների ու հարուստների մասին, աղքատները մշտապես ջատագովվում են, իսկ հարուստները՝ պարսավվում: Հակոբոս առաքյալն ինքն էլ իր հերթին նորադարձ քրիստոնյաներին ուղղված նամակում խիստ լեզվով է խոսում հարուստների մասին, իսկ աղքատների վերաբերյալ քաղցրալեզու է գտնվում: Այսօրվա .....
Հիսուս Քրիստոսի աստվածությունը
«Փիլիպպոսն ասաց Նրան. «Տե՛ր, Հորը մեզ ցո՛ւյց տուր, և այդ բավական է մեզ»: Հիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, և Ինձ չճանաչեցի՞ր. ով Ինձ տեսավ, տեսավ Հորը» (Հովհ․ 14․8-9): Մեր Տերն ու Նրա աշակերտները հավաքվել էին Երուսաղեմի վերնատանը։ Հիսուս համոզված էր, որ աշակերտները տակավին չէին ճանաչում Իրեն։ Նրանք տարակուսանքներ ունեին Հիսուսի անձի ու գործի վերաբերյալ։ Աշակերտների այդ տարակույսը համարձակություն է տալիս .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․