15 Փետրվար, Կիր
Դեկտեմբերի 23-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում ամանորյա ուրախ տրամադրություն էր տիրում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Ալ մայասս» ռեստորանի սեփականատեր Ռազմիկ Խաչատուրյանի աջակցությամբ՝ Արև երեխաներն ուրախ Ամանոր նշեցին: Սեր, ջերմություն և ժպիտ ճառագող Արև երեխաների ներկայությունը կրկնապատկել էր տոնական ուրախությունը: Երգ ու պար սիրող Արևներն .....
Դեկտեմբերի 20-ին, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի Դվին սրահում, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների բժշկական տեղեկատվության հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում, կայացավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» թեմայի շուրջ հանդիպում-քննարկումը: Քննարկմանը ներկա էին ՀՀ կրթության, .....
Դեկտեմբերի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Տոսպիա» ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը սկսվեց Տերունական աղոթքով:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը: «Այսօր բոլորս .....
Նոյեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» ծրագրի շրջանակներում, «Արև-երեխաներ» ՀԿ-ի և բժիշկ-մասնագետների միջև տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Դաունի համախտանիշով երեխաների վարման կարգի ժամանակակից չափորոշիչների մշակում» թեման:
Մինչ քննարկումը Զորավոր Ս. Աստվածածին .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։
Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար, խորապես ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին:
Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում վիրավոր զինվորներին:
Հայոց Հայրապետի օրհնությամբ .....
Վեհափառ Տե՛ր,
Աստվածային նախախնամությամբ և Ազգի կամոք Միածնաէջ Սուրբ Տաճարում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու կերպը, ներշնչում ուժականություն և տոկունություն՝ մոլորեցնող փոթորիկներին դիմակայելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության ուղիներով անսայթաք քայլելու համար: «Ապրենք ու գործենք .....
Նոյեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և «Անանուն թմրամոլներ» խմբի երկու մասնակիցներ հանդիպում ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի հինգերորդ լսարանի գործնական աստվածաբանության հոսքի ուսանողների հետ: Հովվական սոցիալական ծառայության առարկայի շրջանակներում՝ ճեմարանականները ծանոթացան Տեր Գրիգորի հովվական սոցիալական ծառայության ուղուն և Զորավոր Ս. Աստվածածին .....
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով հերթական ժողովի նիստերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արևմտյան Եվրոպայում Հայրապետական .....
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անդրադարձ կատարեց վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն արտահայտեցին հնարավոր ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ` ընդգծելով, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին:
Քննարկումների ընթացքում .....
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԳՀԽ անդամներին և արդյունավոր .....
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Գյուտ Խաչի տոնը նշեց հոկտեմբերի 28-ին, տոնական կիրակին կրկնակի տոն էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի և բազմաթիվ ուխտավորների համար: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Գյուտ Խաչի տոնն այս տարի առաջին անգամ հայտարարվել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի .....
Հոկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու Զորավոր երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Պայծառակերպության խորհուրդը և տոնի ժողովրդական առանձնահատկությունները» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, աստվածաբան Հասմիկ Աբրահամյանը:
Բանախոսությունն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսը նախ անդրադարձավ Քրիստոսի պայծառակերպության .....
Հոկտեմբերի 16-ին՝ Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրը, մեծ հանդիսավորությամբ նշվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: Արդեն վեցերորդ տարին է, որ սրբի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները և բազմաթիվ ուխտավորներ նախ մասնակցեցին .....
Հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը, որն իրենց ներկայությամբ պատվել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, Աժ պատգամավորներ, կառավարության անդամներ, մտավորականներ ու հասարակական գործիչներ:
Հայկ Մարությանը հանդիսավորությամբ երդվեց ազնվորեն .....
Հոկտեմբերի 12-13-ը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում տեղի ունեցավ երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի սեմինարը, որը վարեց Ռոստով քաղաքից ժամանած նախկին թմրամոլ Վլադիմիր Զուրնաջին: Մինչ սեմինարը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց սեմինարի կազմակերպիչներին՝ երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի ներկայացուցիչներին, և սեմինարի մասնակիցներին, ովքեր .....