«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9):
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ .....