Պատկերագրություն

Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:

 

Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:

Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:

Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:

Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:

Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:

Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)

Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:

Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:

Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:

Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:

Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:

Օգտագործված գրականության ցանկ՝

  1. Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
  2. Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
  3. Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
  4. «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:
Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում
Սուրբ Գրիգոր Նարեկացու պատկերը կերպավորվել է տարբեր ժողովածուներում, Հայսմավուրքներում, Աղոթագրքերում և այլ գրքերում: Սրբի «Մատյան Ողբերգություն»-ը բազմիցս արտագրվել և ընդօրինակվել է՝ պատկերազարդվելով սրբի դիմանկարով: Կիլիկիայում XII դարում պատկերազարդվում էին ոչ միայն Ավետարանները, այլև այլ տիպի մատյաններ, որոնցից իր շքեղ ձևավորմամբ և պատկերազարդմամբ աչքի է ընկնում Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը, որի .....
«Թովմասի անհավատությունը» թեմայի պատկերագրությունը
«Թովմասի անհավատությունը» տեսարանում պատկերի կոմպոզիցիոն առանցքում Հիսուս Քրիստոսն է և Թովմաս առաքյալը: Գեղանկարչական տպավորություն է թողնում Ագուլիսի Ս. Թովմա եկեղեցու արևմտյան շքամուտքում գտնվող «Թովմասի անհավատությունը» հարթաքանդակը: Դա, ըստ էության, հարթաքանդակի ու որմնանկարի համատեղման գեղեցիկ օրինակ է, ամենայն հավանականությամբ՝ եկեղեցին նկարազարդող վարպետի (Նաղաշ Հովնաթան) մտահղացման արդյունքը: Կենտրոնում, խաչափայտը .....
«Քրիստոսը Գեթսեմանի այգում» դրվագը պատկերների համակարգում
«Քրիստոսը Գեթսեմանի այգում» նկարը (№ 7651 ձեռագիր) այլ կերպ կոչվում է «Հիսուսի աղոթքը Ձիթենյաց լեռան մոտ»: XIII դարի մանրանկար է և թեև նկարված է Մատթեոսի ավետարանում (Մատթեոս 26:36-46), բայց ավելի շուտ ներկայացնում է Ղուկասի ավետարանի դրվագը (Ղուկաս 22:39-46): Այս նկարը համապատասխանում է սույն թեմայով մանրանկարների այն խմբին, որ Արևմուտքում տիրապետում էր X դարի ընթացքում, բայց գլխավորապես պատկանում է միջին բյուզանդական շրջանին, պատկերում .....
«Մովսեսը ստանում է Օրենքի տախտակը» նկարը քրիստոնեական արվեստում
Տասը պատվիրանները (Ելք 20.1-17) Աստծո ձեռքով գրվեցին քարեղեն տախտակների վրա, որպեսզի չմոռացվեն: Դրանք տրվեցին Մովսես մարգարեին Սինա լեռան վրա: Վաղ քրիստոնեական հուշարձաններում Մովսեսին պատվիրանների հանձնումը ամենահաճախ պատկերվող տեսարանն է։ Համաձայն Ելից գրքի՝ Սինա լեռան վրա լսվում էր միայն Աստծո ձայնը, սակայն հաճախ Նրա ֆիգուրը պատկերվում է մշուշի մեջ և կրակում: Մովսեսը ծնկած է պատկերվում օրենքի տախտակները ստանալիս: Ներքևում պատվանդանի .....
