.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
«Տաճարը ոչ միայն հոգու բարձր թռիչքների, վեհ կրոնական զգացմունքների վայր է, այլ նաև մի տեղ, ուր մեր հոգին տրամադրվում է առաքինի գործեր հանդես բերելու: Արարիչը դրել է հոգու մեջ առաքինության աստվածային լարեր, որոնք երբեք չեն լռում: Այդ աստվածային լարերը մեր խիղճն է, որ անդադար պահանջում է քրիստոնեական առաքինությունները մարմնացնել կյանքի մեջ»,- ասել է հայոց հայրապետներից Գևորգ Զ Չորեքչյանը:
Բոլոր ժամանակներում Հայ Առաքելական Սուրբ .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սոցիալական ծրագրերի շնորհիվ շարունակում է աստվածապարգև իր առօրյան հարստացնել բարեպաշտությամբ և աստվածային օրհնությամբ: Մերձավորի հանդեպ անկեղծ հոգատարությամբ լի հոգին է դառնում ճշմարիտ բարեպաշտության պահպանողը: Այդպիսի հոգատարությունը բացում է մարդու հոգու աչքերը և հնարավորություն տալիս դիտելու կյանքն իր բնական էությամբ:
Փետրվարի .....
Տերը բախում է մեր սրտի դուռը և ասում՝ ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ (Մատթեոս 9:13): Իրականում Աստված մեր նվերների և զոհաբերության կարիքը չունի, բայց այդ կերպ Նա ցանկանում է ճանաչել մեր սիրտը, տեսնել մեր սերն Իր հանդեպ: Ինչպես երկրավոր ծնողների համար թանկ են երեխայի սերն ու ուշադրությունը, այդպես և Երկնային Հոր համար թանկ է մեր անկեղծ սերն Իր հանդեպ: Եվ այդ սրտանց զգացումը Տերը կարող է տեսնել այն նախանձախնդիր ոգու մեջ, որ կարող ենք դրսևորել .....
Տիրոջ կամքն է, որ յուրաքանչյուր ոք հարատևի բարի գործերի մեջ: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, եթե մենք նախաձեռնեինք շրջագայություն արքայական մայրաքաղաքով և նրա մեծ մասն անցնելով՝ հանկարծ ծուլանայինք և կանգ առնեինք, չվերջացնելով ուղին, ապա այդպիսի շրջագայությունն անօգուտ կլիներ մեզ համար: Այդպես և մարդը կոչված է բարին գործելու և պետք է դրա մեջ մնա, մինչև որ ավարտի բոլորը՝ արժանորեն քայլելով դեպի Նրան, ով կոչել է իրեն բարության: Անկասկած, մենք .....
Հունվարի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մարիամ Աշխատոյանին (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աշխատոյան ընտանիքի չորս անչափահաս երեխաների հայրը 2-րդ խմբի զինհաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու: Կարիքավոր բազմազավակ ընտանիքը բնակվում է վարձակալությամբ Էջմիածին քաղաքի Կրուպսկայա փողոցի 18 հասցեում: «Արդեն մի քանի ամիս է, .....
Երբ մարդու սիրտը լի է աստվածային սիրով, ապա նա սկսում է լիարժեքորեն ճանաչել և վայելել Արարչի սերը և նրա համար այլևս դժվար չէ սիրել Նրան ու բոլոր նրանց, ովքեր պատկանում են Տիրոջը: Եկեղեցու հայրերն իրենց մերձավորի հանդեպ այն աստիճանի սեր ունեին, որ շատերին այն թվում էր անհավանական, բայց անհավանական ոչինչ չկա նրա համար, ով փոխել է իր միտքը և սկսել է մտածել ու ապրել Աստծո խոսքի համաձայն:
Դեռևս առաջին դարից եկեղեցում Տիրոջով համախմբված համայնքներն .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, հունվարի 21-ին աջակից եղավ Մկրտչյան բազմանդամ կարիքավոր ընտանիքին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Լիդիային (61 տ.) հանձնեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի կողմից տրամադրված դրամական աջակցություն՝ 100 ԱՄՆ դոլար:
Տասը անդամներից բաղկացած կարիքավոր ընտանիքը բնակվում .....
Հունվարի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հերթական աջակցությունն այս անգամ ստացավ Առուստամյան ընտանիքը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Առուստամյան Մայային (54 տ.) հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրված դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար): Տիկին Մայան, իր դստեր՝ Առուստամյան Օվսաննայի (21 տ.) հետ բնակվում է Էջմիածին քաղաքի հանրակացարանում: Տասնյոթ տարի է, որ նա միայնակ է խնամում իր դստերը: Առուստամյան .....
