Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով:
Մայիսի 9-ի պանծալի խորհուրդն այսօր մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով:
70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին` ուրախությամբ համակելով և լուսավորելով .....
Մայիսի 8–ին Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ թեմի երիտասարդներն Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի գոհաբանական աղոթք վեր առաքեցին Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում: Հաղթանակի աղոթք առաջին անգամ էր կազմակերպվել, սակայն երիտասարադները վստահ են, որ Հայաստանի ու Արցախի պատմության մեջ .....
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցելով 2015թ-ի փետրվարի 15-ից առ այսօր ամեն ուրբաթ օր, ժամը 16:00-ին իր երևանյան գրասենյակում հյուրընկալում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած անձանց` նրանց համար կազմակերպելով սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հանդիպում:
Վեց ամիս տևողությամբ հանդիպումների շարքը .....
Մայիսի 7-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված էկումենիկ արարողությանը:
Էկումենիկ աղոթքին մասնակցում էին նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս .....
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում համախմբված սիրիահայ համայնքը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և իրենց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ երեք տարի է ինչ նշում է իր բոլոր գեղեցիկ ավանդույթները:
Սիրիահայի համար առանձնահատուկ ամիս է մայիս ամիսը: Իրենց ավանդույթի համաձայն, այս ամսին անցկացվում են մայիսյան ժամերգություններ նվիրված Սուրբ Մարիամ Աստվածածնին:
Մայիսի 6-ին .....
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ` նախագահելու Վաշինգտոնում կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները:
Նորին Սրբությանը և ուղեկցող պատվիրակությանը օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, թեմի էկումենիկ կապերի պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Վաշինգտոնի .....
Ապրիլի 30-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տեղի ունեցավ Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2011 թվականին: Եկեղեցին և և հայրապետական երևանյան նստավայրը կառուցվել են բարերարությամբ .....
Հինանց շրջան է՝ հարության, ուրախության և հույսի օրեր: Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը բեմադրելու մեծ ցանկությունը համախմբել էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամների հինգից մինչև տասնհինգ տարեկան երեխաներին, երիտասարդներին, դպիրներին: Օրեր շարունակ նրանք մեծ նախանձախնդրությամբ պատրաստվել էին ներկայացմանը:
Պայքար և հաղթանակ խորհրդանշող Կարմիր կիրակի օրը՝ ապրիլի 26-ին, Երևանի Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի դահլիճում .....
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով ապրիլի 20-ին առաջին անգամ Հայաստան էր ժամանել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ը: Նա իրեն ուղեկից հոգևորականների և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի հետ ապրիլի 25-ին այցելեց Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Ղպտի եկեղեցու առաջնորդը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց:
Իսկ .....
Ապրիլի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, տեղի ունեցավ Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը:
Ս. Նահատակաց եկեղեցու շինարարությունն սկսվել էր 2012 թվականին: Եկեղեցու բարերարն է Գագիկ Ծառուկյանը, նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական .....
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Բարեկամ պետությունների պատվարժան Նախագահներ և պետական այրեր,
Քույր Եկեղեցիների հոգևոր Պետեր և բարեջան եկեղեցականներ,
Միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունների մեծարգո ներկայացուցիչներ,
Մեծապատիվ հյուրեր և սիրելի բարեպաշտ ժողովուրդ.
Նվիրական և պատմական օր է այսօր: 100-րդ տարելիցն է Հայոց Ցեղասպանության: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերստին համախմբվել ենք ոգեկոչելու մեր սուրբ .....
Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:
Սրբադասման արարողությանը ներկա էր հայոց պետական ավագանին` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական .....
«Իսկ եթէ նախատիցի՛ք ևս վասն անուանն Քրիստոսի, երանելի՛ էք, զի …Աստուծոյ Հոգին ի վերայ ձեր հանգուցեալ է» (Ա Պետ. Դ 14)։
Սիրելի բարեպաշտ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Աստվածաշնչյան Արարատի հայացքի ներքո, Քրիստոսակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այս նվիրական սրբավայրում այսօր միասնական աղոթքով փառք ենք վերառաքում Ամենազոր Աստծուն իր բոլոր պարգևների համար: Փառաբանում ենք Երկնավորին, որ զորություն տվեց մեր ազգին՝ .....
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների Հովուապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբութիւն Թաւադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ Եկեղեցու եւ Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Սրբութիւն Մօրան Մօր Եփրեմ Բ-ի եւ Մալանկարայ Ուղղափառ Եկեղեցու պետ եւ Մալանկարայի Մետրօպոլիտ .....
Ապրիլի 22-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Նուբարաշեն համայնքի նորակառույց եկեղեցու գմբեթների խաչերը, զանգը, մկրտության ավազանը, ավանդատները, եկեղեցու դռները և սրբապատկերները: Սրբազան հորն ուղեկցում էին Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը, ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեցեցու խորհրդակատար քահանաներ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու Տ. Պարթև քահանա Մուրադյանը, .....