Հինգ տարի անընդմեջ, մայիսի 14-ին՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, բազմաթիվ ուխտավորներ են այցելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ հաղորդակիցը դառնալու իր հրաշագործ զորությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին: Այս տարի ևս, մինչ Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը, հավատացյալները և տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ Փարպեցի-Թումանյան փակուղուց հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը, .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման ցնծաբեր օրերի առիթով:
Մայիսյան այս եռատոն խորհուրդն ու տոնակատարությունները կրկին բերկրանքով են լցնում մեր հոգիները: Այսօր անդրադառնում և վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած այն շոշափելի ջանքերը, որոնք նպաստեցին .....
Մայիսի 7-ին՝ Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Ձեզ հետ եմ» խորագիրը կրող ներկայացում, որ կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը:
Ներկայացմանը մասնակից դերակատարները կարողացել էին հանդիսատեսին տեղափոխել Քրիստոսի երկրային կյանքի ժամանակաշրջան՝ ականատեսը դարձնելով Խաչելությունից մինչև Ս. Համբարձում ձգվող իրադարձություններին: Իսկ իրադարձությունների .....
Մայիսի 7-ին՝ Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը, իր հրաշագործ զորությամբ հայտնի Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածինը զորացավ ևս մեկ զորավոր սրբությամբ՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչով: Եկեղեցին «Զորավոր» է կոչվում, քանի որ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում է ամփոփված Սուրբ Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները և եկեղեցում ժամանակին պահվել է հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը (13-րդ դար):
Կարմիր .....
Մայիսի 7-ին Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով:
Հայրապետական Սրբատառ կոնդակում ասված է.
«ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ .....
Ապրիլի 18-20-ը Աղվերանում մեկնարկեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական փուլի համաժողովը, որ կրում էր «Քրիստոնեական ազատության դրսևորման հնարավորությունը ընտանիքում» ընդհանուր խորագիրը: Համաժողովին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերի հոգևորականներ և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց .....
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Զի կեանս յաւիտենական ետ մեզ Աստուած, և այս են կեանքն, որ յՈրդին նորա են» (Ա Հովհ. Ե 11):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ: Արդարև, անսահման է ուրախությունը .....
Ավագ հինգշաբթի երեկոյան քրիստոնյաներն առիթ ունեն մասնակիցը դառնալու խոնարհության մեծագույն օրինակը հանդիսացող եկեղեցական մի արարողության, որ կոչվում է ոտնլվա: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր դասի հետ միասին ոտնլվայի արարողությանը նախապատրաստվում էին նաև եկեղեցում ծառայող տասներկու դպիրներ: Նրանք մասնակից էին դառնալու ավետարանական մի պատմության, որի համաձայն` մեր Տերը, Իր անճառ փառքից խոնարհվելով, լվաց Իր առաքյալների ոտքերը:
Արարողությունն .....
Ավագ հինգշաբթին իր արարողակարգերի առատությամբ տարբերվում է Ավագ շաբաթվա մյուս օրերից: Այս օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում վաղ առավոտյան կատարվում է «Կարգ ապաշխարողաց»-ը, այնուհետև, ի հիշատակ Վերջին ընթրիքի, Ս. Պատարագ է մատուցվում և օրն ավարտվում է ոտնլվայի և խավարման արարողություններով:
Թեև Ավագ հինգշաբթի օրն աշխատանքային էր, բայց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին վաղ առավոտյան բազմամարդ էր: «Կարգ ապաշխարողաց»-ի ներկաները .....
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ տարվա օրերը բաժանվում են երեք մասի՝ տոներ, սրբոց օրեր և պահոց օրեր: Տարվա գրեթե կեսը պահք է՝ բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի և Մեծի պահոց շրջանի: Մեծ պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որ երբեմն անվանում են նաև Չարչարանաց շաբաթ: Եկեղեցական հայրերը դարերի ընթացքում գեղեցկացրել, հարստացրել ու առավել արտահայտչական իմաստ են հաղորդել այս շաբաթվա արարողություններին:
Ավագ շաբաթվա երկրորդ .....
Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն:
Զորավոր .....
Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին և մեր բարեմաղթանքները՝ մայրության բերկրանքին սպասող կանանց, բոլոր մայրերին և օրիորդներին:
Սիրելիներ, այսօր մեր Սուրբ Եկեղեցու խորաններից Տիրամոր բարեխոսությամբ օրհնություն է բաշխվում բոլոր հավատացյալներին, օրհնվում են մայրության բերկրանքին սպասող կանայք և փոխանցվում է Սուրբ .....
«…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա’յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը…»: Պարույր Սևակ
Սևակյան այս տողերի բարձրագույն գնահատմամբ յուրաքանչյուր զավակ խոնարհվում է իրեն կյանք պարգևող էակի առջև, ով ի վերուստ «մայր» կոչվելով՝ դարձել .....
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է անշարժ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Այդ առթիվ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Աստվածամորը նվիրված տոնը բազմաթիվ հայորդիների քայլերն ուղղորդել էր դեպի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ներկաները վաղ առավոտյան մասնակցեցին Գիշերային և Առավոտյան ժամերգություններին, ապա Ս. Պատարագին իրենց աղոթքները միահյուսեցին Տիրամորը նվիրված բարեխոսական .....
Ապրիլի 6-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար:
Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների .....