13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց Իր փառքը» (Հովհ․ 2․11)։
Հիսուսի հրապարակային կյանքը լի էր հրաշքներով, որոնք նպատակ ունեին հաստատել ու զորացնել նորադարձների հավատքը։ Այդ հրաշքներից առաջինի մասին պատմում է Հովհաննես Ավետարանիչը։ Հորդանանում Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելուց հետո Հիսուս գնում է Գալիլիա։ Ամենից առաջ կարևոր էր, որ Հիսուս ամրապնդեր աշակերտների՝ Իր նկատմամբ ունեցած .....
Դուք տաճար Աստուծոյ կենդանւոյ էք։
Կենդանի Աստծու տաճար եք դուք (Բ Կորնթացիներ 6։16)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր երեքամյա Սուրբ Աստվածածնի՝ տաճարին ընծայման օրն է։ Սուրբ Աստվածածինը մեր անձերը Աստծուն նվիրելու և մեր սրտերում Աստծուն ընդունելու մեծագույն բարեխոսն է։ Աստվածամայրը հավատաց Աստծուն, վստահեց Աստծուն և արժանացավ Աստծու մայրը լինելու մեծ պատվին։ Իր մաքրությամբ և անաղարտությամբ կրեց .....
«Թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց» (Մատթ. 13.25):
Քրիստոս Իր քարոզության համար հնարավորինս լռին, բացօթյա վայրեր էր ընտրում: Տաճարի նեղ շրջապատն ու քաղաքների ժխորալից վայրերը անբավական էին, ամուլ հող Նրա կենաց խոսքի համար: Ուստի Հիսուս սովորաբար կամ լեռան կատարից, կամ ծովակի բաց տարածության մեջ էր խոսում՝ Իրեն հետևող բազմությանը գոհացնելով և ասես ավելի ազատորեն ներշնչվելով երկնքից ու բնությունից:
Նման մի վայր էր ժողովրդին պատմվող .....
Եվ ահա այս աղոթքն եմ անում. թող ձեր սերը ավելի և ավելի առատանա գիտության և ամենայն իմաստության մեջ (Փիլիպ․ 1։9)
Սիրելի՛ հավատացյալներ,
Ահա այսպես է աղոթում բանտարկության մեջ գտնվող սուրբ Պողոս առաքյալը Փիլիպե քաղաքի և իհարկե բոլոր քրիստոնյաներիս համար, և ոմանք, հավանաբար, կտարակուսեն՝ մտածելով, թե սերն ինչպես պիտի աճի գիտության և իմաստության մեջ, որովհետև այս երկուսը ուղեղի, մտքի գործառույթն են, և շատերը հակված են այն մտքին, որ գլուխը .....
Երանի որ խորհի զաղքատն և զտնանկ, յաւուր չարի փրկէ զնա Տէր:
Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան (Սաղմոս 40:2):
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.
Այսօրվա ընթերցվածքում Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Օրերը չար են», հետևաբար պետք է ընթանալ զգուշությամբ, իբրև իմաստուններ և ոչ թե անմիտներ, և օգտագործել ժամանակը (Եփեսացիներ 5:15, 16): Սիրելինե՛ր, մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն ունենալ .....
«Ո՞վ կարող է արհամարհել «փոքր» ջանքերը» (հմմտ. Զաք. 4.10)։
Մակերևութային մարդն է միայն, որ նայում է արտաքին երևույթներին, հպարտ մարդն է սնոտի փառք տենչում, տգետն է «գնահատում» շողացող ու փայլփլուն իրերը: Միայն նա, ով հավատում է, որ տիեզերքը Արարիչ ունի, և իր կյանքի փորձառությամբ էլ կարողանում է ըմբռնել Նրա դերը, կարող է ներկայի մեջ ապագան տեսնել և չարհամարհել «փոքր» արժեքները:
Գերության ավարտն էր: Կյուրոսն արտոնել էր, .....
Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (Ղուկ․ 8։18):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Այս խոսքերը Տեր Հիսուս Քրիստոս ասաց «Սերմնացանի առակը» պատմելուց ու մեկնելուց հետո, և այս առակն այն եզակի դեպքերից է, երբ Տերն Ինքն է մեկնում Իր խոսքը՝ առաքյալների և Ավետարանի ունկնդիրների համար բացահայտելով Արքայության խորհուրդները, .....
