ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արք. Կճոյանը հանդիպեց Արարատյան Հայրապետական թեմից զորակոչված և ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերին, ովքեր «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով աջակցություն են ստացել: «Մենք ուզում ենք շնորհակալություն ասել մեզ չմոռանալու և մեր որդիների հիշատակը վառ պահելու համար: Յուրաքանչյուրիս զավակը հերոս է, որ իր կյանքի գնով պահել է մեր Հայրենիքը: Ես հպարտ եմ, որ հերոս զավակի .....
Պատմությունը լավագույն ուսուցիչն է սովորել ցանկացողի համար, քանի որ օրինակով է ուսուցանում:
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ծառաշատ և խաղաղ այգում ամեն երկուշաբթի պատմութունը ուսուցանում է: Պատմության օրինակները սրբերի վարքագրությունն է, իսկ ունկնդիրները՝ երիտասարդաց միության անդամները:
Սրբերի վարքերը լավագույն նյութերն են ընթերցումի և լավագույն կերպը՝ ուսուցումի, որովհետև այստեղ ոչ թե վերացական, այլ իրականացված առաքինություններ .....
«Սուրբ, անբիծ, սքանչելագործ առաքյալ և վկա Քրիստոսի` Անանիա, որ չարչարանքներ և մահ հանձն առար, և արդարների անմահական բնակարաններին արժանի եղար, աղաչի՛ր Աստծուն մեր՝ քո տոնը կատարողներիս համար քավություն և թողություն մեղքերի և կյանք անվախճան»:
Սուրբ Անանիայի հիշատակության օրը՝ այս տարի հոկտեմբերի 14-ին, Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելու, նրա բարեխոսությունը խնդրելու, նրա Սուրբ Աջին խոնարհվելու և օրհնություն ստանալու փափագով բազմաթիվ .....
Հայաստանի սահմաններից դուրս եկանք և կրկին Հայաստանում ենք, բայց այս անգամ` Արևմտյան: Մեր ականջին այդքան անսովոր թուրքերենը մեզ ստիպում էր տարիների էջերը թերթել դեպի հետ և հասնել արյունոտ 1915 թվական: Հողը, որի վրա այդքան հաստատուն քայլեր էինք դնում, այլևս մերը չէր, բայց կարոտի զգացումը համակել էր բոլոր ուխտավորներին: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ ԱՀԹ .....