
Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:
Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:
Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:
Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:
Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:
Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:
Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)
Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:
Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:
Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:
Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:
Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:
Օգտագործված գրականության ցանկ՝
- Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
- Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
- Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
- «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ: Աստվածհայտնության խորհրդի դրսևորումը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա: Պայծառակերպության խորհրդին ներկա էին Մովսես և Եղիա մարգարեները, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Հիսուս, Կանայի հարսանիքում ջուրը գինու փոխելով, ցույց տվեց Իր աստվածային զորությունը, իսկ Թաբոր լեռան .....
Եղիա մարգարեի պատմությունը գրված է Աստվածաշնչում Թագավորությունների 3-րդ և 4-րդ գրքերում: Նա այն երկու մարդկանցից մեկն է (մյուսը Ենոքն է), որոնց մասին Աստվածաշնչում գրված է, թե երկինք են «փոխադրվել» առանց մահանալու (Ծննդ. 5:18-24): Աստված երկրի վրա Եղիային բազում հրաշագործություններով փառավորելուց հետո հրեղեն կառքով ու մրրիկով տանում է երկինք: Նա բարձրանում է երկինք Եղիսեի աչքի առաջ՝ առանց մարդկային բնական մահով մեռնելու:
Եղիա մարգարեի .....
Հոգեգալուստը Սուրբ Հոգու գալստյան տոնն է, որ տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, առաքելական հավաքի ժամանակ (Գործք Առաքելոց 2:1-13): Զատկի տոնից հիսուն օր անց նշվող տոնի ժամանակ, Տիրոջ խոստման համաձայն, Սուրբ Հոգու շնորհն իջնում է Քրիստոսի աշակերտների վրա: Քրիստոս համբարձվելուց առաջ առաքյալներին խոստացավ, որ կուղարկի Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն և պատվիրեց, որ մնան Երուսաղեմ քաղաքում մինչև, որ երկնային զորությամբ զգեստավորվեն: Այս մասին կարդում .....
Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով՝ Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին:
Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանի հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում վաղագույն պատկերները .....
Հովհաննես Մկրտիչը հանդես է եկել Գալիլեայի կառավարիչ Հերովդես Ագրիպիասի անբարո վարքի քննադատությամբ: Վերջինս, ոտնահարելով հրեական օրենքն ու սովորությունները, իր եղբորից՝ Փիլիպպոսից, բռնությամբ խլել էր նրա կնոջը՝ Հերովդիային, և ամուսնացել նրա հետ: Հերովդեսը Հովհաննես Մկրտչին բանտ է նետել, սակայն, վախենալով նրա վայելած մեծ ժողովրդականությունից, չի համարձակվել մահապատժի ենթարկել: Հերովդեսի ծննդյան տոնի առթիվ Հերովդիայի դուստր Սալոմեն .....
Քրիստոս Իր երեքամյա քարոզչության ընթացքում հարություն տվեց երեք հոգու, որից մեկը չորսօրյա մահացած Ղազարոսն էր: Այս մասին գրում է միայն Հովհաննես ավետարանիչը (Հովհ. 11:1-46): Վերջինս, անդրադառնալով այս իրողությանը, մանրամասն պատմում է, թե երբ Հիսուս Բեթանիայում էր, լսում է, որ Իր հետևորդներից Մարիամի և Մարթայի եղբայր Ղազարոսը, հիվանդացել և մահացել է: Քրիստոս գնում է գերեզման՝ պատվիրելով մի կողմ տանել այն ծածկող քարը և երբ ասում է. «Ղազարո՛ս, .....
«Տեառնընդառաջ» տեսարանի հնագույն պատկերը հռոմեական խճանկար է (432-440 թթ.): Հայկական մանրանկարչության մեջ պատկերը պահպանվել է 11-րդ դարի մատյաններում՝ «Վեհափառի Ավետարան», «Մողնու Ավետարան» և այլն: «Տեառնընդառաջ»-ի պատկերագրական կոմպոզիցիոն կառուցվածքը պայմանավորված է Ղուկասի ավետարանի այն հատվածով, որում պատմվում է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելու մասին: Պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. գործողությունը .....
Պատկերագրութան մեջ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, նրանց զինակից, հայ առաջին նահատակված սրբուհի Սանդուխտ կույսի պատկերներ են ստեղծվել:
Հայոց դարձի գլխավոր դեմքերի և մշակույթի գործիչների դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծել Հովնաթանյան տոհմի շնորհալի նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը (1730-1801թթ.), այդ թվում և Ս. Բարդուղիմեոսի կտավը: Տպավորիչ է նկարչի վրձնած առաքյալի կերպարը՝ Աստվածամոր .....