«Տե՛ր, ո՞վ կարող է Քո տուն մտնել, կամ ո՞վ պիտի բնակվի Քո սուրբ լեռան վրա» (հմմտ. Սաղմ. 14.1)։
Սա մեր հոգևոր կյանքի համար անհրաժեշտ հարցում է: Այդ հարցումն ընթերցում ենք Սուրբ Գրքում և պատասխանն էլ հենց այնտեղից ենք ստանում:
Ո՞վ կարող է մտնել Տիրոջ հարկի տակ. Տիրոջ տուն մտնելու համար կարևոր են մի շարք բարոյական պայմաններ, որոնց գործադրումը խիստ անհրաժեշտ է մեր հոգևոր կյանքում: Հնում մարդիկ, բնակվելու համար այն երկրում, որտեղ կաթ ու մեղր .....
Եթէ ոք կամիցի զկնի Իմ գալ՝ ուրասցի զանձն, և առցէ զխաչ իւր և եկեսցէ զկնի Իմ:
Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը, և գա Իմ ետևից (Մատթեոս 16: 24):
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի գյուտը՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչափայտի գտնվելը: Երբ Հիսուս Բեթանիայում բորոտ Սիմոնի տանը նստած էր, եկավ մի կին՝ ձեռքին «նարդոսի ազնիվ, մեծարժեք յուղի մի շիշ», և այդ յուղով .....
Բայց լավ է միշտ նախանձախնդիր լինել բարի բաներին․․․․ (Գաղ․ 4։18)։
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
«Նախանձախնդիր» բառը, որ գործածում է այստեղ Պողոս առաքյալը, հայերենի բացատրական բառարանում նշանակում է մեծ եռանդով մի բանի հետամտող՝ մի բան պաշտպանող, որևէ բանի ջերմեռանդ պաշտպան՝ կողմնակից՝ կատարող։ Շատ կարևոր է սա իմանալ հասկանալու համար, թե հատկապես ինչ է հորդորում մեզ սուրբ առաքյալը և ինչ է ակնկալվում մեզնից ՄԻՇՏ։
Վերջերս մի .....
Երթայք յաշխարհ ամենայն և քարոզեցէք զԱւետարանն ամենայն արարածոց:
Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր մարդկանց (Մարկոս 16:15):
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այս պատվիրանը տվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր աշակերտներին: Եվ այսօր մենք տոնախմբում ենք սուրբ ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը, որոնք գրավոր ավանդեցին մեզ Ավետարանը: Նրանք կյանքի ուսուցման .....
Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մեջ Տերն ասաց՝ Անանիա՛: Սա ասաց. «Այստեղ եմ, Տե՛ր» (Գործք․ 9։10):
Հավատակից եղբայրներ և քույրեր, սիրելի ուխտավորներ,
Տեր Հիսուս Քրիստոսի անհատնում մարդասիրությամբ այս տարի ևս մեծ օրհնության ենք արժանացել՝ Անանիա առաքյալի սուրբ աջի մասունքին խոնարհվելու և հաղորդակցվելու հնարավորություն ունենալով։ Փա՜ռք Երկնային Բարերարին և որդիական խոնարհումս Վեհափառ Հորն ու մեր թեմակալ .....
Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը (Առակներ 1:2):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.
Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Սրբոց Թարգմանչաց տոնը: Սուրբ թարգմանիչների շնորհիվ մենք այսօր ունենք հայերեն Աստվածաշունչը և նրա մեկնություններն ու մեկնությունների թարգմանությունները: Նրանց շնորհիվ մենք այսօր հարուստ ենք հոգեշահ գրքերով: Գրքեր, որոնք կրթում .....
Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն Նորա։
Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի բարի է Նա, քանզի հավերժ է ողորմությունը Նրա (Սաղմոս 117։1)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Հրեա քահայանապետները մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին հարցնում էին, թե ինչ իշխանությամբ է անում Իր բժշկություններն ու հրաշքները, որովհետև հոգով կույր էին։ Եթե կույր չլինեին, առաջինը նրանք պիտի երկրպագեին՝ տեսնելով .....
«Ո՜վ Քրիստոս, քո աստվածության անճառելի լույսը այսօր ծագեցիր խաչի վրա, որ Վարագ լեռան վրա է. օրհնյալ ես Տեր, Աստված մեր հայրերի» (Շարական)։
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Աստծու անսահման ողորմությամբ և օրհնությամբ Հայոց հողն ու Հայ եկեղեցին մի սքանչելի տոնի են արժանացել, որ նշում ենք այսօր։ Վարագա Սուրբ Խաչի պայծառ ու խորախորհուրդ տոնն է դա, որ կրկնակի է մեր՝ Զորավոր եկեղեցու համար, քանի որ նաև մեր ուխտի օրերից մեկն է՝ այս .....