5 Սեպտեմբեր, Շբ
Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի (Մատթեոս 24:27):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Այսօր Մեծի Պահոց շրջանի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Այն խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստը և նշանավորվում է նրանով, որ ազդարարում է Տիրոջ երկու գալուստներն էլ, որ մեկ անգամ եկավ մեզ ուսուցանելու փրկության ճանապարհը, և որ Նա կրկին գալու է՝ դատելու .....
Յանուն Հօր եւ Որդւոյն եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.
«Եղեն ինձ արտասուք իմ կերակուր
ի տուէ եւ ի գիշերի, եւ այն զի ասէին
զիս զօրհանապազ` թէ Ո՞ւր է Աստուած քո»,
«Գիշեր–ցերեկ իմ արցուքներով սնվեցի,
քանզի ամեն օր ինձ ասում էին.
«Քո Աստվածն ո՞ւր է»» (Սղմ. ԽԲ (Ա):4):
Սիրելի ուխտավոր հավատացյալներ, ահավասիկ սաղմոսի այս սեղմ տողերի մեջ են ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի տառապանքն ու տանջանքները, Ում չարչարանքների ու Վիրապ .....
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն»:
Հիսուս հետևյալ առակը պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է աղոթել առանց վհատվելու. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո’չ Աստծուց էր վախենում և ո’չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում՝ իրավունքս պաշտպանիր իմ հակառակորդից: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. թեև Աստծուց չեմ վախենում .....
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ ու քույրեր,
Եկեք այսօր կրկին անդրադառնանք տիեզերական մեր ճամփորդությանը, մեր այս աշխարհից մյուս աշխարհ մեկնումին:
Երբ այս եկեղեցուց դուրս ելնեք և մտնեք աշխարհ, կտեսնեք, որ քաղաքակրթության մեջ շատ քիչ բաներ կան, որ ձեզ պիտի հիշեցնեն այս ճամփորդությունը. մեր կարդացած բոլոր վեպերը, մեր տեսած բոլոր ֆիլմերը սկսվում են ծնունդով և ավարտվում մահով: Աշխարհում մարդու մասին մեր իմացածը մշտապես սկսվում է ծնունդով .....
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,
Աստծո բարեհաճությամբ կանգնել ենք արդեն Մեծ Պահքի երրորդ շաբաթվա շեմին և մեր աղոթական ընթացքն ենք շարունակում պահոց շրջանի ապաշխարության փրկարար ճանապարհով: Ինքնաքննությամբ, անկեղծ զղջմամբ, բարի գործերով լեցուն այս շրջանը, որ հույժ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, աստվածային իմաստուն խրատներով, կենդանարար լույսով և բուժիչ մաքրությամբ է լցնում կործանարար մեղքից կրկին կյանքի դարձող .....
Բառն արդեն ասում է… դրախտից արտաքսումն է խորհրդանշում:
Ուրեմն, ինչու՞ համար ենք այսօր պահքի մեջ, ինչու՞ համար ենք այսօր ապաշխարության մեջ… Որովհետև այնտեղից սկսվեց: Աստծո խոսքի նկատմամբ անվստահություն ցուցաբերեցինք և անհնազանդ գտնվեցինք, որի պատճառով դրախտից արտաքսվեցինք: Դրախտից արտաքսվելով, մեղքի այս երկիրը ժառանգեցինք: Եվ մեղանչական վիճակ ժառանգելով, բուժման կարոտ եղանք և մնայուն ապաշխարության կարոտ ենք, դրա համար էլ, .....
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդանն է, իսկ վաղվանից սկսվում է Մեծ Պահքը, որ պիտի մեզ ուղղորդի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Այսօր տոնախմբում ենք Բարեկենդանը՝ մեր երբեմնի դրախտային կյանքի մասին հիշողություններով և ապագայում դրան հասնելու տեսիլքով: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն կամ բարի կյանք: Այն խորհրդանշում է մարդու .....