Քրիստոնեության ընդունման ժամանակներից սկսած՝ սրբապատկերի հետ միասին, որպես հավատի խորհրդանիշ, որպես քրիստոնեական կրոնի հաստատման փաստի հավերժացում, ընդունվել և օգտագործվել է խաչապատկերը: «Խաչի արուեստն ու պաշտամունքը հայոց մեջ,- գրում է Գարեգին Հովսեփյանը,- արժանի է յատուկ ուսումնասիրութեան: Նա իւր զարգացման պատմութիւնն ունի, որպէս հետևանք հայ եկեղեցու դաւանաբանական ուղղութեան: Նորա ուսումնասիրութեան համար առատ նիւթ ունինք հայ .....
Հովնան մարգարեն տասներկու փոքր մարգարեներից է, ով Աստծուց հրաման էր առել՝ մեկնել Նինվե զղջման քարոզով քաղաքի չարության և ապագա կործանումը զգուշացնելու համար, եթե նրա բնակիչները չզղջան: Փորձելով խույս տալ այդ հրամանից՝ մարգարեն նստեց նավ, ուղևորվելով Թարսիս, որ փյունիկյան գաղութ էր: Ուղևորության ժամանակ նավը փոթորկի մեջ ընկավ, և նավավարները վախեցած վիճակ գցեցին, որ իմանան, թե ում մեղքերի պատճառով են իրենց վրա հրավիրել Աստծո զայրույթը: .....
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ստեղծագործական մեծ ներշնչման աղբյուր է եղել ոչ միայն միջնադարյան շարականագիրների, այլև ծաղկողների համար: Քրիստոնեական արվեստում Քրիստոսի Ծննդյան տեսարանը պատկերող հնագույն նմուշները հանդիպում են 4-5-րդ դարերի սարկոֆագների վրա և կատակոմբների որմնանկարներում (վաղագույն օրինակը՝ 320-323թթ.): Հայ արվեստում Ծննդյան հնագույն պատկերները մեզ են հասել 6-րդ դարից: Դրանք են՝ Օձունի նշանավոր քարակոթողի հարթաքանդակը, .....
Աստվածածինը քրիստոնեական եկեղեցու խորհրդի կրողն է, սրբուհի, երկնային և երկրային թագուհի ու բարեխոս: Սուրբ Գրքի շատ մարգարեություններ Սուրբ Կույսին են վերաբերվում. «…Թագուհին Քո աջ կողմում է կանգնած» (Սաղմոս 44:10): Սուրբ Կույսը բոլոր սրբերի թագուհին է: Պատկերագրության մեջ Աստվածածինը ներկայացվում է Թագուհու կերպավորումով: Թագուհի Աստվածածնի պատկերագրական տիպի առաջացման հիմքում ընկած են 3-րդ Տիեզերական ժողովի ընդունած դավանաբանական .....
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը: Համաքրիստոնեական, այդ թվում և հայ միջնադարյան արվեստում, Հիսուս Քիստոսից հետո առավել տարածվածը Աստվածածնի պատկերներն են, որը Աստվածածնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Տիրամոր նկատմամբ անվերապահ հարգանքի մասին .....
Սուրբ զինվորների կերպարների առկայությունն ընդունված սովորույթ էր հայկական միջնադարյան արվեստում: Սուրբ Գևորգ զորավարը ձեռագրերի բազմաթիվ լուսանցազարդերում պատկերվում է վիշապին նիզակահարելիս: Այս հորինվածքը կապվում է քրիստոնեական հավատի հետ (տվյալ դեպքում վիշապը խորհրդանշում է Դիոկղետիանոս կայսրին): Պատկերագրական այս ձևը՝ գեղարդով վիշապին խոցելիս, կարելի է տեսնել Թորոս Տարոնացու մոտ (Ավետարան, 1323թ., Մատենադարան, № 6289): Նկարչի նկարազարդած .....
Ս. Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև զանազան սրբերի պատկերների հանդիպում ենք Բարձր Հայքի վարպետների կողմից նկարազարդած ձեռագրերի լուսանցազարդերում: Այստեղ, ի տարբերություն բուսական նախշերի, կենդանիների ու թռչունների պատկերների, մարդկանց կերպարների վերարտադրություններն աչքի չեն ընկնում ձևերի և նրանց մշակման կատարելությամբ:
Էջմիածնի «Գանձատան» պատկերներից մեկում Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է Տիրամոր և մանուկ Հիսուսի մոտ .....