Մովսես մարգարեի կյանքի տեսարանները հայ և համաշխարհային արվեստում
Պատկերագրության մեջ Մովսես մարգարեն սովորաբար պատկերվում է պատրիարքի կերպարով՝ սպիտակամորուս և քամուց ալիքվող մազերով, սակայն երբեմն նա հանդես է գալիս որպես երիտասարդ և անմորուս պատանի: Նրա դեմքը լուսավորված է, որը սովորաբար պատկերվում է լույսի ճառագայթներով կամ երկու եղջյուրներով: Վաղ միջնադարյան և Վերածննդի նկարիչները նրան պատկերում էին եղջյուրներով: Հրեաներն ասում են, թե երբ Մովսեսը իջնում էր Սինա լեռից՝ բերելով օրենքի տախտակները, .....
«Սամարացի կինը ջրհորի մոտ» տեսարանի պատկերագրությունը
Հովհաննես ավետարանիչը նկարագրում է, որ մի անգամ Հիսուս Հրեաստանից Գալիլեա մեկնելու համար անցնում է Սամարիայի քաղաքներից մեկի մոտով: Կեսօրի մոտ էր, շոգ ժամանակ, երբ Հիսուս, ճամփորդությունից հոգնած, նստեց Հակոբ նահապետի աղբյուրի մոտ՝ ջուր խմելու և հանգստանալու: Աշակերտները Նրա հետ չէին. գնացել էին քաղաք՝ ուտելիք գնելու: Ջրհորին մի սամարուհի է մոտենում՝ ջուր տանելու: Հիսուս նրանից խմելու ջուր է ուզում: Կինը զարմանում է. հրեաների համար անպատվություն .....
Սուրբ Ստեփանոսի քարկոծման տեսարանի պատկերագրական կերպը
Ս. Ստեփանոս Նախավկան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու չորս գլխավոր բարեխոսներից է: Նա մեկն էր այն յոթ այրերից, որոնք Երուսաղեմի եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեցին՝ ժողովրդին սպասավորելու համար: Այս երիտասարդը լցված էր Սուրբ Հոգու շնորհներով ու զորությամբ և Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլև զարմանալի գործերով ու նշաններով: Նրա քարոզներն ու անվեհեր կեցվածքը, իմաստությունը և հաստատակամությունը գրգռում էին հրեաներին, և նրանք .....
Դավիթ թագավորի պատկերագրային կերպը
Քրիստոնեական արվեստում հանդիպում ենք չափազանց հետաքրքիր և ինքնատիպ պատկերների՝ նվիրված Դավիթ թագավորին: Այդպիսիններից է նկարիչ Ղազարի «Դավիթ թագավորը» պատկերը: Շնորհաշատ ծաղկողը գործել է Վասպուրականի մանրանկարչության լայնածավալ դաշտում, որի վրձնի տակից դուրս են եկել հետաքրքրաշարժ և յուրահատուկ գործեր: Դավիթ թագավորի պատկերով է զարդարված Ռշտունիք գավառի Ս. Հակոբ եկեղեցու հարավային պատուհանի ձախ կողմը: Կիլիկյան դպրոցի միջնադարյան .....
«Անցումը Կարմիր ծովով» տեսարանի պատկերային արտահայտությունները
Կիլիկյան ամենաանվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի վրձնած «Անցումը Կարմիր ծովով» նկարը ներկայացնում է տարբեր ժամանակներում կատարված դեպքերի համաժամանակյա պատկերում. փարավոնի հեծյալների կողմից իսրայելացիների հետապնդումը մինչև Կարմիր ծովն անցնելը, խավարը եգիպտացիների վրա, հետ նայող սարսափահար իսրայելացիները ծովի մյուս կողմում (կանայք թմբուկ են զարկում)՝ երկնքից սուրացող պահապան հրեշտակի հետ: Այս թեման այլ ձևով կրկնվում է Հեթում .....
Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների պատկերները