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհաննես 7:37):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Մեր Տեր Հիսուս Քրիստոս կյանք է և կյանքի աղբյուր, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Տե՛ր, քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսը տեսնում» (Սաղմոս 35:10): Եսայու մարգարեության մեջ ասվում է. «Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, .....
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,
Ինչպես գիտեք այսօր Եկեղեցին նշում է հատկապես մեր՝ հայերիս կողմից շատ սիրված և սպասված Տեառնընդառաջի տոնը: Այս տոնը հատկապես շատ սիրվեց հայ ժողովրդի կողմից, քանի որ ներդաշնակորեն միահյուսեց քրիստոնեականն ու ազգային գեղեցիկ ավանդականը: Ուրախությամբ լի այս տոնը ոչ միայն հոգևոր, այլև տեսանելի լույս բերեց յուրաքանչյուր հայ օջախից ներս՝ հույս և հավատ պարգևելով վաղվա օրվա նկատմամբ: Այս տոնը Հայաստանում .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ և նորապսակ զավակներ,
Սրտի ցնծությամբ շնորհավորում եմ բոլորիս Հայ Եկեղեցու լուսապայծառ տոներից մեկի՝ Տեառնընդառաջի կապակցությամբ: Մոտ երկու հազարամյակ առաջ այս օրը, երբ ընդունված կարգի համաձայն Հովսեփ Արդարն ու Սրբուհի Աստվածամայրը քառասնօրյա աստվածամանուկ Քրիստոսին Տաճար բերեցին՝ ի նշան ընծայության Աստծուն, արդար և աստվածավախ ծերունի Սիմեոնը, որին Աստված խոստացել էր, որ մահ չի տեսնելու մինչև Տիրոջ .....
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Հին կտակարանի մեջ նկարագրվող հրեա ժողովրդի պատմությունը, Աբրահամի և նրա սերունդների կյանքի ընթացքը, աստվածային օրենքներն ու պատվիրանները, առակներն ու իմաստությունները, մարգարեների կանխասացությունները Մեսիայի գալստյան մասին, Դավիթ թագավորի անզուգական սաղմոսները, ավետարանական պատմությունները, որոնք ավետում են Աստծո Որդու գալուստը, բժշկություններն ու քարոզչությունը Երկնային .....
«Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։ Այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, ունենա հավիտենական կյանք. և ես նրան վերջին օրը հարություն առնել տամ»։ Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը։ Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ՞՝ Հովսեփի որդին, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Իսկ .....
«Հիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը: Եվ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմիր ինձ, Տեր, Դավթի Որդի, աղջիկս չարաչար դիվահարվում է»: Բայց Նա նրան պատասխան չտվեց, և նրա աշակերտները մոտենալով՝ աղաչում էին Նրան ու ասում. «Արձակիր նրան, որովհետև մեր հետևից աղաղակում է»: Նա պատասխան տվեց և ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ»: Իսկ կինը .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, որ միավորված եք Քրիստոս Հիսուսով,
Շնորհավորում եմ ամենքիս այսօրվա բազմախորհուրդ տոնի կապակցությամբ, որ ամեն տարի, հունվարի 13-ին, նշում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին: Ուրախ եմ կրկին տեսնել ձեզ մեր եկեղեցու սրբազան հարկի ներքո միախմբված և շտապում եմ ընթերցել ձեզ համար մեր Տիրոջ երկրային կյանքի այն դրվագի մասին, որը հիմք է հանդիսացել այսօրվա տոնի համար և նկարագրված է Ղուկասի Ավետարանում. «Եվ .....
Ցնծացե՛ք, սիրելինե՛ր և մեծ խնդությամբ երգեցե՛ք. «Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, Տեառն մերոյ և յայտնության»:
Այո՛, սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, այսօր տոների սկիզբն է, այսօր Բեթղեհեմի երկնակամարում մի վառ աստղ ծագեց՝ ավետելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի լուսապայծառ Սուրբ Ծնունդը, որի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ամենքիս: Այսօր ցնծում է ողջ Տիեզերքը, քանզի մոտ երկու հազարամյակ առաջ, այս օրը, ականատեսը եղավ հրաշքների .....