Մինչ այս խոսքերը հնչեցնելը, Տերն Իր առաքյալներին ասաց՝ մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ: Ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք (Հովհաննես 13:34-35): Նոր և չհնացող պատվիրան, որի իրագործման կարևոր առաքելությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր ծառայասիրության ընթացքն է ապրում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին .....
«Մեզնից ամեն մեկն ավետարանական թզենու նման տնկվել է Աստծո այգում, այսինքն՝ Եկեղեցու հովանու ներքո և ինչպես այգետերն է պտուղներ ակնկալում ծառից, այնպես էլ Աստված մեր մեջ պիտի փնտրի այն պտուղները, որոնց համար Նա մեզ ստեղծեց և բերեց Իր Եկեղեցի: Աստված մեզ ժամանակ է տալիս, որպեսզի ինքներս մեզ հարց տանք, թե ի՞նչ բարի գործեր եմ անում ես: Որո՞նք են այն պտուղները, որ Աստված ակնկալում է մեզնից: Դրանք քրիստոնեական առաքինություններն են` սերն Աստծո .....
Սուրբ Պողոս առաքյալի խոսքով՝ մարդը միայն իր մասին չէ, որ պետք է մտածի, այլ նաև՝ ընկերոջ և մերձավորի մասին (Փիլիպեցիներ 2:4):
Մտքերի և սիրո ամբողջական միությունը ձեռք է բերվում հպարտությունից և եսասիրությունից հեռու: Խոնարհ լինելու պարագայում է մարդը տեսնում իր նմանի կարիքը: Եկեղեցու հայրերը նշում են, որ եթե եսասերի համար բոլորը միջոց են, իսկ ինքը նպատակ, ապա զոհաբերությունից ծնված քրիստոնեական սերն ունեցողի համար բոլորը նպատակ են, ինքը .....
Աստվածային և հավիտենական բարին մարդու համար հեռավոր և ոչ տեսանելի մի իրողություն չէ, ոչ էլ երազանք կամ հնարանք, այլ կենդանի իրականություն, որ հասանելի է մարդկությանն ու նրա փորձառությանը: Աստվածային բարին մարդը կարող է ձեռք բերել և դարձնել իրենը՝ նրանով լիացնելով իր սիրտը, հոգին և մարմինը: Եթե մարդն իր ողջ էությամբ փնտրում է Աստծուն, ապա առաջին հերթին այդ մեծագույն բարիքին նախ ինքն է արժանանում՝ միաժամանակ բաժնեկից դարձնելով իր մերձավորներին .....
«Գթասրտությունն այնպիսի առաքինություն է, որի շնորհիվ մարդն իր մեջ եղած սերը փոխանցում է ուրիշներին, ովքեր կապված չեն իր հետ ո՛չ ընկերային և ո՛չ բարեկամական կապերով, որոնց առջև ինքը չունի ոչ մի պարտավորվածություն և որոնցից հույս էլ չունի որևէ ակնկալիքի»,- ասել է անգլիացի փիլիսոփա, երգիծաբան և տնտեսագետ Բեռնարդ Մանդեվիլը (1670-1733 թթ.):
Վերոնշյալ խոսքի համաձայն՝ սերն իր շուրջն է միավորում Աստծո մեծ ընտանիքի անդամներին: Աստվածային սիրո .....
Ոչինչ այնքան հեշտությամբ չի տանում մարդուն դեպի արդարություն, ոչինչ այնպես չի նպաստում աստվածմերձեցմանը, որքան գթասրտությունը՝ ողջ սրտից և ուրախությամբ ցուցաբերված գթասրտությունը հանդեպ կարիքավորը: Քանի որ, ըստ եկեղեցու հայրերի, անգամ Տիրոջ խոսքն է ցույց տալիս, որ Աստված կարիք ունի բարերարության՝ ասում եմ ձեզ, որովհետև Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք (Մատթեոս 25:40): Եվ եթե Աստված աղքատացավ հանուն մեզ ու կարեկցաբար .....
Աստված իր ստեղծած մարդուն բնակեցրեց բերկրության դրախտում, որը գեղեցկատեսիլ էր և առատ ամեն ինչով: Թվում էր, թե անելու ոչինչ չի լինի, բայց Աստված պատվիրեց առաջին մարդուն, որ աշխատի, մշակի և պահպանի այն: Անգամ դրախտում Աստված աշխատելու պատվեր տվեց: Երբ Նա Ադամին և Եվային վտարեց դրախտից անհնազանդության մեղքի պատճառով, մյուս պատիժների հետ միասին ասաց նաև հետևյալը. «Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես» (Ծննդոց 3:19): Սա պատիժ էր թե՛ առաջին մարդկանց .....