Պատկերագրութան մեջ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, նրանց զինակից, հայ առաջին նահատակված սրբուհի Սանդուխտ կույսի պատկերներ են ստեղծվել: Հայոց դարձի գլխավոր դեմքերի և մշակույթի գործիչների դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծել Հովնաթանյան տոհմի շնորհալի նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը (1730-1801թթ.), այդ թվում և Ս. Բարդուղիմեոսի կտավը: Տպավորիչ է նկարչի վրձնած առաքյալի կերպարը՝ Աստվածամոր .....
Հիսուս Քրիստոսին խաչից իջեցնելու տեսարանը
Հիսուս Քրիստոս խաչից իջեցվեց և թաղվեց եբրայական օրենքի համաձայն: Ավետարանիչները գրում են, որ Հովսեփ Արիմաթեացին, որն աշակերտել էր Քրիստոսին, Պիղատոսի մոտ գնալով, խնդրում է Հիսուսի մարմինը: Լսելով, որ Հիսուս արդեն մահացել է՝ Պիղատոսը զարմանում է և համոզվելու համար իր մոտ է կանչում հարյուրապետին և հարցնում. «Իսկապե՞ս այդքան շուտ մեռավ»: Եվ հարյուրապետից ճշտելուց հետո թույլ տվեց, որ Հովսեփը վերցնի Հիսուսի մարմինը: Հովսեփը, մարմինն առնելով, .....
Հիսուս Քրիստոսին խաչից իջեցնելու տեսարանը
Հիսուս Քրիստոս խաչից իջեցվեց և թաղվեց եբրայական օրենքի համաձայն: Ավետարանիչները գրում են, որ Հովսեփ Արիմաթեացին, որն աշակերտել էր Քրիստոսին, Պիղատոսի մոտ գնալով, խնդրում է Հիսուսի մարմինը: Լսելով, որ Հիսուս արդեն մահացել է՝ Պիղատոսը զարմանում է և համոզվելու համար իր մոտ է կանչում հարյուրապետին և հարցնում. «Իսկապե՞ս այդքան շուտ մեռավ»: Եվ հարյուրապետից ճշտելուց հետո թույլ տվեց, որ Հովսեփը վերցնի Հիսուսի մարմինը: Հովսեփը, մարմինն առնելով, .....
«Հովհաննես ավետարանիչը թելադրում է Պրոխորոնին» պատկերի կոմպոզիցիան
«Հովհաննես ավետարանիչը Պատմոս կղզում Պրոխորոնին Հայտնության գիրքը թելադրելիս» նկարը բանաստեղծական և ոգեշնչող սյուժեներից է: Պատկերագրության մեջ այն մեծ մասամբ տրված է գեղեցիկ և հուզական ձևով: «Հովհաննես ավետարանիչը թելադրում է Պրոխորոնին» պատկերի հիմնական կառույցը հետևյալն է. ձախ կողմում՝ երկնքի հատվածում, պատկերվում է  Աստծո աջը, Հովհաննես առաքյալը՝ դեպի Աստծո աջը դարձած, Հովհաննեսի ոտքերի մոտ պատկերվում է նրա .....
Հրաշագործությունների շարքում «Հիսուսը քայլում է ջրի վրայով» տեսարանի պատկերագրումը
«Հիսուսը քայլում է ջրի վրայով» հրաշքի մասին պատմում են Մատթեոս, Մարկոս և Հովհաննես ավետարանիչները (Մատթ. 14:22-33; Մարկ. 6:45-56; Հովհ. 6:15-21): Մատթեոսի ավետարանում պատմվում է, որ Հիսուս քաղցած ժողովրդին կերակրելուց հետո աշակերտներին ստիպում է նավակ մտնեն և իրենից առաջ գնան լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի: Ժողովրդին արձակելուց հետո Հիսուսն առանձին բարձրացավ լեռը՝ աղոթելու: Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, մինչ նավակը, .....
«Երկու կույրերի բժշկումը» տեսարանի պատկերային վերարտադրումը
Պատկերագրության մեջ ավետարանական երկու կույրերի բժշկությունը նկարագրող տեսարաններում բացահայտված է տառապանքի թեման: Մատթեոսի ավետարանում (9:27-31) ասվում է, որ Հիսուսը բժշկում է երկու կույրի, Ղուկասի ավետարանում (18:35-43)՝ մի կույրի: Կիլիկյան դպրոցի միջնադարյան հայ նշանավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակը ավետարանական կույրերին պատկերելիս պահպանել է տիպաժային որոշ նմանություններ (կարճ քիթ, նեղ ճակատ, երկար դունչ, ընդ որում վերևի շրթունքը ցածինից .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․